Աղեր

Աղ ասելիս հասկանում ենք կերակրի աղը, որը քիմիական բանաձև է։
 Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։

Բոլոր աղերը պինդ նյութեր են։ Մեր կենցաղում կերակուրի մեջ շատ ենք օգտագործում աղեր, բայց չինացիները աղին փոխարինում են ցու, որը իր մեջ աղ է պարունակում այն պատրաստավծ է բրնձից։
Նատրումի կարբոնատը դա սոդան է, դրանով պատրաստում են օճառ կամ ապակի։
Նատրիումի հիդրոքսիդը սննդի սոդան է։
Կրաքարը օգտագործվում է շինարարության մեջ։ Կան աղեր որոք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ, որպես պարարտանյութ։ Աղերից է նաև գիպսը։ Այն օգտագործվում է բժշկության և շինարարության մեջ։

Text 4

Mrs. Williams lived in a small street in London, and now she had a new

neighbour. Her name was Mrs. Briggs, and she talked a lot about her expensive

furniture, her beautiful carpets and her new kitchen.

‘Do you know,’ she said to Mrs. Williams one day, ‘I’ve got a new

dishwasher. It washes the plates and glasses and knives and forks beautifully.’

‘Oh?’ Mrs. Williams answered. ‘And does it dry them and put them in the

cupboard too?’

Mrs. Briggs was surprised. ‘Well,’ she answered, ‘the things in the machine

are dry after an hour, but it doesn’t put them away, of course.’

‘I’ve had a dishwasher for twelve and a half years,’ Mrs. Williams said.

‘Oh?’ Mrs. Briggs answered. ‘And does yours put the things in the cupboard

when it has washed them?’ She laughed nastily.

‘Yes, he does,’ Mrs. Williams answered. ‘He dries the dishes and puts them

away.’

B. Write these sentences. Put one of these words in each empty place:

an any no none some

1. Mrs. Briggs was rich, but Mrs. Williams was not. Mrs. Briggs had

some  beautiful carpets, but Mrs. Williams didn’t have any .

2. Mrs. Briggs had some expensive furniture, but Mrs. Williams had none .

3. Mrs. Briggs had an  expensive dishwasher, but Mrs. Williams did

not have any machines in her kitchen.

4. Mrs. Briggs had no nice roses in her garden, but Mrs. Williams had

some flowers in hers.

5. Mrs. Briggs had some big trees in her garden too, but Mrs. Williams

had none.

C. Write this story. Put one of these words in each empty place:

he him his her it its she

Mrs. Williams had a good baby: she never cried, and her clothes were

always clean. Mrs. Briggs was very surprised and said, ‘When my daughter

was small, I gave  lots of food, but . She cried a lot, and her  clothes were

always dirty. Why is your baby so different? How do you do ?’

‘Well,’ answered Mrs. Williams, ‘my first child was a boy. I always gave

him a lot of food, he got very fat, and his  stomach was always full. He

cried a lot and was dirty. Now I give my new baby much less, and she is
happy and clean.’

ԲՈՒՔԸ, ԵՐԳԸ, ԵՐԵԽԱՆ

 

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։ 

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու, դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։ 

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող, և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։ 

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։ 

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։ 

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։ 

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։ 

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։ 

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։ 

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։ 

Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ. 

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։ 

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։ 

Երեխան կարծեց լավ չարդարացավ։ 

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։ 

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։ 

Երեխան կարծեց՝ հոգու հետ խաղ են անում։ Կարծեց՝ հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։ 

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։ 

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի, արի, ժամը կգա։ 

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր, և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։ 

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել. 

Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել, 

Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել… 

— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։ 

Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։ 

 

 

•     Բլոգում գրավոր պատասխանում ենք հարցերին: 

o     Ինչպիսի՞ն էր երեխան, կբնութագրես նրան և կհիմնավորես բնութագրումներդ: 

Երեխան շատ խելոք էր և միամիտ։ Երբ ուսուցիչը նրան հետ է ուղարկում, նա լսում է և հետ գնում։ Կարծում եմ, որ երեխան  միամիտ էր, քանի որ նա մտածում էր, որ սեփական ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չէր ։ Ես կարծում եմ, որ սա ոչ թե խորամանկություն է, այլ միամտություն է։ 

Ինչպիսի՞ն էր Հարութ քեռին, կբնութագրես նրան և կհիմնավորես բնութագրումներդ: 

Հարութ քեռին շատ անխիղճ Էր, որովհետև նա այդ ցրտին երեխային թողեց դրսում և նրան ասաց, որ նա գնա և նորից վերադառնա։  Հարութ քեռին նաև  շատ խորամանկ էր, քանի որ նա երեխային միամտացնում է, տղային ուղարկում է հետ ։ 

Ճի՞շտ վարվեց Հարութ քեռին երեխայի հետ: Պատասխանդ կհիմնավորես: 

Ո՛չ, Հարութ քեռին ճիշտ չվարվեց երեխաի հետ, նա  չպետք է այդպես վարվեր,  քանի որ երեխան կարող էր հիվանդանալ և մահանալ։ 

Ի՞նչ կասես երեխայի երգի մասին: 

Տղան միայնությունից սկսեց երգել։ Չնայած ցուրտ էր, բայց նրա երգի մեջ <<ուրախ>> բառին ենք հանդիպում։ Երեխան փորձում էր երգի միջոցով մոռանալ իր վատ կյանքի և ցրտի մասին։  

Ինչպե՞ս կբացատրես պատմվածքի վերնագիրը: 

Վերնագիրը մեզ հուշում է, թե ինչի մասին  է լինելու պատմվածքը։ Այդ երեք բառերի շուրջ էլ տեղի են ունենում գործողությունները։  

 

  Ընտրում ենք թեմաներից մեկն ու պատմվածքի մասին աշխատանք գրում 8-10 նախադասության սահմաններում: 

Երեխայի կերպարը Վանո Սիրադեղյանի «Բուքը, երգը, երեխան» պատմվածքում 

Այս պատմվածքի բոլոր գործողությունները կատարվում եներեխայի կերպարի շուրջ: Երեխան կարծում էր, որ եթե շուտ  հասնի դպրոց, ապա ամեն ինչ  լավ կլինի։ ՍակայնՀարութ քեռին ՝պահակը, անբարեխիղճ վարվեց նրա հետ. չթողեց երեխան ներս մտնի ։

Երեխան սկսեց արդարանալ ։ 

Կարծում եմ, որ հենց այստեղ երեխան գտնվում էանօգնական վիճակում։     

  

Տրված բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր ուղղակի և փոխաբերաբար: 

o     Արևոտ, սառը, շողալ, լողալ: 

o     Կոտրել, ճյուղ, ծանր, թեթև, ծով, սև, ոսկի: 

Նա արևոտ տղա է:

Այսօր արևոտ օր է:

Նա սառը բնավորություն ունի:

Նրա ապուրը սառն է:

Ուրախությունից շողում էր:

Արևը շողում է երկնքում:

Շենքը լողում էր լույսերի մեջ:

Ես լավ եմ լողում:

Կոտրվեց նրա սիրտը:

Կոտրեցի ամենագեղեցի ափսեն:

Ճանապարհի մի ճյուղը տանում է Սյունիք ։ 

Ճանապարհին կար մի ճյուղ:

Ծանր էր նրա բնավորությունը:

Այս սեղանը շատ ծանր է:

Թեթև էր տղայի հոգին:

Իմ թութակը շատ թեթև է:

Սիրում եմ ծովի ափը:

Աղջկա աչքերը ծավ էին:

Նրա մազերը սև էին:

Սև մտքեր ունր:

Ոսկին թանկարժեք մետաղ է:

Նա ոսկի բնավորություն ուներ:

Домашнее задание

  1. Допишите окончания глаголов.

Я дарю, получаю, изучаю, строю. 
Ты даришь получаешь изучаешь строишь.
Он дарит получает изучает строит 
 Мы дарим получаем  изучаем строим.
 Вы  дарите получаете изучаете строите. 
 Они  дарят получают  изучают строят.

Задание 2. Из данных слов составьте предложения.

1. Студент, брат, старший, мой.

2. Большой, дом, и, этот, новый, красивый.

3. Пальто, мой, красивый, очень, новый, тёплый, и.

4. Друг, а, это, мои, это, родители, школьный, его.

5. Мой, девушка, и, красивый, умный, подруга.

 1.Мой старший брат студент.

2. Этот новый дом большой и красивый.

3.Моё новое пальто очень красивое и тёплое.

4. Это мой школьный друг, а это его родители.

5. Моя подруга красивая и умная девушка.

Задание 3.Переведите на русский язык данные

предложения.

1. Նրա բանաստեղծությունները գեղեցիկ են: 2. Ձեր սենյակները մեծ են: 3. Նրա որդիները բժիշկներ են: 4. Սրանք մեր նոր տետրերն են: 5. Նրանք իմ լավ ընկերներն են: 6. Այս վերնաշապիկները շատ նորաձև են: 7. Նրանց աչքերը շատ տխուր են: 8. Այս աղջիկները շատ գեղեցիկ են: 9. Այս գրքերը շատ հետաքրքիր են: 10. Մեր քաղաքները հնագույն են: 11.Նրանք իմհավատարիմ ընկերուհիներն են: 12. Այս խնձորները կանաչ են:

1 Его стихи красивые.
2. Вашей комнаты большие.
3. Его сыновья доктори.
4 Это наши новые тетради.
5. Они мои хорошие друзья.
6. Эти рубашки очень модные.
7. Их глаза очень грустные.
8. Эти девочки очень красивые.
9. Эти книги очень интересные.
10. Наши города древние.
11. Они мои верные подруги.
12. Эти яблоки зелёные.