Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Հայաստանի Հանրապետությունից բացի` այսօր գոյություն ունի նաև հայոց երկրորդ պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)։ Այն ստեղծվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին։ Այն նաև կոչվում է  Արցախի Հանրապետություն: Լեռնային Ղարաբաղի տարածքը հիմնականում ընդգրկում է հայոց պատմական Արցախ աշխարհը։

Լեռնային Ղարաբաղի գրեթե կենտրոնական մասով հյուսիսից հարավ ձգվում է Արցախի (Ղարաբաղի) լեռնաշղթան։ Այս լեռներից են սկիզբ առնում Թարթառը, Խաչենագետը: Արցախյան հուշարձաններից իրենց վեհությամբ առանձնանում են Գանձասարի և Ամարասի վանքերը, Քարվաճառի ժայռափոր բերդապարիսպները, խաչքարերը և այլն։ Արցախ աշխարհը հայտնի է իր բացառիկ գեղեցկությամբ հյուսված գորգերով, հատկապես վիշապագորգերով։

 Արցախյան բնապատկեր 24 Հանրապետության տարածքի հյուսիսում ձգվում են անտառներով պատված Մռավսարի լեռները, որոնց հյուսիսային լանջերին ընկած է Շահումյանի շրջանը։ Այս շրջանի ազատագրման մարտերին մասնակցեցին և հայոց պատմության մեջ ոսկե տառերով գրվեցին բազմաթիվ քաջարի հայորդիներ, որոնցից են ազգային հերոսներ Շահեն Մեղրյանը, Թաթուլ Կրպեյանը և ուրիշներ։ 1920-ական թվականների սկզբին խորհրդային իշխանությունները անարդարացիորեն Լեռնային Ղարաբաղը հանձնեցին Ադրբեջանին և նրա տարածքի մի մասում ձևավորեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)։ Այնպես արվեց, որ ԼՂԻՄ-ը ուղղակի սահման չունենա Հայաստանի հետ։ Հայաստանի և Ղարաբաղի միջև առաջացավ մի քանի տասնյակ կիլոմետր լայնությամբ միջանցք։ Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ճնշումները և բռնությունները բերեցին Լեռնային Ղարաբաղում անկախության համար ազատագրական պայքարի, որը սկիզբ առավ 1988 թվականին։ Այն պսակվեց ոչ միայն հայոց պատմական Արցախի անկախությամբ, այլև Լեռնային Ղարաբաղին հարակից հայկական տարածքների ազատագրմամբ։ Արցախյան պատերազմում հերոսացան բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայոց հողի այս փոքր հատվածի ազատագրության համար։ Արցախի ազատագրմամբ հայ ժողովուրդը կրկին ապացուցեց, որ պայքարելու է իր զավթված պատմական հայրենիքի վերադարձի համար։ Այս պայքարին զինվորագրվելը յուրաքանչյուր 25 հայ մարդու սրբազան պարտքն է, քանի որ հայոց հայրենիքի արևմտյան հսկայածավալ հատվածը դեռ սպասում է մեր նահապետ Հայկի զավակներին։ Արցախի լեռներից ճյուղավորված բարձրադիր բնական հարթության վրա է գտնվում արցախյան հաղթանակների խորհրդանիշ Շուշին։ Շուշին հայոց պատմության մեջ հայտնի է որպես կրթության, մշակույթի` իր ժամանակի եզակի կենտրոններից մեկը։ Շուշիում են ծնվել հայ անվանի գրող Մուրացանը, նշանավոր պատմաբան Լեոն, մեծանուն դերասան Վաղարշ Վաղարշյանը, տաղանդավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և շատ այլ մտավորականներ: Շուշիից ընդամենը 10 կմ հյուսիս, ցածրադիր հարթավայրում է գտնվում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Այստեղ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի նստավայրերը։ Արցախը բազմապիսի բնական հարստություններ ունի։ Արգավանդ դաշտերը, արագահոս գետերը, հարուստ ընդերքը, մեղմ եղանակը երկրի զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծում։ Այժմ Հայաստանի և համայն աշխարհի հայության նյութական աջակցությամբ վերակառուցվում են Արցախի ճանապարհները, դպրոցները, գործարկվում են գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկությունները և այլն։ Իսկ Արցախի բանակը, որն ամենամարտունակն է համարվում ողջ Հարավային Կովկասում, պատրաստ է ամեն վայրկյան արժանի Ղազանչեցոց եկեղեցին Շուշիում 26 հակահարված հասցնել իր անկախությանը սպառնացող ամեն մի թշնամու։ Ներկայումս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ջանքերը ուղղված են ոչ միայն Արցախ աշխարհի վերականգնմանն ու զարգացմանը, այլև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին։

 Պատմական Հայաստանի ո՞ր տարածքն է այն ընդգրկում։
Այն ընդգրկում հայոց պատմական Արցախ աշխարհը։
2. Ի՞նչ գիտեք ԼՂԻՄ-ի մասին։ Ինչի՞ց սկիզբ առավ 1988 թվականի ազատագրական պայքարը։
1920-ական թվականների սկզբին խորհրդային իշխանությունները անարդարացիորեն Լեռնային Ղարաբաղը հանձնեցին Ադրբեջանին և նրա տարածքի մի մասում ձևավորեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ճնշումները և բռնությունները բերեցին Լեռնային Ղարաբաղում անկախության համար ազատագրական պայքարի, որը սկիզբ առավ 1988 թվականին։ Այն պսակվեց ոչ միայն հայոց պատմական Արցախի անկախությամբ, այլև Լեռնային Ղարաբաղին հարակից հայկական տարածքների ազատագրմամբ։


3. Պատմական ի՞նչ կոթողներ կան Արցախում։

             Պատմական կոթողներն են ՝ Գանձասարը,     
            Դադիվանք, Ամարասի վանքը և այլն;

 4. Արցախյան ազատամարտի ի՞նչ հերոսների գիտեք։  
. Արցախյան ազատամարտի հերոսներն են Շահեն Մեղրյանը, Թաթուլ Կրպեյանը։

5. Երբևէ եղե՞լ եք Արցախում։ Եթե այո` համառոտ պատմե՛ք այդ մասին։

Ցավոք ես երբեք չեմ եղել Արցախում, սակայն շատ կուզենայի լինել բայց շատ եմ լսել Արցախի մասին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s