Աստրիդ Լինդգրեն Մանչուկն ու Կառլսոնը (հատված)
Posted on 11.10.2019
Եկավ ամառը։ Դպրոցում դասերը վերջացան, և Մանչուկի ծնողները պատրաստվեցին նրան ուղարկել գյուղ՝ տատիկի մոտ։ Բայց մինչև մեկնելը պետք է տեղի ունենար մի կարևոր իրադարձություն. լրանում էր Մանչուկի ութ տարին։ Օ՜, որքան երկար էր Մանչուկը սպասել իր ծննդյան տարեդարձին։ Համարյա այն օրից, ինչ լրացել էր նրա յոթ տարին։
Այդ հանդիսավոր օրվա նախօրյակին Մանչուկը մի խոսակցություն ունեցավ Կառլսոնի հետ։
— Վաղն իմ ծննդյան օրն է, — ասաց Մանչուկը, — Գունիլլան ու Քրիստերը գալու են մեր տուն, և մեզ համար իմ սենյակում սեղան կբացեն։
Մանչուկը լռեց, նրա տեսքը մռայլ էր։
— Ես շատ կցանկանայի քեզ էլ հրավիրել, — շարունակեց նա, — բայց մայրիկը…
Կառլսոնը ներքևի շուրթն այնպես կախեց, ինչպես երբեք չէր արել։
— Եթե դու ինձ չհրավիրես, կխռովեմ։ Ես էլ եմ ուզում զվարճանալ։
— Դե լա՛վ, դու՛ էլ արի, — շտապեց ասել Մանչուկը։
Նա որոշել էր այդ մասին նորից խոսել մայրիկի հետ։ Ինչ լինում է, թող լինի։
Ինքը չի կարող իր ծննդյան օրը տոնել առանց Կառլսոնի։
— Իսկ մեզ ինչո՞վ կհյուրասիրեն, — հարցրեց Կառլսոնը, որի տրամադրությունը սկսում էր բարձրանալ։
— Ամենից առաջ՝ տորթով։ Ինձ համար տոնական տորթ կթխեն և կզարդարեն ութ մոմերով։
— Հրաշալի՜ է, — գոչեց Կառլսոնը։ — Գիտե՞ս ինչ, ես մի առաջարկություն ունեմ։ Չի՞ կարելի քո մայրիկին խնդրել, որ ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխարեն թխի ութ տորթ՝ մեկ մոմով։
Մանչուկը չէր կարծում, թե մայրիկը կհամաձայնվի դրան։
— Դու երևի լավ նվերներ կստանաս, — ասաց Կառլսոնը։
— Երևի ինձ երբեք շնիկ չնվիրեն, -հառաչեց Մանչուկը։ — Բայց ուրիշ նվերներ, իհարկե, շատ կստանամ։ Ես էլ որոշել եմ ամբողջ օրը զվարճանալ և շնիկի մասին բոլորովին չմտածել։
— Եվ, բացի այդ, ես էլ քոնն եմ։ Եվ ես ավելի լավն եմ, քան շնիկը, — ասաց Կառլսոնը՝ նայելով Մանչուկին ու գլուխը կախելով։
Մանչուկը պատրաստ էր Կառլսոնի համար ամեն ինչ անել, մանավանդ այժմ, երբ նրանք պիտի բաժանվեին։
— Կառլսոն, — ասաց Մանչուկը, — գիտե՞ս՝ երկու օր հետո ես մեկնելու եմ տատիկիս մոտ և այնտեղ եմ մնալու ամբողջ ամառը։
Կառլսոնը սկզբում մռայլվեց, իսկ հետո լուրջ ասաց.
— Ես էլ եմ մեկնելու տատիկիս մոտ, և իմ տատիկը ավելի է նման տատիկի, քան քո տատիկը։
Նրանց այլևս չհաջողվեց խոսել ո՛չ Կառլսոնի տատիկի, ո՛չ Մանչուկի ծննդյան տարեդարձի մասին, որովհետև Մանչուկը պետք է շուտ քներ, որպեսզի իր ծննդյան օրը ժամանակին արթնանար։
Հաջորդ առավոտյան Մանչուկն արթնացել և անկողնում պառկած սպասում էր։ Նա գիտեր, որ հիմա դուռը կբացվի, բոլորը կմտնեն իր սենյակ՝ բերելով տոնական տորթը և մյուս նվերները։
- Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:
զվարճալի ծնունդ
բարի ընկեր
մեծ նվեր
ուրախ օր
պար գալ- պարել
լաց լինել-լացել
շատ խոսող- չաչանակ
աստղերով զարդարված- աստղազարդ
ձյունով պատված-ձնապատ
:
Ասելը հեշտ է, անել դժվար։
է, ասելը, է, հեշտ, անելը, իսկ, դժվար։
աղվեսի, պոչ, վկան, իր, է:
Աղվեսի պոչը իր վկան է։
Աղվեսի պոչը վկա իր է։
փոս, ուրիշի, մեջը, փորողը, համար, կընկնի, ինքը:
ՈՒրիշի համար փոս փորողը ինքը կնկնի մեջը։
ժամացույց-ժամանակ ցույց տվող
ձկնորս- ձուկ բռնող
ծիրանագույն- ծիրանի գույն ունեցող
անխիղճ- խիղճ չունեցող
- Գրիր հետևյալ բառերին իմաստով մոտ բառեր՝
լուսաբաց-առավոտ
խնդրել- աղաչել
ճամփա- ճանապարհ
գեղեցիկ-սիրուն
մտածել-ուղեղը աշխատեցնել
ուրախանալ-զվարճանալ
6.Ի՞նչ կարևոր իրադարձություն պետք է տեղի ունենար մինչ Մանչուկի գյուղ մեկնելը:
Նրա ծննդյան օրը նա շատ ուրախ չեր, որովհետև իր ծննդյան օրը նա շուն նվեր
չէր ստանալու։ Բայց նրան շատ նվերներ է
ր
սպասում։
7.Մանչուկն ինչո՞ւ էր վախենում Կառլսոնին կանչել իր ծննդյան տարեդարձին՝
ա) Կառլսոնը չէր սիրում ծննդյան արարողություններ:
բ) Մայրիկը կարող էր բարկանալ կամ նման մի բան: +
գ) Վախենում էր, որ Կառլսոնն իրեն վատ կպահի:
դ) Կառլսոնը նման չէր մյուսներին:
8. Մանչուկն իր ծննդյան օրը չէր պատկերացնում՝
ա) առանց նվերների
բ) առանց Կառլսոնի+
գ) առանց տորթի
դ) առանց իր սենյակում բացված սեղանի
9. Դուրս գրի՛ր այն նախադասությունը, որը մեզ հուշում է, թե ինչ նվեր էր Մանչուկն ամենաշատը ցանկանում ստանալ:
Երևի ինձ երբեք շնիկ չնվիրեն, -հառաչեց Մանչուկը։
10. Ստեղծագործական աշխատանք
Պատմիր ընկերոջդ մասին: Նկարագրիր և բնութագրիր նրան:
Իմ ընկերը շատ չարաճճի է,բայց նա շատ բարի է։
Նա ունի փոքր աչքեր, տափակ քիթ և սև մազեր։
Նա սիրում է կենդանիներ , օրինակ՝ թութակ ,
շուն, խամյակ ,ոզնի և այլն և նա շատ խելացի է։