Լրացուցիչ աշխատանք

Կատարի՛ր տրված առաջադրանքները։

Լրացնել բաց թողնված տառերը:

Հռիքսիմե

Եղիզավեթ

Սիրարփի

Սմբատ

Մեսրոպ

Հակոփ

Վիրաբյան

Թոփչյան

Շահ-Աբաս

Բաբկեն

Ո ՞ ր բառերի բաղադրիչներն են գրվում գծիկով:

Ոչ օրինական

Յոթից ութ

Ոլոր մոլոր

Ներկա — բացակա

Նազիր -վեզիր

Համով — հոտով

Մրցույթ — փառատոն

Մերթ — մերթ

Հլու — հնազանդ

Տալ — առնել

Ազգային — ազատագրական

Անտառում

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…
 

Առաջադրանքներ

  1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :

      Սոճին քաղաքի անուն է և ծառի անուն։

    Տեքստը ծառատեակի մասին է։

  • Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:

Ծվեններ, քունը , տաք։

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:

  աշնանային անտառը գեղեցիկ է։

Անտառում տեսնում ենք տերևաթափ։

 Աշնանը անտառը գունավեր է։

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

                Սոճին և եղևնին խոսում են, որ

                 Աշունն  անտառին օրոր էր  ասում,

                 Սակայն անտառի քունը չէր  տանում։

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

մաթեմատիկա

1․ Հետևյալ թվերը գրի՛ր կարգային գումարելիների գումարի տեսքով․

67484=60000+7000+400+80+4

35841=30000+5000+800+40+1

628841=600000+20000+8000+800+40+8

2․ Կատարի՛ր գումարումը և ստուգի՛ր հանումով

7124+1321= 8445

Ստուգում

՝  8445

  -1321

 ______

  7124

+ —                                                   Պատ՝․8445:

3․ Կատարի՛ր բազմապատկում և ստուգի՛ր բաժանումով:

112 x 6= 772

Ստուգում

՝ 772

: 6

_______

  112  

x —                                                           Պատ`.772:

4. Կատարի՛ր մնացորդով բաժանումը, ապա ստուգիր ճիշտ ես

կատարել այն։

69:7=9քանորթ 6 մնացոր

— Ստուգում՝

    7×9=6=63 քանորթ 6 մնացորթ

                                         Պատ`.9քանորթ 6 մնացոր:

5․ Ի՞նչ թիվ պետք է գումարել 101-ին, որպեսզի արդյունքը հավասարք

լինի 258-ի և 49-ի գումարին։

                   լուծում

            1)258+49=307

            2) 307-101=206

                                               Պատ`.206:

6․Երկու արտերից ցորեն հավաքեցին․ առաջին արտից՝ 3200կգ,

երկրորդից՝ 8800կգ։ Ապա ամբողջ բերքը տարան սայլերով։ Քանի՞

սայլ պահանջվեց, եթե նրանցից յուրաքանչյուրում տեղավորվում էր

400կգ ցորեն։

                          Լուծում

                        1)3200+8800=12000 կգ ցոր.

                        2) 12000:400=30 սայլ

                                                       Պատ`.30 սայլ:

7․ Բազմահարկ շենքում կա 64 բնակարան, իսկ նրա հարևանությամբ

գտնվող չորս միանման շենքերում՝ 144 բնակարան։ Բազմահարկ

շենքում որքանո՞վ ավելի բնակարան կա, քան հարևան շենքերից:

յուրաքանչյուրում։

                  Լուծում

                1)144:4=36

                2)64-36=28

                                                                                              
                                                                     Պատ`.28:

8․ Երկու ցանկապատ ներկելու համար անհրաժեշտ եղավ 25 աման

ներկ՝ յուրաքանչյուրում 3կգ։ Առաջին ցանկապատը ներկելու համար

օգտագործվեց 24կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ օգտագործվեց

երկրորդ ցանկապատը ներկելու համար։

                          Լուծում

                  1)25×3=75

                  2)75-24=51

                                                   Պատ`.51:

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»։

Կարդա՛ տեքստը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»։

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, ուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը:

Պատմվածքը  փոքր փղի մասին է։


Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:

Այս ստեղծագործությունը մեզ սովորեցրել է

Որ մենք կարող ենք մեր  ճակատագիրը տնօրինել։


Նմա՞ն ես այդ փղիկին:

Ոչ ես նմամ չեն այդ փղին։

Վարժ,430, 436,437,439

 430 Կատարե՛ք գործողությունները ․

Ա)  (5453:287)x(627:11)=1083

       1)5453:287=19

       2)627:11=57

       3)19×57=1083

Բ)  (42840:420)x(51376:169)=31008

        1)42840:420=102

        2)51376:169=304

       3) 102×304=31008

Գ) (231840:345)x(3250:325)=6720

   1)231840:345=672

   2)3250:325=10

   3)672×10=6720

Դ)(20028:4)x(242792:1364)=891246

      1)20028:4=5007

      2)242792:1364=178

      3)5007×178=891246

436

Եթե  թիվը  բազմապատկենք 16-ով և   ստացված Արդյունքին գումարենք 80 , ապա կստանանք 400 ։ Գտե՛ք  այդ թիվը։

                    Լուծում

  1. 400-80=320
  2. 320:16=20

                                            Պատ՝․20:

437 

 Լճափ  էր եկել 317 մարդ։ Նրանցից 222-ը                                                  Մտան ջուրը։ Որոշ ժամանակ անց ջրից                                                                                                                            ափ դուրս եկավ 146 մարդ։ Քանի՞ մարդ եղավ ափին, և քանի՞սը՝ ջրում։    

                           Լուծում

                    1)317-222=95մ․

                    2)222-146= 76մ․

                    3)95+146=241մ․

                                                                                                                                                                                  
                                             Պատ՝․241,76:

439

Գնացքում , որը կազմված է 15 վագոնից, տեղավարում է  բեռներոմ լի 4500 արկղ։

Քանի՞  այդպիսի արկղ կտեղավորվի  9 վագոնում:

                     Լուծում

                1)4500:15=300 արկղ

                2)300×9=2700 արկղ

                                                                                                            
                                             Պատ՝․2700 արկղ:

Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:
Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

Երկիր- պետություն, թագավորություն կայսրություն, տերություն:

Մազ- հյուսք- ծամ, , վարս , հեր

Դեպք- եղելություն, պատահար, իրադարձություն, միջադեպ

Արշալույս- լուսաբաց, ծեգ, այգաբաց:

Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր տրված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս, գիտական արշավախմբի անդամները տեսել են մորթիներով ծածկված երկու կնոջ; Գիտնականները գնացել են նրանց հետևից և գտել են նրանց բնակարանը, որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են վայրի կենդանիների մորթիները: Սնվում են հում սնկով, որը կացարանի շրջակայքում շատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ առաջին հանդիպումն ուղեկցվել է վախով ու ծայրաստիճան զարմանքով:

Ընդգծվված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներով:

Գլուխ, Սորբ գիրք, ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:

Աստվածաշնչում- սորբ գիրք է, որ մարդիկ Բաբելոնում ցանկանում են այնքան բարձր աշտարակ կառուցել- շինել, որ կատարը — Գլուխ երկինք հասնի: Աստված զայրանում բարկանալ է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս էլ մեկմեկու խոսքը չեն ընկալում, հասկանալ, խառնաշփոթություն է առաջանում,

 և ժողովուրդները — ազգ սփռվում ցրվել են աշխարհով մեկ:
Ուստի <<բաբելոնյան աշտարակաշինություն>> արտահայտությունն օգտագործվում է- գործածել, երբ ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն, աղմուկ, անկարգություն:

Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած …(թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա …(ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց …(սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը …(սուզվում, խորտակվում, ընկղմվում) էին:

Սխալ կամ ոչ տեղին գործոծված բառերը գտի՛ր և ուղղիր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի նոր աշակերտ կա մեր դաասարանում:
Հիվանդին լավ նայիր ,որ շուտ լավանա:
Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու կանգնեց: