895

Առանց   բաժանում կատարելու ՝ գտեք ‘101,204 , 340,535 , 821  թվերը 10 ի բաժանելիս ստացող մնացորդը։

896

Առանց  բաժանում կատարելու ՝ գտեք ‘ 73 , 241,

189, 700, 384 ,445 թվերը 5 ի բաժանելիս ստացող մնացորդը։

897.

3 , 87, 26 , 839, 1000 ,  562 , 98443 , 380064 , 235 ,

566678 թվերը բաժանե’ք երկու խմբի’ զույգ թվերի

և կենտ թվերի ։

922

83, 12 ,65, 129 ,  1025 , 8371 , 6534 , 5355 , 893

թվերից  առանձնացրե’ց նրանք որոնք բաժանվում

են բաժանվումմ 3 -ի :

923

   Որոշե’ք թե 919117, 65382, 56574,63 567, 828 թվերից  որոնք են  բաժանվում 9-ի։

Ողջույն ես նարեկն եմ :Ապրումեմ Չինաստանում,

   Բայց սովորում եմ  Մխիթար  Ստեբաստացի

կրթահամալիրի   Հարավային դպրոց- պաստեզի

հինգերորդ դասարանում :

Ես երրորդ դասարանից եմ համարում ինձ տեբաստացի , քանի որ այդ դասարանից եմ եկել դպրոց: Չնայած ես չեմ եղել դպրոցում,

բայց ես ինձ համարում եմ իսկական տեբաստացի,

քանի որ սիրում եմ ճամփորդել ։

exercise 7 p. 107

P107 ex 7

2.What did you have for breakfast?

3. Did you have a shower  in the morning?

4.What time did you go to school?

5. Did you go by bus?

6. What did you eat  for lunch?

7. Did you eat a sandwich?

8. When did you come home from school.

9.Did you do your homework in the afternoon?  10. What time did you go to sleep at night

round up ex.10

2.Did the boys watch a film last night?

Yes, he did.

3.Did  mam clean the house yesterday?

No, he don’t.

4. Did your grandparents visit you last weekend?

Yes, I did.

5.Did Steve play basketball last weekend ?

   Yes ,he did.

6. Did you Claire clean your rooms last Monday.

      No, I didn’t.

Ահմեդի ուղտը

 20 days ago  Anahit

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել,                       ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնաբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:

Առաջադրանքներ

1․ Դուրս գրել և բառակազմական վերլուծության ենթարկել բարդ բառերը։

Կեսօր,տանուտեր, էստեղ, նեղսրտած,սրտապատառ։

2․ Բացատրել տեքստում ընգծված արտահայտությունները։

հետևը ձգած -հետևից տանել

կեսօրը կոտրվեց-կեսօրից հետո

պատահեց նրան-հանդիպեց նրան

պահ տվավ -վստահեց ,տվեց, պահել

աչք պահեինք-նայել ,փնտրել

միտք էր անու-մտածեց

3․ Բացատրի՛ր միտքը․

«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:

  Որ ուրիշին օգնես որիշնել  քեզ կօգնի։

4․ Բնութագրի՛ր Ահմեդին։

Ահմիդը շատ եսասեր էր որովհետև միայն իր մասին էլ մտածում։

Բայց  տեսնելով երազում  նայրիկին ,

հասկանում է  իր սխալը և օգնում մարդկանց։

past EXERCISEs

P92 ex1

  1) Watch-watched    8) look-looked

  2 ) clean – cleaned     9)tidy-tidied

  3 )return – returned     10)smile-smiled

  4) stop-stopped       11) cry-cried 

  5)stay -stayed           12) water-watered     

  6) walk-walked         13) drop-dropped

  7) shop-shopped       14) call-called

                                  15)stay-stayed

P96 ex3

  1. I talked  to  Jane an hour ago.
  2. We  played tennis last Sunday.
  3. He phoned me two hours ago.
  4. It rained yesterday.
  5. They travelled by plane last month.
  6. I walked the dog  five hours ago.
  7. I  listened  to music last night.
  8. He worked in London last year.
  9. We  played  tennis yesterday.
  10.  Dim cooked dinner last Monday.

Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ

hfjhg
загруженное

Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’ գլոբուսի օրինակով:
Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի’ իր առանցքի շուրջ պտույտով: Օրինակ’ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’ գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:

Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:
Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:

Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված նաև տարվա չորս եղանակների (գարուն, ամառ, աշուն, ձմեռ) կանոնավոր հերթափոխը:
Ուշադրություն դարձրեք, որ Երկրի պտտման առանցքը միշտ մնում է թեքված նույն դիրքով: Երկրի շարժման ընթացքում նրա մակերևույթի տարբեր մասեր տարբեր չափով են լուսավորվում Արեգակից: Այն կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում’ ձմեռ:
Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ հակառակը: Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այդ օրերին Երկրի երկու կիսագնդերը հավասարապես են լուսավորվում Արեգակից ընկնող ճառագայթներով և հավասարապես ջերմություն ստանում:
Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը (վեցամիս) Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ: Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:
Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում’ բևեռային ցերեկ:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Որն է համարվում օրական և որը` տարեկան պտույտ։
Օրական պտույտը այն է, որ իր առանցքի շուրջը երկիրը պտտվում է 24 ժամում , իսկ տարեկանը՝ 365 օրում;

2. Ինչ է նշանակում ուղեծիր և ինչ տեսք ունի Երկրի ուղեծիրը։
Այն ուղղին որով շարժվում է մոլորակը կոչվում է ուղեծիր; Այն ունի ձվածիր տեսք;

3. Նշեք տարվա գիշերահավասարի օրերը։

Սեպտեմբերի 23.ին և մարտի 21-ին գիշերվա տևողությունները հավասարվում են;

4. Ինչպես կբացատրեք չորս տարին մեկ փետրվար ամսվա 29֊րդ օրվա ավելացումը և ինչպես են անվանում այդ տարին։

Այդ տարին կոչվում է նահանջ տարի; Այն կախված է արեգակի պտույտից;