Լրացուցիչ 25.02.20

  1. 3, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:
    731
  2. 2, 7, 0  թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:
     207
  3. Գրի՛ր պակասող թվերը: Կարմիրով նշի՛ր կենտ թվերը:
124125126127128129130131132133
765764763762761760759758757756
  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

4 x 0 + 4 : 4 + 4 x 1 + 4 x 4 = 0+1+4+16=21           

5 : 5 + 5 x 5 + 5 x 1 + 0 x 5 =1+25+5+0=31

4 + 36 : 4 + 12 : 4 + 40 : 4 =4+9+3+10=26

80 : 8 + 64 : 8 + 32 : 8 + 16 : 8 =10+8+4+2=24

21: 7 + 42 : 7 + 35 : 7 +63 : 7 =3+6+5+9=23                    
81 : 9 + 36 : 9 + 27 : 9 + 63 : 9 =9+4+3+7=23

  • Լուծի՛ր խնդիրները:

Ա. Արեգը սկսեց հաշվել 4-ից երեքներով՝  4, 7, 10, …40: Քանի՞ թիվ արտասանեց Արեգը:

4,7,10,13,16,19,22,25,28,31,34,37,40

Պատ.՝13 թիվ

Բ. Բազմահարկ շենքի յուրաքանչյուր հարկում երեք բնակարան կա: Ո՞րերորդ հարկում է 22-րդ բնակարանը:

1) 22:3=7(1մն.)

2) 7+1=8-րդ հարկում

Պատ.՝ 8-րդ հարկ

  • Արտահայտի՛ր.

Ա. Րոպեներով

1 ժամ 20 ր = 80ր

2 ժամ 10 ր =130 ր

4 ժամ 15 ր =255 ր

Բ. Ժամերով

60 ր =  1ժ

130ր=2 ժ 10 ր

180 ր = 3ժ

Գ. Շաբաթներով

10 օր=1 շաբաթ  3օր

14օր =2շաբաթ

23 օր =3 շաբաթ   2օր

Դ. Օրերով

1 շաբաթ 3 օր = 10 օր

2 շաբաթ 2 օր =16 օր

3 շաբաթ 5 օր = 26 օր

<>

ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍ

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

Մի լուծ եզ – սայլին կամ գութանին լծելու 2 եզ
Տակով անել – տակը գցել, վրան ուլ գալ, ծածկել
Մեծարք – քե, ուրախություն, մեծարանք
Օքմին – մարդ
տակն անել – այստեղ՝ ինչ-որ բանի (ջրի) տակն անցնել, սուզվել
դուռը ծերպ անել – դուռը մի քիչ բացել
եղեգնուտ – եղեգով պատված տեղ
վեր ածած – թափված
գեղահավան – ամբողջ գյուղով
ղըչրղու – աղմուկ-աղաղակ

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ- անհաջող ընթանալ
միտք անել-մտածել
ձենի վրա վեր են կենում-ձայնը լսելուն պես դուրս գալ
տակն անել-սուզվել
ճամփան ծռել-ճանապարհից շեղվել
քեֆի տաք ժամանակն է-ուրախության թեժ պահը
վրա տալ-հարձակվել
մթան հետ- մութն ընկնելուն պես
գլուխը քարը- կարևոր չէ
դես Փանոս, դեն Փանոս—-այս կողմ  Փանոս, այն կողմ Փանոս

  1. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին:

  Փանոսը վերցնում է կացինը և ճամփա ընկնում դեպի տուն: Ճանապարհին մի լճի ափով անցնելիս մեջը վայրի բադեր է տեսնում: Որոշում է կացինով մի բադ սպանի և տանի կնոջը տա : Կացինը  պտտում է և շպրտում դեպի բադերը : Սակայն կացինն ընկնում է լճի խոր  տեղը, կորչում, իսկ բադերը ցրվում են:


Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:
Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։
Շատ է քաշում, թե՝ քիչ , էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը:
Ասում է՝ գլուխը քարը չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս:
Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է:

  1. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:

   Բարև Ձախորդ Փանոս: Ես շատ հուզվեցի՝ կարդալով քո ձախորդությունների մասին: Սակայն հասկացա, որ մեղավորը դու ես :Ամեն անգամ  դու տուժվում ես քո սխալ քայլերից: Փանոս ջան, առաջարկում եմ,որ այսուհետև խելամիտ քայլեր  
կատարես :
ա


Հարգանքներով՝ Նարեկից:
 

Լրացուցիչ

Լրացրո՛ւ աղյուսակները.

-10թիվը+10
                  144154               164
                  213223               233
                  309319               329
                  452462               472
                  380390               400
                  596606               616
                  288298              308
-100թիվը+100
 153253                353
 383483               583
219319              419
484584              684
591691              791
648748             848
811911            1011
x10թիվըx100
210212100
390393900
170171700
560565600
650656500
238023823800
102010210200
:10թիվը:100
101001
230230023
450450045
620620062
505005
500500050
500050000500

Լրացուցիչ

  1. Լրացրո՛ւ ներկված վանդակները.
: 7x 8 : 4 X 9: 6 
140    20                                                             160 4036060
  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը.

280 : (42 :6) x 5 =200
1) 42:6=7
2) 280:7=40
3)40 x 5=200

  • Լրացրո՛ւ աղյուսակը.
Ապրանքի անվանումը1 հատի արժեքը2 հատի արժեքը3 հատի արժեքը
գնդակ60 դրամ120 դրամ180 դրամ
ցատկապարան80 դրամ160 դրամ240 դրամ
օղակ90 դրամ180 դրամդրամ


1)60×2=120դ
60×3=180 դ

2) 160:2=80դ
  80×3=240դ
3) 270:3=90դ
    90×2=180դ


4. Թվերը գրի՛ր թվանշաններով.

ա) հազար  երկու հարյուր տասնչորս -1214

բ) յոթ հազար ութսունութ -7088

գ) չորս հազար հինգ հարյուր քառասունվեց -4546

դ) հինգ հազար վեց հարյուր տասնմեկ -5611

  • Կարգային գումարելիների գումարը ներկայացրո՛ւ թվի տեսքով.

3000 + 200 + 50 + 7 =3257

4000 + 700 + 20 + 9 =4729

1000 + 500 + 80 + 3 =1583

9000 + 100 + 40 + 6 =9146