Ընկեր, սպասիր ինձ, որ կարողանանք միասին բարձրանալ այնտեղ` լեռան գագաթը: Դու,ամեն ինչ արագ մոռանալով ,առաջ ես շարժվում, իսկ ինձ համար դժվար է այդքան արագ ընթանալը: Խնդիրները` մեզնից մեծ ջանքեր պահանջող, ուժասպառ են անում, և մի պահ հասկանում ես, որ հանգստի կարիք ունես, ու ոչինչ չանելն է երազվում: Ես, բարեբախտաբար, հաղթահարել եմ ոչինչ չանելը, բայց այդքան արագ գնալ, հևասպառ վազել դժվարանում եմ: Քո` արկածների հանդեպ սերը երբեմն մոռանում է իմ` անդունդներից ունեցած վախերի մասին: Շատ արագ գնալիս ստիպված ես լինելու կանգ առնել, իսկ կանգ առնելը կարող է հետդարձի սկիզբ, դառնալ գիտե՞ս: Հիմա եղանակը լավն է, գալիս ես՞: Հիմա ես կգամ քո ետևից, լեռը մեզ է սպասում ,մենք՝ բարձրանալուն: Գնացինք:
Месяц: Март 2023
Ստուգում, քննարկում ենք առաջադրանքները։
- Նշված արմատներով կազմի՛ր հոդակապով և ածանցավոր բառեր, օրինակ՝
Արմատ՝ արև
Ածանցավոր՝ արև+ային
Հոդակապով՝ արև+ա+ծաղիկ
Թագ —թագուհի
Թագ —թագաժառանգ
Մարդ —մարդուկ
Մարդ —մարդասպան
Գիր —գրել
Գիր — ձեռագիր
Մազ —անմազ
Մազ — երկարամազ
Դաս —դասարան
Դաս —դասամիջոց
Ձեռ —ձեռնոց
Ձեռ —ձեռագործ
Արմատ, ածանց, հոդակապ
Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:
Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավոր, անթագ, թագուհի բառերը:
Բ․Բառի վերջից կամ սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:
Օրինակ՝ տուն-անտուն, գիր—գրություն, խմոր—խմորեղեն:
Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:
Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ․ օրինակ՝ ծով+ա+նկար
Առաջադրանքներ՝
1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:
Օրինակ՝ մայրություն – մայր + ություն
Ան+ամոթ, ամպ+ոտ, քար+ոտ, օդ+ային, դժ+գոհ, հեռ+ավոր, բար+ություն, գր+ավոր, ան+որոշ, տ+հաճ: