u… Ստուգում, քննարկում ենք առաջադրանքները։
- Նշված արմատներով կազմի՛ր հոդակապով և ածանցավոր բառեր, օրինակ՝
Արմատ՝ արև
Ածանցավոր՝ արև+ային
Հոդակապով՝ արև+ա+ծաղիկ
Թագ —թագուհի
Թագ —թագաժառանգ
Մարդ —մարդուկ
Մարդ —մարդասպան
Գիր —գրել
Գիր — ձեռագիր
Մազ —անմազ
Մազ — երկարամազ
Դաս —դասարան
Դաս —դասամիջոց
Ձեռ —ձեռնոց
Ձեռ —ձեռագործ
Արմատ, ածանց, հոդակապ
Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:
Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավոր, անթագ, թագուհի բառերը:
Բ․Բառի վերջից կամ սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:
Օրինակ՝ տուն-անտուն, գիր—գրություն, խմոր—խմորեղեն:
Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:
Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ․ օրինակ՝ ծով+ա+նկար
Առաջադրանքներ՝
1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:
Օրինակ՝ մայրություն – մայր + ություն
Ան+ամոթ, ամպ+ոտ, քար+ոտ, օդ+ային, դժ+գոհ, հեռ+ավոր, բար+ություն, գր+ավոր, ան+որոշ, տ+հաճ:
2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:
ամառանոց, ամառային-
ջերմություն, ջերմանավ-
նավահանգիստ, նավավար-
վարիչ, վարել, ղեկավար-
հազարավոր, հազարամյակ-
3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով՝
Քարէ, հողոտ, դասարան, տոնային, երկարավուն, հերոսական, սխալմունք
ային, արան, ավոր, անք, ավուն
4.Բառաշարքից առանձնացրո՛ւ հոդակապ ունեցող բառերը(կան բառեր, որոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛ր արմատները և հոդակապը։
Օրինակ՝ Հյուրախաղ–հյուր+ա+խաղ
Օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,փորձանոթ, հողագունդ, արծաթագործ,նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ:ս
- Լրացրո՛ւ մեկից ավելի արմատ և ածանց ունեցող (բարդածանցավոր) բառերի շարքը:
- Սառնասրտություն, կիսագնդային, հեռախոսավարուհի, …:
- Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
- Խիտ սաղարթներ ունեցող, գեղեցիկ քանդակված, նուրբ ճաշակով, լեռնային աշխարհ, բարձր գագաթ ունեցող, թմբուկ խփել, սարսափ ազդող, ասֆալտով պատված, դանդաղ սահող, քաղաքին հատուկ: