Մայրենի

Շատ տարիներ առաջ  թուղթը դեռևս հայտնի չէր: Մարդիկ գրում էին մագաղաթի վրա: Մաղաղաթը պատրաստում էին կենդանիների ձագերի մորութց: Հայերեն ամենափոքր գիրքը լուցկու տուփից էլ փոքր է: Այն պատրաստված է նորածին ուլի մորթուց: Այժմ գրում են թղթի վրա , որովհետև այն ավելի հարմար է և էժան:

Սարգիսը ձկնորս  է: Նա Արեգի քեռորդին է: Մի օր Սարգիսն ու Վարդգեցը որոշեցին գնալ գետափ ձկնորսության: Երեկոյան տղաները հանկարծ անորոշ ձայներ լսեցին: Հետո պարզվեց , որ գայլերի ոհմակն է որռնում:

Դարբնոցի մոտով ցած է հոսում զրնգուն աղբյուրը: Նա աջ ու ձախ նայում, համբուրում է ափերին ծաղկած նրբաթերթ ձնծաղիկները: Ճանապարհը շատ երկար է, սակայն աղբյուրը երբեք չի հոգնում: Նա գիտի, որ իրեն անհամբեր սպասում է զմրուխտե մարգագետինը։

Շոգ ամառ էր: Մուգ կապույտ ծովի վրա լողում էր շոգենավը: Նա օգնություն էր տանում ծովափին անօգնական մնացած նավաստիներին: Շոգենավը խորտակվել էր: Նրանք ութ հոգով փրկվել էին, որովհետև հագել էին փրկագոտիներ: Նավաստիները զույգերով կարողացել էին լողալ դեպի ափ:

Անգետիկը խնդրեց ընկերներին իրեն էլ վերցնել ճամբորդության: Երեխաների հետ միասին նա զարդարեց օդապարիկը: Ընդամենը մի րոպեից հետո օդապարիկը սավառնում էր, իսկ մարդիկ հիանում էին ճամփորդների քաջությամբ : Անգետիկը օդում ուրախ երգում էր։

Դ. ԲԻՍԵԹ «ՓԻԼԻՍՈՓԱ ԲԼՈՃԸ ԵՒ ՄՅՈՒՍՆԵՐԸ

Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում, դարակին ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում՝ Թիկ-թակ ժամացույցն է:
_Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,-հոտ էլ չունեն:  Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող  գեղեցիկ լինել:

Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմար է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի կարող ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ոնց  են սրան գեղեցիկի տեղ դնում»:
Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին ու ժամացույցին և մտածեց. «Խեղճեր են, էս ի՜նչքան սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Նա գնում էր իր տատիկի ծննդյան օրը շնորհավորելու:
Հետո պատուհանից ներս թռավ ծիծեռնակը, տեսավ վարդին և ժամացույցին.
_Է՜, պարապ-սարապ տկտկալուց կամ բուրելուց ինչ օգուտ, եթե թռչել չես կարողանում: Թռչե՜լ… Դրանից էլ լավ բա՞ն:
_Լողալը,-ասաց ձուկը պատուհանին դրված ակվարիումի միջից:
_Մլավելը,-ասաց կատուն և թռավ պատուհանից դուրս:
_Չփչփացնելը,-ասաց խոզը իր բնից:
_Ծառերը շարժելը,-ասաց քամին:
_Քամի անելը, -ասացին ճոճվող ծառերը:
Վարդն ու ժամացույցն էլ իրենց կռիվն էին շարունակում:
Քեռի Ֆրեդը իր տիկնոջ հետ տուն եկավ:
_Հիմա դու ասա՝ ինչն է չքնաղ,-բոլորը հարցրեցին քեռի Ֆրեդին:
_Ասեմ՝ իմ կինը,-պատասխանեց Ֆրեդը:
_Համաձայն եմ,-ասաց Ֆրեդի կինը և համբուրեց քեռի Ֆրեդին:

  • Տեքստից օգտվելով լրացրրու՛ բաց թողնված տառերը, սովորե՛ք բառերի գրելաձևը.

բլոճ, համբուրել, տիկնոջ, օգուտ, ծաղկաման, սև, մեջ, խեղճ, վարդ, ծննդյան, արևմտյան,

ճանապարհ, շնորհավորել:

  • Հեքիաթից ընտրի՛ր երկու հերոս, հորինի՛ր երկխոսություն նրանց միջև: Չմոռանաս ուշադրություն դարձնել ուրիշի ուղղակի խոսքի կետադրության վրա:

Մի անգամ վարդն ու ժամացույցը վիճում էին :
Վարդն ասում է .
— Ես շատ կարևոր բույս եմ: Մարդիկ
առանց ինձ չեն կարող ապրել:ՈՒ՞մ է պետք ժամացույցը:
Ժամացույցը բարկացած պատասխանում է.
-Ա՛յ անխելք վարդ, դու ի՞նչ գիտես իմ մասին:
Առանց ինձ մարդիկ չեն կարող ճիշտ կազմակերպել իրենց օրը:
Դու թոշնում ես, քեզ դեն են են նետում: Իսկ ինձ վերանորոգում են , և ես շարունակում եմ
աշխատել:

Առաջրանքներ

  1. Աղյուսակից օգտվելով՝ լրացրո՛ւ աղյուսակը։
բանջարեղեն1 կգ արժեքը2 կգ արժեքը5 կգ արժեքը10 կգ արժեքը30 կգ արժեքը90 կգ արժեքը
մաղադանոս30դրամ60 դրամ150 դրամ300 դրամ900 դրամ2700 դրամ
լոլիկ90 դրամ180 դրամ450 դրամ900 դրամ2700 դրամ8100 դրամ
գազար100 դրամ200 դրամ500 դրամ1000 դրամ3000 դրամ9000 դրամ
վարունգ120 դրամ240 դրամ600 դրամ1200 դրամ3600 դրամ10800 դրամ
ճակնդեղ40 դրամ80 դրամ200 դրամ400 դրամ1200 դրամ3600 դրամ
բրոկոլի40 դրամ80 դրամ200 դրամ400 դրամ1200 դրամ3600 դրամ
բանջարեղենՎճարեցինԳնեցին ․․․ կգ
լոլիկ270030 կգ
մաղադանոս3000100 կգ
գազար8008 կգ
վարունգ12000100 կգ
ճակնդեղ160040 կգ
բրոկոլի1203 կգ

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ»

Ժամանակով մի ջրաղացպան է լինում։Էս ջրաղացպանը որոշում է մի էշ առնել, որ ամեն շաբաթ էշին նստած գնա քաղաքի շուկան։ Որոշում է ու առնում է։ Էշն իր համար հանգիստ ապրում էր։ Շաբաթվա մեջ միայն մի օր էր աշխատում ՝ շաբաթ օրը։ Հենց որ շաբաթը գալիս էր՝ էշը ջրաղացպանին ու նրա աղջկան տանում էր քաղաք, իսկ իրիկունը նրանց շալակած նորից վերադառնում էր գյուղ։ Դա շատ հեշը ու հանգիստ կյանք էր։Ախոռում էշը մի ընկեր ուներ՝ մի նիհար, խեղճուկրակ եզ: Էս խեղճ անասունի կյանքն էլ մի կյանք չէր, դեռ ավելի դժվար էր: Ամեն օր, լույսը չբացված, եզը գյուղից դուրս էր գալիս, գնում ջրաղացպանի արտերը վարում, մութն ընկնելուն պես, հոգնած-ջարդված իրեն մի կերպ ախոռ էր գցում, վեր ընկնում: Ու եզն անընդհատ սրտնեղում էր աշխարհքի բանից, անարդարությունից, աշխատանքի անհավասար բաժանումից: Մի օր էլ նա էշին ասում է.

— Դու շատ բախտավոր էշ ես, դու քո գլխի տերն ես. ցերեկը պառկում ես, իրիկունը քո քեֆին ման ես գալիս, իսկ իմ հալը չի. արևի տակ աշխատացնում են, անձրև է գալիս՝ աշխատացնում են, հանգիստ-դադար չեն տալիս: Միայն շաբաթ օրն եմ հանգստանում, երբ դու ջրաղացպանին քաղաք ես տանում: Չէ, բախտավոր են քեզպեսները, որ քիչ են աշխատում:

Էշը, որ էությամբ ավելի խորամանկ է, քան սովորաբար կարծում են, պատասխանում է.

— Եզ ախպեր, արի քեզ մի խորհուրդ տամ: Եթե չես ուզում աշխատել, հիվանդ ձևացիր: Իրիկունը, երբ ախոռապանը քեզ վարսակ բերի, մի կեր: Մի քանի օր որ չուտես, կնիհարես, հալից կընկնես: Տերը որ տեսնի թույլ ես ու հիվանդ, քեզ գործի չի դնի ու դու հանգիստ կմնաս: Քո ուզածն էլ էդ է:

— Էշ ախպեր, ճիշտ ես ասում, ոնց որ ասում ես, էնպես էլ կանեմ:

Իրիկունը ախոռապանը մտնում է ախոռ, տեսնում է եզի տրամադրությունը լավ չի, ախորժակ էլ չունի: Գնում է ջրաղացպանին ասում: Սա էլ իր հերթին է գնում ախոռ, որ իր աչքով տեսնի: Տեսնում է, իսկապես, եզի հալը հալ չի: Եվ ախոռապանին ասում.

— Լսի՜ր, այ տղա, վարը հո չե՞նք կարող կիսատ թողնել: Պետք է շուտ վարենք, պրծնենք, արդեն ցանք անելու ժամանակն է: Քանի որ եզը հիվանդացել է, էգուց էշին կլծենք:

— Ի-ա՜, ի-ա՜, — կամաց զռում է էշը, — էս ի՞նչ օյին բերի իմ գլխին:

Հաջորդ առավոտյան էշին են լծում: Ամբողջ օրը վար է անում, քրտինքի մեջ կորչում: Երեկոյան հոգնած, ջարդված, ծնկները թուլացած գալիս է, մտնում ախոռ: Նրա ընկերը, եզի երանությունը դեմքին, սկսում է ծաղրել էշին: Էշը որոշում է որքան հնարավոր է շուտ գլխի ճարը տեսնել: Իսկ եզը ծիծաղելով ասում է.

— Հը՞, ո՞նց է, էշ ախպեր: Աշխատանքդ հո շատ ծանր չէ՞: Հիմա դու զգո՞ւմ ես իմ ու քո տարբերությունը: Դու աշխատում ես, ես՝ հանգստանում: Էգուց դու էլի կաշխատես, ես էլի կհանգստանամ:

— Է՜, հանգստացի՜ր, հանգստացի՜ր, — պատասխանում է էշը: — Բայց իմացած եղիր, որ դա երկար չի տևի: Էսօր դաշտում ջրաղացպանը ախոռապանին ասում էր. «Եթե եզը ոչինչ չուտի ու չկարողանա աշխատել, հենց էգուց սպանդանոց կտանես: Թող մորթեն, պրծնենք»:

— Վա՜յ, էդ ի՞նչ ես ասում, — անհանգստանում է եզը: — Ես չեմ ուզում, որ ինձ մորթեն: Ավելի լավ է ուտեմ ու աշխատեմ: Արի միասին ուտենք, ուժներս տեղը գա:

Երեկոյան, երբ ախոռապանը կեր է բերում, սոված եզը վրա է ընկնում և սկսում այնպես խժռել, որ կարծես նրան օրերով կեր չէին տվել: Ախոռապանը ուրախ-ուրախ վազում է և տիրոջն ամեն ինչ պատմում: Դրանից հետո էշը նորից սկսում է ապրել իր անհոգ կյանքով: Իսկ եզը ամեն առավոտ, հոժարակամ լծվելով, գյուղից դուրս է գալիս ու գնում դաշտերը:

Առաջադրանքներ

  1.  Ուշադիր կարդա հեքիաթը և հերոսներին խորհուրդներ տուր :

    Հարգելի ջրաղացպան, եզին այդքան՛ մի տանջիր, մեղքե:
          Էշ ախպեր, հզնկարծ եզին չծաղրես:
    Եզ ջան լավ սնվիր, որ կարողանաս աշխատել դաշտում:

  • Նշված առած-ասացվածքներից, ո՞րն է առավել համապատասխանում այս հեքիաթին: Ընդգծի’ր ասացվածքը և հիմնավորի’ր պատասխանդ:

    Անխելքի չվանով հոր մի մտնի:

    Էշը որոշեց օգնել եզին, բայց ինքը տուժվեց:

  • Կաքավի ձուն հավի տակ չի մնա:
  • Անխելքի չվանով հոր մի մտնի:
  • Վատությունը վատություն անողին կմնա

Առաջրանքներ

  1. Հաշվի՛ր։

43×23=43×20+43×3=860+129=989

73×21=73×20+73×1=1460+73=1533

25×73=25×70+25×3=1750+75=1825

15×67=15×60+15×7=900+105=1005

24×82=24×80+24×2=1920+48=1968

  • Լուծի՛ր խնդիրները։

Ա․Երկու տուփերից առաջինը կշռում է 400 գրամ, երկրորդը՝ 240 գրամ։ Քանի՞ կոնֆետ կա առաջին տուփում, եթե երկրորդ տուփում կա 6 կոնֆետ։
I տուփ-400 գ
II տուփ-240 գ`6 կ
I տուփ-? կ
                                                          Լուծում

                                                       1)240:6=40 գ 1 կ
                                                        2)400:40=10 կ 2տ
                                                                                               Պատ`.10 կ:

 Բ․ Նարեն  ու Նիկան գնեցին կակաչներ։ Նարեն վճարեց  450 դրամ, իսկ Նիկան՝ 250 դրամ։ Քանի՞ կակաչ գնեց Նիկան, եթե Նարեն գնեց 9 կակաչ։
Նարեն -450 դ`9 կ.
Նիկան-250 դ`? կ.

                                                   Լուծում
                                              1)450:9=50 դ 1կ.
                                               2)250:50=5 կ. Նիկա
                                                                                                     Պատ`.5 կ. :
                                                                                        

Գ․ Դպրոցի լողավազանի ջուրը լցնում են երկու խողովակով։ Առաջին խողովաով լցրին 4500 լ ջուր, երկորդով՝ 3 անգամ ավելի։ Ընդամենը որքա՞ն ջուր լցվեց լողավազանի մեջ։ 

I խ-4500 լ ջուր
II խ-3 անգամ ավելի
Ընդ-?լ ջուր
                        Լուծում
                        1) 3×4500=13500 լ ջուր II խ
                        2)4500+13500=18000 լ ջուր Ընդ
                                                                                           Պատ՝.18000 լ ջուր: 

Առաջադրանքներ

  1. Հաշվի՛ր։

344-64=280

344+35=379

274+123=397

1284-526=758

  • Հաշվի՛ր։

14×25=14×20+14×5=280+70=350

35×21=35×20+35×1=700+35=735

17×73=17×70+17×3=1190+51=1241

44×46=44×40+44×6=1760+264=2024

23×74=23×70+23×4=1610+92=1702

15×53=15×50+15×3=750+45=795

  • Լուծի՛ր։
  • Քանոնն արժե 250 դրամ, որը 5 անգամ թանկ է գրիչից։ Որքա՞ն պետք է վճարի Մարին, 2 քանոն և 3 գրիչ գնելու համար։

    Քանոնն-250 դրամ,5 անգամ թանկ գրիչից
    2 քանոն և 3 գրիչ-?

                                          Լուծում
                                 1)250:5=50  դ 1գրիչը
                                 2)  250×2=500 դ 2 քանոն
                                  3)3×50=150  դ  3 գրիչը
                                    4)500+150=650 դ  ընդ
                                                                                                           Պատ՝․650 դ։

  • Հաշվի՛ր սենյակիդ հատակի պարագիծն ու մակերեսը։
    Երարություն-6 մ

Լայնություն-4մ
                                                  Լուծուում
                             P=(6+4)x2=20 մ
                             S=6×4=24 մ 2                            
                                                                                                         
Պատ՝․24։

  • Հաշվիր դռան պարագիծն ու մակերեսը։

Երկարությունը -2 մ
Լայնություն-1մ                                   
                                                       Լուծում
                                                     P=(2+1)x2=6մ
                                                     S=2×1=2մ2
                                                                                                Պատ՝․2մ։