1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ
ա. գնացք, տուն, ժամ, երգել
բ. ներկ, ներկել, աչք, ոտք
գ. պայուսակ, ստեղնաշար, տառ, բառ
դ. պար, մարդ, շուն, շարժվել
2. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ
ա. լուսամուտ, մազ, մատ, աթոռ
բ. դողէրոցք, ականջ, թիվ, տառապել
գ. գոտի, ականջօղ, մաքրել, գույն
դ. ծրագիր, ծրագրել, ծիծաղ, ծիծաղել
3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անձնանիշ գոյականներ
ա. աղջիկ, տղա, մարդ, քիթ
բ. սիրտ, հայր, մայր, հորաքույր
գ. ամուսին, մորաքույր, հարսնացու, քեռի
դ. տուն, տանկ, կատու, շուն
4. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրանիշ գոյականներ
ա. նստարան, մայր, ձի, տուն
բ. շենք, վարագույր, համակարգիչ, եղբայր
գ. գայլ, հորաքույր, գոմ. օղ
դ. դանակ, քիթ, հեռախոս, հատակ
5. Ո՞ր շարքում հոգնակի թվի սխալ կազմություն կա
ա.սեղաններ, աչքեր, պարոններ, տիկնայք
բ. կոշիկներ, գույներ, զեփյուռներ, մարդեր
գ. տառեր, ովքեր, կաղապարներ, քարտեզներ
դ. դդումներ, մեքենաներ, թվեր, երեխաներ
6. Ո՞ր շարքում հոգնակի թվի սխալ կազմություն կա
ա. անձրևներ, ամպեր, աթոռներ, անձիք
բ. բլիթներ, խմբեր, երգեր, տառեր
գ. ծաղիկներ, հողեր, բաճկոններ, աստղեր
դ. լամպեր, արևներ, անուններ, գլխարկներ