Առաջադրանքներ 1250, 1251,1264, 1311

1250 Կատարեք բազմապատկում

                    2/9 x 6/17= 2×2/3/17= 2×2/ 3×17=4 /51

                   10/7x 3/8 = 5×3/7×4= 5×3/ 7×4= 15/28

                    4/5 x 21/16= 1×21/5×4= 1×21/ 20=21/20

                    15/14x 5/3= 3×5/ 14×1= 3×5/14×1= 15/14

1251 Կատարեք գործողոթյունը

               5/2 x 7/8 + 3/4x 9/5 = 5×7/ 2×8+ 3×9 /4×5 = 35/16 + 27 /20 = 5×35+ 4×27/80       = 175 +108 /80= 283 /80  

1264     Ծառին նստած է 24 ճնճղուկ։ Ծառի վրա քանի ճնճղուկ կլինի, եթե նրանց ¾-թռչի

                                    Լուծում

               1)24x ¾ =18

               2) x ¾ = 6/3/1 =18

               3)24-18=6

                                                                                        Պատ՝․6:

1311 Կատարեք կոտորակների բաժանում

              3/8 : 7/4 = 3/8 x 4/ = 3×1/8×7= 3/14

              20/3 : 13/20 = 20/13 x 12/13 =240 /13

              9/35 : 3/7 = 9 /35 x 7/3 = 3×1/ 5×1= 3/5

              121/63 : 11/9 = 121/63 x 9/11= 11×1 /7×1= 11/7

              1024 / 625 : 64 /125 = 1025 /5 x 1/1 = 16/5

              888/81 : 222/9 = 4/9 x 1/1= 4/9

Վարժություններ 1322,1344, 1346,1349, 1350,1354

1322 .Կատարե՛ք գործողությունը․

       b)              72 /25 : 24 /15 + 7/30 x 6/7 + 33/2 x 16/5 = 275/5

                          1) 72 /25 : 24/15 =m3/5 x 3/1= 9/5

                          2) 7/30 x 6/7 =1/5x 1/1 = 1/5

                          3) 33/1 x 8/5 = 264 /5

                          4 ) 9 /5 + 1/5 + 265/5 = 275 /5= 5

   c) 10 /3 : 15/4 + (3/7+ 13/35) x21/2=431/35

      1) 7/3 + 13 /35= 15+13/35 =28/35

     2) 10 /3 : 15/4 = 2/3 x 4/3 =8/9

     3) 19/35 x 21/1 = 399/35

     4)  8/9 + 399/35 = 32+ 399/35 == 431/36

1344.  Խառը թիվը ներկայացրեք անկանոն կոտորակի տեսքով․

              a) 18 3/7 = 18×7 +3/7= 129/7

             b) 2 1/3 = 7×9+5/ 3= 7/3

            c) 7 /5/9 = 7×9 +5 /9 =68/9

            d) 25 3/4 = 25×4+3= 103/4

1346 Անկանոն կոտորակը վերածեք խառը թվի․

  1. 375 /18 = 20 15 /18
  2. 19/2 = 9 1/2
  3.  49/3 = 16 1/3
  4. 219/5 = 43 4/5

1349 .      Խառը թվերը վերածելով անկանոն կոտորակների՝ կատարեք գումարում․

  1. 2  3/5  + 2/5 = 13/5 + 2/5 + 15/5 =3
  2. 7  4/9 + 5/9 = 67/9 + 5/9 = 67+ 5/9 = 72/9= 8

1350          Ուղղանկյան լայնությունը 2սմ է, իսկ երկարությունը   13/5 սմ-ով ավելի։
                  Որքա՞ն է ուղղանկյան պարագիծը։

                                             լուծում

  1.      2+ 3/5 = 13/5 սմ  երկ
  2.  2 x (13/5 +2= ) 46/5 = 9  1 /15 սմ  

                                                                        Պատ ՝․  9  1/15 սմ:

1354.  Երկու ծաղկավաճառ միասին վաճառեցին   80 ծաղիկ, ընդ որում առաջինը վաճառեց երկրորդից   12-ով ավելի։ Քանի՞ ծաղիկ վաճառեց ծաղկավաճառներից յուրաքանչյուրը։     

                                               Լուծում

  1. 80-12= 68
  2. 68:2=34 երկրորդ
  3. 34+ 12=46 առաջին

                                                                                                                                                                                                                                                           
                                                                                                  Պատ`.46 առաջին։

Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին


Իմ Մելիք քեռին Ֆրեզնոյից Նյու Յորք իր առաջին ճամփորդության էր ելնելու, և ուղևորվելուց առաջ
նրա Կարո քեռին, իհարկե, եկավ, նստեց ու նկարագրեց ճանապարհի դժվարությունները։
— Գնացք ես բարձրացել, վագոնում ես,— ասաց ծերունին,— ապահով մի տեղ ես ընտրում ու նստում,
դեսուդեն չես նայում, եղա՞վ։
— Եղավ, սըր,— ասաց Մելիք քեռիս։
— Գնացքը դեռ նոր է շարժվել՝ երթուղայինի համազգեստով երկու մարդ են մոտենում ու տոմս են
հարցնում։ Բանի տեղ չես դնում, թողնում անցնում են։ Ուրեմն հասկացան, որ իրենց իսկությունը
գիտես։ Խաբեբա են, գնացքի սպասավոր չեն։
— Բայց ե՞ս ինչպես հասկացա՝ որ խաբեբա են։
— Հենց մոտեցան ու հարցրին՝ դու հասկացար, դու միամիտ երեխա չես։
— Լավ, սըր։
— Քսան մղոն արդեն անցել ես, եղա՞վ, տեսքից բարի մի երիտասարդ մոտենում ու քեզ սիգարետ է
մեկնում։ Չես վերցնում, «ծխող չեմ», չես ծխում։ Սիգարետի մեջ թմրախոտ է։
— Այո, սըր։
— Գնացիր վագոն֊ռեստորան. հենց դռների մեջ մի շատ սիրունատես ու թարմ արարած իբր թե
պատահաբար դիպչում, քեզ համարյա թե փաթաթվում ու հետո շփոթվում, ժպտում ու հազար
ներողություն է խնդրում։ Այդ րոպեին նա հմայիչ է, քեզ խելքահան է արել, ուզում ես քո մտերիմը
լինի։ Չի՛ կարելի։ Քո այդ դավաճան խռովքը ճնշում ու քեզ համար ճաշելու ես գնում։ Այդ կինը
խարդախ կին է։
— Ինչ է՞,— հարցրեց Մելիք քեռիս։
— Լի՛րբ է, լի՛րբ,— բղավեց ծերունին։— Մտել ես ռեստորան, ճաշում ես։ Մի մոռացիր, որ ախորժելի
ուտելիք ես պատվիրել։ Ռեստորանը լեփ֊լեցուն է, և այդ կինը իբր թե պատահաբար քո սեղանակիցն է.
մի՛ նայիր աչքերին, գլուխդ կախ քո ուտելիքին կաց, հետդ, ահա ուզում է խոսել՝ խուլ ես, չես լսում։
— Հասկացա, սըր։
— Խուլ ես, իր երգեցիկ ծլվլոցը չեմ լսում, պոկվելու միակ միջոցը խլանալն է։
— Ինչի՞ց պոկվելու։
— Թակարդից,— ասաց ծերունին։— Ես ճամփորդել եմ ու գիտեմ կանանց թակարդից։
2
— Այո, սըր։
— Ուրեմն այս մասին՝ էլ վերջ։
— Այո, սըր։
— Էլ խոսք չլինի, վերջ։ Ես կյանք եմ ապրել ու գիտեմ, ես հացի կարոտ չեմ քաշել ու աչքս ուրիշի
ունեցածին չեմ գցել։ Ես յոթ ժառանգ եմ մեծացրել։ Ես հող ունեմ, այգի, ծառեր, փող ու անասուն։ Ամեն
ինչ աշխատանքով ու կամաց֊կամաց է լինում, չի կարելի հանկարծ գտնել ու ասել՝ գտա։
— Իհարկե, սըր։
— Ռեստորանից քո տեղին դառնալիս հայտնվեցիր ծխարանում, թղթախաղն այնտեղ տաքացել է։
Քառասունհինգ֊հիսսուն տարու երեք մարդ թուղթ են խաղում, մատներին իբր թե թանկարժեք
քարերով փայլուն մատանիներ են։ Քեզ բարեկամարար ողջունեցին ու մեջները քեզ համար տեղ
բացեցին։ Անգլերեն չես հասկանում. «Չեմ հասկանում անգլերեն»։
— Այո, սըր։
— Այսքան բան։
— Անչափ շնորհակալ եմ,— ասաց Մելիք քեռիս։
— Եվս մի կարևոր խորհուրդ,— պատվիրեց ծերունին.— գիշերը, երբ քնելու լինես՝ փողը գրպանիցդ
հանիր ու կոշիկիդ մեջ դիր։ Կոշիկը դիր բարձիդ տակ ու գիշերը գլուխդ բարձից մի կտրիր։ Աչքդ փակ
քնած ձևացիր, բայց հանկարծ չքնես։
— Լավ, սըր։
— Այսքան բան, քեզ բարի ճամփա։
Կարո քեռին գնաց, և իմ Մելիք քեռին մյուս օրը գնացքով ուղևորվեց ամբողջ Ամերիկայի մյուս ծայրը՝
Նյու Յորք։ Այն, որ երկաթուղայինի համազգեստով երկու խաբեբա էին լինելու՝ գնացքի
սպասավորներ էին եղել, թմրախոտով սիգարետ առաջարկող երիտասարդը չէր երևացել, խարդախ
հմայուհու տեղը ռեստորանում այդպես էլ ոչ մի կին չէր հայտնվել, և ծխարանում էլ ոչ ծխող էր եղել ու
ոչ էլ տաք թղթախաղ։ Գիշերը խեղճ Մելիք քեռիս փողը խցկել էր կոշիկի մեջ, կոշիկը՝ բարձի տակ և
գլուխն էլ պինդ դրել բարձին ու մինչև լուսաբաց աչք չէր փակել, բայց մյուս օրը իր կարգը ինքն էր
խառնել։
Մյուս օրը ինքն էր սիգարետ մեկնել մի երիտասարդի և սա վերցրել էր շնորհակալությամբ, վագոն֊
ռեստորանում ընթրողների մեջ ինքն էր նստել գեղեցիկ կնոջ սեղանին, ծխարանում ինքն էր սկսել ու
տաքացրել թղթախաղը և մինչև Նյու Յորք հասնելը ինքը ծանոթացել բոլոր ուղևորների հետ և
գնացքում բոլորը մեկառմեկ բարեկամացել էին իրեն։ Իսկ Օհայո քաղաքով անցնելիս՝ սիգարետը
հաճույքով ընդունած երիտասարդը, ինքը՝ Մելիք քեռիս, և պարմանի երկու օրիորդ քառյակ կազմած
միաբերան «Վոբոշյան բլյուզ» էին երգել։
Փառահեղ ճամփորդություն էր եղել։
3
Երբ այս Մելիքը վերադարձավ Նյու Յորքից, իր Կարո քեռին տեսության եկավ։
— Տեսքդ հիանալի է, քրոջ տղա,— ասաց,— երևի թե իմ խորհուրդներով ես շարժվել, այո՞։
— Միայն խորհուրդներով,— ասաց Մելիք քեռիս։
Ծերունին հայացքը հեռու հորիզոններին հառեց.
— Ես գոհ եմ, որ կյանքիս փորձը մեկին պետք եկավ։

Առաջադրանքներ՝

  1. Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:
    Իմ խորհուրդը հետևյալն է, որ ճանապարհորդուփյան գնալիս ուշադիր լինի իր իրերին։
    Խորհուրդ կտամ նաև բոլոր մարդկանց չհավատալ։

2.Բնութագրի՛ր Կարո քեռուն։
Կարո քեռին կյանք տեսած մարդ էր, ով շրջել էր ամբողջ աշխարհով։ Նա ուներ կյանքի մեծ փորձ։ Նաև շատ խորամանկ էր, որովհետև մարդկանց հետ շատ էր շփվել։

3.Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։
<<Զարմանահրաշք ճանապարհորդություն>>

4. Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛ր։
Մելիք քեռին շատ մարդամոտ էր, քանի որ նա ծանոթացավ գնացքում գտնվող բոլոր մարդկանց հետ։ Նա մարդկանց ծխախոտ էր հյուրասիրում, բայց նաև ստախոս էր։

Երգի հրապույրը. Ավետիք Իսահակյան

   Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ -որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ՝

1.Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերություններ:
Քարասիրտ, տեղ չուներ գլուխը դնելու, քշեցին քարեղեն սրտերը։

2.Պատկերոցրո՛ւ՝ հանդիպել ես տղային: Մարդկանց անտարբերության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կտաս նրան:
Ես նրան խորհուրդ կտայի, որպեսզի նա շրջի ամբողջ աշխարհով և սրինգներ բաժանի։

3.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը.   «…և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …»:
Իմ կարծիքով նշանակում է,որ չարը բարին անբաժան են։

 4.«Քարսիրտ» աշխարհի մարդկանց սրտերը  «փափկեցնելու » համար դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում:
Ես քարեսիրտ մարդկանց համար բարի հեքիաթներ կպատմեի, բարի գործեր կանեի որպես օրինակ։

5. Երբևէ հանդիպե՞լ ես մարդկանց,  ովքեր անտարբեր են իրենց շրջապատում կատարվող երևույթների նկատմամբ:
Այո՛, Չինաստանում մարդիկ այնքան շատ են, որ անտարբեր են իրենց շրջապատի հանդեպ։

6.Պատմվածքից դուրս գրի՛ր կազմությամբ բարդ և ածանցավոր բառեր, օրինակ` բարդ-մարդ+ա+շատ, ծով+ափ

ածանցավոր-լավ+ությունան+տուն

բարդ- ծով-ափ, այն-տեղ, այս-պես
ածանցավոր- անբաժան, նյութական, քարեղեն

Գործնական աշխատանք 12-15

12.Կետերը փոխարինի´րընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում չշարժող  կենդանին անհետանում է նրանց աչքից: 

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լի է  միջատներով: 

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռություն, այլ աղմուկի աշխարհ է: 

13.Առածներն ընդգծված բառերի հատկանիշներով լրացրու´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն: 

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր: 

Դևին դժոխքը ցույց չտաս,դրախտ իճանապարհը  չի իմանա: 

Թացն էլ չորի  հետ վառվում է: 

Կաթի հետ մտածը հոգու հետ  դուրս կգա

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը՝

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

14.Տրված համանուններով կազմի՛ր նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Կաթի սերը շատ համղ է ։

Նրան տեսնելիս սեր առաջացավ ։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)  Այս կետից ենկողմ թշնամու սահմանն է ։

Կետերը շատ արհռելի  կենդանիներ են։


3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)       

            Քանոնի  ձայնը շատ եմ սիրում ։

          Մաթեմատիկայի դասաժամին քանոնով աշխատելը շատ կարևոր է։

 
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Ձմրան ցրտից մարմինս դողում է։

Մեքենաիս դողը վնասվել է։
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Նրա ձայնի տոնը շատ բարձր է։

Այսօր նշանավոր տոն է։

15. Ո°ր դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված: ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – ժմպտալ
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – նորաձև

.Ответьте на вопросы.

1.Ответьте на вопросы.

1. Что любит Алиса?

Алиса любит слушать джаз, блюз и

классическую музыку, любит рисовать

сад, лес и озеро, любит ходить в театр,

на оперу и на балет, любит смотреть на

небо и звёзды, любит читать Пушкина,

Чехова, Бунина, Есенина.

2. Что любит Сергей?

Сергей любит бифштекс, курицу,

свинину, пельмени, шашлык, кот

леты, пиццу, омлет, сардины, солё

ные огурцы, помидоры, грибы, борщ,

щи, бульон, томатный суп, макароны,

рис, картошку, салат, чёрную икру.Также он  любит мороженое, рисовый

пудинг, торт «Наполеон», профитроли,

кофе эспрессо, коньяк, виски, водку

«Столичная», красное вино, шампанское, кока-колу.

3. Почему Алиса и Сергей любят субботу?

Алиса и Сергей любят субботу, потому что 

в  субботу они идут в галерею, а потом в ресторан.

4. Что вы любите?

Я люблю картошку, омлет, томатный суп, борщ, бульон,сыр и молоко.

2.Поставьте существительные в форму родительного па-

дежа.

1. У каждого человека  есть родной город.

2. Родной город поэта Александра Пушкина — Москва.

3. Родной город писателя Владимира Набокова — Петербург.

4. Родной город композитора Петра Чайковского— Воткинск.

5. Родной город художника Марка Шагала — Витебск.

6. Витебск находится на западе от Москвы в Белоруссии.

7. Здесь есть три реки: Двина, Витьба и Лучёса.

8. В Витебске у семьи Марка Шагала было три дома.

3.Опишите ваш родной город.

Мой родной город очень красивый.Я его очень люблю.Здесь воздух очень чистый.В разных уголках города есть много музеев, картинных галерей и театров.В моём городе также есть красивые парки, фонтаны и разные магазины.Я хочу, чтобы мой город всегда был таким чистым, красивым и современным.