Месяц: Сентябрь 2021
ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ
Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կաթիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլատակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդանիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարելի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:
Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:
Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:
Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապակին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատրաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:
Միևնույն նյութից կարելի է պատրաստել։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։
Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատրաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։
Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լինել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:
Նյութերը սովորաբար լինում են օրգանական և անօրգանական։
Օրգանական նյութերը կենդանի օրգանիզմների կազմության մեջ մտնող կամ դրանցից ստացվող նյութերն են: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստանում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագործումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյութերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղանին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։
Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծագում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։
Առաջադրանք 1
Աղուսակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝
Մարմիններ | Նյութեր |
տետր | փայտ |
հեռուստացույց | քար |
բանալի | թանաք |
սեղան | գազ |
Առաջադրանք 2
Թվարկեք քանի նյութից կարելի է պատրաստել բաժակը:
Բաժակ կարելի է պատրաստել կավից, պլաստմասսայից, թղթից, ապակուց։
Առաջդրանք 3
Թվարկեք տանը, դպրոցում, բակում հանդիպող գործիքներ, որոնցով չափումներ են կատարում:
Մետր, քանոն
Վարժ․137,139, 199,201
137 Կատարեք գործողությունները,
ա) (22+163)X 117=21645
բ)(58+151)x19=3971
գ)( 98+15)x13=1469
դ) (524- 53)x38=17898
139 Գինու երկու կարաս կա։ Առաջինում կար 100լ գինի։ Երբ նրանից վերձրեցին 30լ գինի, նրա մեջ մնաց երկու անգամ պակաս գինի քան երկրորդում եղածն էր։ Որքա՞ն գինի կար երկրորդ կարասում։
Լուծում
1)20 +56=76
2) 76 x 7= 532
Պատ՝․ 532։
199 Սկյուռը 10 րոպեում ուտում էր 8 ընկույզ։ Քանի՞ րոպեում սկյուռը կուտի 40 ընկույզ։
Լուծում
- 40:8=5
- 5×10=50
Պատ՝․50:
201 Երկու հոտում կա 120 ոչխար։ Եթե երկրորդ հոտին ավելացնենք 40 ոչխար, ապա երկու հոտերում ոչխարների քանակները կհավասարվեն։ Քանի՞ ոչխար կա ամեն մի հոտում։
Լուծում
1)120-40=80
2) 80:2=40
3)40+40=80
Պատ՝․80c:
Վարժ․ 102-107
102 Կիրակի օրը թանգարան այցելեց 70 մարդ, երկուշաբթի՝ 5 անգամ պակա, իսկ երեքշաբթի՝ 2 անգամ պակաս քան երկուշաբթի։ Քանի՞ մարդ այցելեց թանգարան երեքշաբթի օրը։
Լուծում
- 70:5=14 երկոի․
- 14:2=7 երեք
Պատ՝․7։
103 Թագուհին 36 տարեկան է։ Նա արքայազնից մեծ է 3 անգամ, իսկ արքայադուստրը եղբորից փոքր է չորս անգամ։ Քանի՞ տարեկան է արքայադուստրը։
Լուծում
- 36:3=12 տ
- 12:4=3 տ
Պատ՝․3
104 Լուծեք թվաբանական խաչբառը;
28 | — | 12 | = | 16 |
: | : | + | ||
6 | x | 2 | = | 12 |
= | = | = | ||
4 | x | 6 | = | 24 |
105 Վերանորոգման ժամանակ առաջին սենյակի հատակը ներկելու համար ծախսվել է 9կգ ներկ, իսկ երկրորդ սենյակի հատակի համար՝ 3 անգամ պակաս։ Քանի՞ կգ պակաս ներկ է ծախսվել սենյակի հատակը ներկելիս ։
Լուծում
- 9:3=3 կգ
- 9-3=6կգ պ․
Պատ՝․6կգ ։
106 Այգում աճող ծառերից 48-ը ծիրանիներ են։ Դեղձենիները ծիրանիներից 6 անգամ պակաս են, իսկ խնձորենիները 11-ով ավելի, քան ծիրանենիներն ու դեղձենիները միասին։ Քանի՞ խնձորենի կա այգում։
Լուծում
1)48:6=8 դեղ․
2)48+8+11=67խնձ․
Պատ`.67 խնձ։
107 Երկու հյուսն կատարեցին նկարի միանման շրջանակներ պատրաստելու պատվերը և ստացան 120000 դրամ։ Քանի՞ դրամ ստացավ նրանցից յուրաքանչյուրը, եթե առաջը պատրաստել էր 20 շրջանակ, իսկ երկրորդը՝ 40։
Լուծում
1) 120000:60=2000դ 1
2) 2000x 20=40000դ
3) 2000×40=80000դ
Պատ`.80000դ,40000:
Վարժ․ 46,47,48
46 Կատարեք գործողությունները․
Դ) 374+350-43= 681
Ե) 916-24+125= 1017
Զ) 4810-622+87=4275
Է) 1115-657 +47=505
Ը)165-119+1039=1085
Թ) 1087- 291+2537=1333
47 Առաջին գրքում կա 436 էջ, երկրորդում՝ առաջինից 108 էջով պակաս, իսկ երրորդում՝ երկրորդից 200 էջով ավել։ Քանի՞ էջ կա երրորդ գրքում։
Լուծում
1) 436-108= 328 էջ
2) 328+200=528 II գ․
Պատ՝․ 528 էջ։
48 Առաջին շտեմարանում կա 3100 պարկ ցորեն, իսկ երկրորդում՝ 750 պարկով ավել։ Քանի՞ պարկ ցորեն կար երկրորդ շտեմարանում, եթե այնտեղ եղած պարկերի քանակը 1130-ով պակաս էր քան առաջին և երկրորդ շտեմարաններում միասին եղածը։
Լուծում
1)3100+750=3850
Վարժ․19,20, 24, 26, 27, 30
19
Լուծում
- 62+15=77կմ II օրը
- 62+77=139 2 օրում
Պատ՝․139 կմ:
Լուծում
20
Լուծում
1)1920+2053=3973 աղ տղ
2) 5632-3973=1659 երխա
Պատ՝․1659 երխա ։
24
Լուծում
1) 15-7+10=8 ծ․
2) 19-7+10=22 ծ․
3) 8+22=30 ծ․
Պատ՝․30 ծիտիկ։
26
Լուծում
1) 258+49=307
2) 307-101=206
Պատ՝․206:
27
Լուծում
1)176+167=343
2)512-343=169
Պատ՝․169:
28
Լուծում
1) 120+90=210
2) 350-210=140 II -140
Պատ՝․140։
30
Լուծում
- 264-82=182
- 305+82=387
- 387-117=270
- 182+117=299
Պատ՝․299
The cat and her strong friends
Once there lives a cat. She thinks, “The lion is the strongest of all the animals. It is good to have strong friends. I shall(will) go to the lion and make friends with him”.
So the lion and the cat become friends for many, many days.
Once they go for a walk together and meet an elephant. The lion begin to fight with the elephant and the elephant kills him.
The cat is very sorry. “What shall I do?” she thinks.
“The elephant is stronger than the lion. I shall go to the elephant and make friends with him.”
So they become friends for many, many days.
Once they go for a walk and meet a hunter. The hunter shoots at the elephant and kills him. The cat is sorry, but she thinks, “The man is stronger than the elephant, I see.”
So she asks the hunter, “May I go with you?”
“All right, let’s go home together,” he says.
They come to the man’s home. His wife meets him and takes his gun from him. The cat sees that and thinks: “Oh, the woman is the strongest of all! She can take the hunter’s gun from him, and he does not fight with her. He does not even say a word!” The man sits down at the table and the woman goes to the kitchen. The cat goes to the kitchen too. She decides to stay with the woman forever.
That’s why you always see a cat in the kitchen at a woman’s feet.
A trip to the Rainforest
Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը
Top of Form
Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։
— Արա՛մ, — ասաց նա։
Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։
Չէի կարող տեսածիս հավատալ։
Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։
Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։
Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։
— Այո, — ասաց նա հայերեն, — ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես
ձի հեծնել։
Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։
Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։
Սա հրաշալի մասն էր։
Երկրորդ՝ մենք աղքատ էինք:
Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։
Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող
ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։
Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։
Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։
Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։
Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։
— Մուրադ, — ասացի ես, — որտեղի՞ց գողացար այդ ձին։
— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր, — ասաց նա։
Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։
Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։
— Սպասիր հագնվեմ, — ասացի ես։
— Լավ, — ասաց նա, — բայց շտապիր։
Ես շտապ հագա շորերս։
Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։
Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։
Երկրորդ մաս
Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում» ։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի» ։
Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։
Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։
Ի վերջո Մուրադն ասաց.
— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։
— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։
— Ոնց որ ձին կուզի, — ասաց Մուրադը։— Իջիր:
— Ձին կթողնի, — ասացի ես։
— Կտեսնենք, — պատասխանեց նա, — մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։
— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։
— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր, – ասաց նա։
— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։
Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիու ու հայերեն բղավեց.
— Վազի՜ր։
Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:
Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։
Արևը դուրս էր գալիս։
— Հիմա իմ հերթն է, — ասացի ես։
Մուրադը ձիուց ցած իջավ։
— Հեծիր, — ասաց նա։
Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։
— Խփիր կողերին, — ասաց Մուրադը, — ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։
Երրորդ մաս
Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։
Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։
— Ես քո մասին չեմ մտածում, — բղավեց նա, — մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։
Ես վազեցի ճանապարհով իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:
Կես ժամում նա գտավ ձին և բերեց։
— Դե, — ասաց նա, — նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է:
— Ի՞նչ պիտի անենք, — ասացի ես։
— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ, — ասաց նա։
Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:
— Որտե՞ղ պիտի պահենք, — ասացի ես։
— Մի տեղ գիտեմ, — ասաց նա։
— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես, — հարցրի ես։
Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։
— Ով ասաց, թե գողացել եմ, — ասաց նա։
— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։
— Այս առավոտվանից, — ասաց նա։
— Ճի՞շտ ես ասում։
— Իհարկե ոչ, — ասաց նա, — բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։
— Շատ լավ, — համաձայնեցի ես։
Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։
Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։
— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել, — պարծեցավ նա, — սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։
— Ինչպե՞ս ես անում, — ասացի ես։
— Մենք իրար լեզու հասկանում ենք, — ասաց նա։
— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։
— Պարզ և ազնիվ։
— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել, — ասացի ես։
— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։
Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։
Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.
— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։
Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.
— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։
— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ, — ասաց Ջոն Բայ֊րոն, — Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:
— Կարևորություն մի տուր, — գոռաց Խոսրով քեռիս։
— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:
— Ոչինչ, ոտքեր ունես։
— Ձախ ոտքս ցավում է։
— Ուշադրություն մի դարձրու։
— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել, — ասաց Ջոն Բայրոն։
— Ես թքել եմ փողի վրա, — ասաց Խոսրով քեռիս։
Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։
Մայրս սկսեց բացատրել։
— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։
Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։
Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։
— Ի՞նչ կա, — հարցրեց նա։
— Ագարակատեր Ջոն Բայրոն, — ասացի ես, — մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։
— Մի տարի է պետք, որ դու սովորես, — ասաց Մուրադը։
— Մենք կարող ենք ձին մի տարի պահել, — ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։
— Ի՜նչ, — գոռաց նա, — դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։
— Ե՞րբ, — ասացի ես։
— Ամենաուշը վեց ամիս հետո, — ասաց նա։
Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործ դրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։
Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։
Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։
— Թող ես խոսեմ, — ասաց Մուրադը, — ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։
— Բարի լույս, Ջոն Բայրո, — ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։
— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ, — ասաց նա, — ի՞նչ է ձեր ձիու անունը։
— «Սիրտ իմ», — հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։
— Սիրուն անուն է սիրուն ձիու համար, — ասաց Ջոն Բայրոն: — Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։
— Անշուշտ, — ասաց Մուրադը։
Ագարակատերը նայեց ձիու բերանը։
— Ատամ առ ատամ նման է, — ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։
— Հաջողություն, Ջոն Բայրո, — ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։
— Շները, — փսփսացի Մուրադի ականջին, — կարծում էի, որ կհաչեն։
— Ուրիշի վրա կհաչեն, — ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։
Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։
Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցայց տվեց գողացված ու վերադարձված ձին։
— Չգիտեմ ինչ մտածեմ, — ասաց նա, — ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք աստծո։
Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։
— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։
Առաջադրանքներ
- Կարդա՛ և պատմվածքից առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները ։ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Արամը խելացի է։
Մուրադի ձին ուժեղ էր ։
- Բնութագրի՛ր պատմվածքի գլխավոր հերոսին:
Պատմվածքում բոլոր հերոսները ազնիվ էին;
Ի՞նչ է գողությունը։
Գողությունը այն է , երբ ինչ-որ մեկը առանց հարցնելու վերցնում է ուրիշի իրը։
ՀԱՅԿԱԿԱՆ Բնաշխարհ

- Ի՞նչ տարածք է գրավում Հայկական լեռնաշխարհը։
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիայի Իրանի բարձունքների միջև։Այն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր բարձրություն։ - Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերն ու լճերը։
Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերն են Եփրատը, Տիգրիսը, Ճորոխը, Արաքսը և Կուրը։
Հայկական լեռնաշխարհը հայտնի է մեծ և փոքր լճերով։ Դրանք են՝ Սևանա լիճը, Վանա լիճը, Կապուտան և Ուրմիա լճերը։ - Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը։
Հայկական լեռնաշխարհը հարոստ է մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոներով։ Հայաստանի լեռներում հնագույն շրջաններում հայտնաբերվել է պղինձի,երկաթի, ոսկու բազմաթիվ հանքեր։ - Քանի՞ << աշխարհներից>> է կազմված Մեծ Հայքը։ Որո՞նք են դրանք։
Մեծ Հայքը բաժանված էր տասնհինգ աշխարհներից։ Դրանք են Այրարատ, Գուգարք, Ուտիք, Արցախ, Սյունիք, Փայտակարան, Պարսկահայք, Վասպուրական, Կորճայք, Մոկք, Աղձնիք, Տուրուբերան, Ծոփք, Բարձր Հայք և Տայք։ - Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը պատմական ո՞ր նահանգների տարածքն է ընդգրկում։
Հայաստանի Հանրապետության տարածքն ընդգրկում է Մեծ Հայքի Արարատ, Սյունիք և Գուգարք նահանգների մի մասը և 30 ունի հազ․ քառ․ կիլոմետր տարածություն։