Առաջադրանքներ

  1. Կետադրել տեքստը: Ուղղել ուղղագրական սխալները:
    1. Երբ եկավ, տեսա, որ առանց իրերի է զարմանքս. չափ չուներ: Նկատեց ինձ, ու ստիպված եղա ձևացնել ,թե այլ ուղղությամբ եմ շարժվում: Փակեց ճանապարհս, անդրդվելիորեն խոսուն հայացքով սպառնաց, անուժ ընկավ աթոռին, սկսեց հեկեկալ: Ես երբեք նրան ադպիսին չէի տեսել․ դա մի սրտաշարժ տեսարան էր: Մնացի, որովհետև ես էի կարող նրան օգնել, որովհետև ես էի այդ պահին անցնում այդ խուլ թաղամասով: Պատմեց ինձ կատարվածը: Նրանից հեռանալիս մտահոգ էի, ինչպես գարնան մառախլապատ օրը:
  2. Գրել նշված բառերի տեսակները՝ պարզ, ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր:

Թարգմանչական-  ածանցավոր, անբաժանելի-  ածանցավոր, բուսաբանություն- բարդ ածանցավոր, հյուրատուն բարդ , համաշխարհային պարզ ածանցավոր, լուսատու- բարդ , ձեռագիր բարդ , գրավոր բարդ ածանցավոր, բանաստեղծություն- բարդ ածանցավոր, երկնավառ, բարդ, գետնանցում-, բարդ ածանցավոր, հեռախոս, բարդ , թաղամաս, բարդ , համակարգիչ ածանցավոր, բլոգավարություն-բարդ ածանցավոր, ակնաբույժ-բարդ, համացանց- բարդ, տեսարան, ոտք, մատանի, գիրք, երես, դեմք, ծաղկաման, սրտաշարժ

կետադրություն

Ընկեր, սպասիր ինձ, որ կարողանանք միասին բարձրանալ այնտեղ` լեռան գագաթը: Դու,ամեն ինչ արագ մոռանալով ,առաջ ես շարժվում, իսկ ինձ համար դժվար է այդքան արագ ընթանալը: Խնդիրները` մեզնից մեծ ջանքեր պահանջող, ուժասպառ են անում, և մի պահ հասկանում ես, որ հանգստի կարիք ունես, ու ոչինչ չանելն է երազվում: Ես, բարեբախտաբար, հաղթահարել եմ ոչինչ չանելը, բայց այդքան արագ գնալ, հևասպառ վազել դժվարանում եմ: Քո` արկածների հանդեպ սերը երբեմն մոռանում է իմ` անդունդներից ունեցած վախերի մասին: Շատ արագ գնալիս ստիպված ես լինելու կանգ առնել, իսկ կանգ առնելը կարող է հետդարձի սկիզբ, դառնալ գիտե՞ս: Հիմա եղանակը լավն է, գալիս ես՞: Հիմա ես կգամ քո ետևից, լեռը մեզ է սպասում ,մենք՝ բարձրանալուն: Գնացինք:

Ստուգում, քննարկում ենք առաջադրանքները։

  1. Նշված արմատներով կազմի՛ր հոդակապով և ածանցավոր բառեր, օրինակ՝

Արմատ՝ արև

Ածանցավոր՝ արև+ային

Հոդակապով՝ արև+ա+ծաղիկ

Թագ —թագուհի

Թագ —թագաժառանգ

Մարդ —մարդուկ

Մարդ —մարդասպան

Գիր —գրել

Գիր — ձեռագիր

Մազ —անմազ

Մազ — երկարամազ

Դաս —դասարան

Դաս —դասամիջոց

Ձեռ —ձեռնոց

Ձեռ —ձեռագործ

Արմատ, ածանց,  հոդակապ

Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Բ․Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:

Օրինակ՝ տուն-անտունգիրգրություն, խմորխմորեղեն:

Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:

Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ օրինակ՝ ծով+ա+նկար

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

Ան+ամոթ, ամպ+ոտ, քար+ոտ, օդ+ային, դժ+գոհ, հեռ+ավոր, բար+ություն, գր+ավոր, ան+որոշ,  տ+հաճ:

առաջադրանքներ

u… Ստուգում, քննարկում ենք առաջադրանքները։

  1. Նշված արմատներով կազմի՛ր հոդակապով և ածանցավոր բառեր, օրինակ՝

Արմատ՝ արև

Ածանցավոր՝ արև+ային

Հոդակապով՝ արև+ա+ծաղիկ

Թագ —թագուհի

Թագ —թագաժառանգ

Մարդ —մարդուկ

Մարդ —մարդասպան

Գիր —գրել

Գիր — ձեռագիր

Մազ —անմազ

Մազ — երկարամազ

Դաս —դասարան

Դաս —դասամիջոց

Ձեռ —ձեռնոց

Ձեռ —ձեռագործ

Արմատ, ածանց,  հոդակապ

Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Բ․Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:

Օրինակ՝ տուն-անտունգիրգրություն, խմորխմորեղեն:

Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:

Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ օրինակ՝ ծով+ա+նկար

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

Ան+ամոթ, ամպ+ոտ, քար+ոտ, օդ+ային, դժ+գոհ, հեռ+ավոր, բար+ություն, գր+ավոր, ան+որոշ,  տ+հաճ:

2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային-
ջերմություն, ջերմանավ-
նավահանգիստ, նավավար-
վարիչ, վարել, ղեկավար-
հազարավոր, հազարամյակ-

3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով՝

Քարէ, հողոտ, դասարան, տոնային, երկարավուն, հերոսական, սխալմունք

ային, արան, ավոր, անք, ավուն

4.Բառաշարքից առանձնացրո՛ւ  հոդակապ ունեցող բառերը(կան բառեր, որոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛ր արմատները և հոդակապը։

Օրինակ՝ Հյուրախաղհյուր+ա+խաղ

Օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,փորձանոթ, հողագունդ, արծաթագործ,նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ:ս

  1. Լրացրո՛ւ մեկից ավելի արմատ և ածանց ունեցող (բարդածանցավոր) բառերի շարքը:
    1. Սառնասրտություն, կիսագնդային, հեռախոսավարուհի, …:
  2. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
    1. Խիտ սաղարթներ ունեցող, գեղեցիկ քանդակված, նուրբ ճաշակով, լեռնային աշխարհ, բարձր գագաթ ունեցող, թմբուկ խփել, սարսափ ազդող, ասֆալտով պատված, դանդաղ սահող, քաղաքին հատուկ:

Կետադրելտեքստերը։

  • Չէ ՞որ, կան մարդիկ ,որոնց համար կյանքում ամենաթանկ և ամենալավ բանը իրենց հոգու կամ մարմնի որևէ հիվանդությունն է: Նրանք իրենց ողջ կյանքի ընթացքում դրանով են զբաղվում և միայն դրանով են կենդանի․ նրա պատճառով տառապանք կրելով ՝նրանք դրանով են սնվում, ուրիշներին գանգատվում են այդ հիվանդությունից ու դրանով մերձավորների ուշադրությունը դարձնում իրենց վրա:
  • Դրա համար մարդկանց սիրտ ջերմացնող կարեկցությունն են վաստակում,
  •  ու դրանից բացի նրանք ոչինչ չունեն: Վերցրեք նրանցից այդ հիվանդությունը, բժշկեցեք նրանց և նրանք, կդժբախտանան, որովհետև կզրկվեն ապրելու միակ միջոցից․ այն ժամանակ նրանք ներքուստ դատարկ կլինեն: Երբեմն մարդու կյանքն այնքան աղքատ է լինում, որ նա ակամայից ստիպված է լինում գնահատել իր արատը և նրանով ապրել, և կարելի է ասել, որ մարդիկ հաճախ ձանձրույթից են արատավոր դառնում:

կետադրություն

  • Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են. նրանք շատ քիչ են պատահում: Հենց դրանով են նրանք հետաքրքիր։ Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ  էր պահում` որպես հազվագյուտ երևույթ։ Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից, տարբերվող մարդկանց հազվադեպ հանդիպող առարկաները։ Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ Յուվենալիուսն է օգտագործել:
  • Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել, սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր , թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան ,սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը, բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:
    Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով ,վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

մայրենի

     Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։ Վառվռուն, ախորժակ, մրմռալ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ, թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր,խոժոռ, թռվռալ, խռթխռթալ, ծռմռել, փռփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

Տեսակավորող Գլխարկի խոսքում կգտնես. • ուղղագրական սխալները, • կետադրական սխալները:

Գուցե մտածես՝ գեղեցիկ չեմ ես, Եվ կսխալվես, թե տեսածով դատես։ Երդվում եմ կոտրած ճարմանդովս միակ, Որ չկա աշխարհում ինձ նման գլխարկ։ Բայց թե կասկածես ու շատ փնտրտես, Քիթս կկտրեմ ,թե ուրիշը գտնես։ Դեն նետեք բերետ, փափախ ու կեպի՝ Գլխարկներ դատարկ, ապուշ, անհոգի։ Ես եմ այստեղ միայն կարևոր, ամենագետ ու գլխավոր, Գլխարկն եմ ես անզուգական, իմաստուն ու զորավոր։ Տեսակավորող Գլխարկն եմ ես, Գլխարկների արքան հեռատես․ Թե վստահես ու գլխիդ ինձ դնես, Ճակադագիրդ այստեղ կտեսնես։ Դու երբեք ինձնից ոչինչ չես թաքցնի, Դի՛ր գլխիդ վստահ ու մի՛ վարանի։ Կասեմ քեզ շիտակ, թե ուր կգնաս, Ինչ գործեր կանես, ում կընկերանաս։

ՄԱՅՐԵՆԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։

Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ, իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր, փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թպրտալ, աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր, ողբ։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։ Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել, թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ, ձիգ, տարերք, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե, մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողք, նորոգել, շոգ, ոգի, բազրիք, պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ., օգնել, Օքսեն, վարուցանք, քսուք., օգուտ։

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։

Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ, բերդ., բուրդ, դադար, դրդել, երդիկ, երդ.ում, զարդ, լաջվարդ, զվարթ, լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի, հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ, որդ (ճիճու), որթ(խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդ.ապետ, շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ., գնորդ., ժողովուրդ խրտվիլակ, ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել, ընդարմանալ։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։ Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնծի, համարձակ, բարձ., բարձել, թխվածք, բարձր, խցկել, առանցք, դաղձ., դարձ, կցկտուր, դեղձ դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան, խուրձ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել, համբարձվել, Համբարձ.ում, փայծաղ, որձ, վարձ., ուրց., փորձ, օձ, օձիք։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։ Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար, գոճի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջ.ել, իջնել, կարկաչել, մեջ., միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջ.ույն, մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ.։

Արտագրե՛լ և կետադրե՛լ։ Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր` տարիներ առաջ` ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը` պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն` բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում ,պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում `դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք. շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում։

ԲՈՒՔԸ, ԵՐԳԸ, ԵՐԵԽԱՆ

 

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։ 

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու, դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։ 

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող, և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։ 

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։ 

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։ 

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։ 

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։ 

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։ 

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։ 

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։ 

Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ. 

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։ 

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։ 

Երեխան կարծեց լավ չարդարացավ։ 

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։ 

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։ 

Երեխան կարծեց՝ հոգու հետ խաղ են անում։ Կարծեց՝ հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։ 

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։ 

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի, արի, ժամը կգա։ 

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր, և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։ 

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել. 

Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել, 

Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել… 

— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։ 

Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։ 

 

 

•     Բլոգում գրավոր պատասխանում ենք հարցերին: 

o     Ինչպիսի՞ն էր երեխան, կբնութագրես նրան և կհիմնավորես բնութագրումներդ: 

Երեխան շատ խելոք էր և միամիտ։ Երբ ուսուցիչը նրան հետ է ուղարկում, նա լսում է և հետ գնում։ Կարծում եմ, որ երեխան  միամիտ էր, քանի որ նա մտածում էր, որ սեփական ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չէր ։ Ես կարծում եմ, որ սա ոչ թե խորամանկություն է, այլ միամտություն է։ 

Ինչպիսի՞ն էր Հարութ քեռին, կբնութագրես նրան և կհիմնավորես բնութագրումներդ: 

Հարութ քեռին շատ անխիղճ Էր, որովհետև նա այդ ցրտին երեխային թողեց դրսում և նրան ասաց, որ նա գնա և նորից վերադառնա։  Հարութ քեռին նաև  շատ խորամանկ էր, քանի որ նա երեխային միամտացնում է, տղային ուղարկում է հետ ։ 

Ճի՞շտ վարվեց Հարութ քեռին երեխայի հետ: Պատասխանդ կհիմնավորես: 

Ո՛չ, Հարութ քեռին ճիշտ չվարվեց երեխաի հետ, նա  չպետք է այդպես վարվեր,  քանի որ երեխան կարող էր հիվանդանալ և մահանալ։ 

Ի՞նչ կասես երեխայի երգի մասին: 

Տղան միայնությունից սկսեց երգել։ Չնայած ցուրտ էր, բայց նրա երգի մեջ <<ուրախ>> բառին ենք հանդիպում։ Երեխան փորձում էր երգի միջոցով մոռանալ իր վատ կյանքի և ցրտի մասին։  

Ինչպե՞ս կբացատրես պատմվածքի վերնագիրը: 

Վերնագիրը մեզ հուշում է, թե ինչի մասին  է լինելու պատմվածքը։ Այդ երեք բառերի շուրջ էլ տեղի են ունենում գործողությունները։  

 

  Ընտրում ենք թեմաներից մեկն ու պատմվածքի մասին աշխատանք գրում 8-10 նախադասության սահմաններում: 

Երեխայի կերպարը Վանո Սիրադեղյանի «Բուքը, երգը, երեխան» պատմվածքում 

Այս պատմվածքի բոլոր գործողությունները կատարվում եներեխայի կերպարի շուրջ: Երեխան կարծում էր, որ եթե շուտ  հասնի դպրոց, ապա ամեն ինչ  լավ կլինի։ ՍակայնՀարութ քեռին ՝պահակը, անբարեխիղճ վարվեց նրա հետ. չթողեց երեխան ներս մտնի ։

Երեխան սկսեց արդարանալ ։ 

Կարծում եմ, որ հենց այստեղ երեխան գտնվում էանօգնական վիճակում։     

  

Տրված բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր ուղղակի և փոխաբերաբար: 

o     Արևոտ, սառը, շողալ, լողալ: 

o     Կոտրել, ճյուղ, ծանր, թեթև, ծով, սև, ոսկի: 

Նա արևոտ տղա է:

Այսօր արևոտ օր է:

Նա սառը բնավորություն ունի:

Նրա ապուրը սառն է:

Ուրախությունից շողում էր:

Արևը շողում է երկնքում:

Շենքը լողում էր լույսերի մեջ:

Ես լավ եմ լողում:

Կոտրվեց նրա սիրտը:

Կոտրեցի ամենագեղեցի ափսեն:

Ճանապարհի մի ճյուղը տանում է Սյունիք ։ 

Ճանապարհին կար մի ճյուղ:

Ծանր էր նրա բնավորությունը:

Այս սեղանը շատ ծանր է:

Թեթև էր տղայի հոգին:

Իմ թութակը շատ թեթև է:

Սիրում եմ ծովի ափը:

Աղջկա աչքերը ծավ էին:

Նրա մազերը սև էին:

Սև մտքեր ունր:

Ոսկին թանկարժեք մետաղ է:

Նա ոսկի բնավորություն ուներ:

Մայրենի Առաջադրանքների փաթեթ

1. Նշված բազմիմաստ բառերը տարբեր իմաստներով գործածել երկուական նախադասություններում:

• Մայր

1 Մայր հայաստանը մեր կարիքն ունի։

2 Ես սիրում եմ իմ մայր լեզուն ։

• Տուն  

    Իմ տունը քանդվեց ։

   Հայաստանը իմ տունն է ։  

      Հաց  

1 Օրվա հացին կարոտ էր մնացել։

2  Դու դեռ պետք է շատ հաց ու պանիր ուտես․․․

• Քար

Ես քար կտրեցի նրա ձայնից:

Նա քար գցեց իմ բախտին:

• Խիստ

Խիստ հայացքով նայեց թշնամուն ։

Խիստ մարտեր են ընդանում պատերազմի դաշտում:

• Գլուխ    

Սարի գլխին շողաց արևը։  

Գրքի երկրորդ  գլուխը ավելի հետաքրքիր էր։

2. Գրել հինգ մենիմաստ բառ, որ կապված են քո առօրյայի, քեզ հետ:

    Ես ,դու , սեղան, փայտե, թթվածին:

3. Գրել այն հատկանիշները, որոնք պարտադիր են բառի համար:

• Իմաստ

• Հնչյուն( հնչյունախումբ)

• Շեշտ

4. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։

• Անէական, անպատեհ, առօրեական, անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե, էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ, հէկ, հապճեպ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք, տոթակեզ, քրիստոնեական։

5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։

• Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ, ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր, գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազօրյա, հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,, նախօրոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ, տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։

6. Պատմել կարդացած գրքերի մասին, գրել, թե ինչու է կարևոր ընթերցելը:

6-րդ վարժությունը գրված չէ:

7. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

• Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)

• Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

• Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

• Տաճարի զարդանախշում արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)

• Նրա գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

• Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)

8. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ինչ հնչյունափոխության կատարվեց: Օրինակ` լուսերես֊ույ֊ու։

• ա) Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:

• բ) Ություն, բար, վոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից:

Լույս- լուսերես -ույ-ու

Թույն-թունավոր-ույ- ու

Կենդանի-կենդանություն-«ի»-ն սղվել է

Տեր-տիրել-ե-ի

Մեջ-միջուկ-ե-ի

Ուղի-ուղեկից -ի-ե

Անուրջ-անրջել- «ու»-ն սղվել է

Կամուրջ-կամրջակ-«ու»-ն սղվել է

 Կատու-կատվազգի-ու-վ:

9. Ստեղծագործում ենք՝ ընտրելով թեմաներից մեկը.

• Կորած բառը

• Կարևոր բառը

• Երբ բառերն անզոր էին

• Սպասված բառերը

• այլ

                       Կորած բառը

Կար-չկար, մի բառ կար։Նրան ես էի ստեղծել։ Այն շատ գեղեցիկ էր հնչում։ Մի օր ես ու իմ ընկեր բառը գնացինք անտառ։ Անտառը շատ գեղեցիկ էր, կանաչ, բուրավետ։ Շատ հետաքրքիր էր անտառում: Ես պատահաբար կորցրի իմ բառը։ Ես շատ էի տխրել, քանի որ այն իմ ստեղծած առաջին և վերջին բառն էր։