Հարցեր և առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչու՞ է հին պատմիչը Եգիպտոսն անվանում <<Նեղոսի Պարգև>>։

Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է, որի երկարությունը՝ մոտ 6700 կմ է: Հորդառատ անձրևներից և ձնհալից Նեղոսի ջրի մակարդակն ամռանը բարձրանում էր և ողողում ափերը՝ պարարտացնելով հողը: Ողողվող հողերից արևելք և արևմուտք անծայրածիր անապատ էր: Այնտեղ անձրևներ չէին տեղում, և Նեղոսը կենարար ջրի միակ աղբյուրն էր: Նեղոսը կյանք էր պարգևում շրջակայքում ապրող մարդկանց: Այդ իսկ պատճառով էլ  հույն պատմիչը Եգիպտոսն անվանել է «Նեղոսի պարգև»:

  • Ո՞ր տիրակալը և ե՞րբ կարողացավ առաջինը միավորել Եգիպտոսը։

Ք․Ա․ 3100թ․ Հարավային տիրակալ Մենեսը նվաճեց  Հյուսիսային փագավորությունը՝ սկիզբ դնելով Եգիպտոսի միասնական պետուփյանը։ Ք․Ա․ 2800թ․ հիմնվեց առաջին մայրաքաղաքը՝ Մեմֆիսը։ Եգիպտոսի միասնական պետության այս փուլը անվանվում էր Հին թագավորություն և գոյատևեց մոտ հինգ հարյուր տարի։

  • Ի՞նչ նպատակով են կառուցել եգիպտական բուրգերը։
    Այն կառուցել են փարավոնների հիշատակման համար։
  • Ի՞նչու են էին փարավորնները արշավանքներեր կատարում դեպի հարևան երկրներ։

Հարևան երկրներից կարող էին իրենց հետ բերել հազավոր անասուններ և ստրուկներ։

  • Ինչպե՞ս հիքսոսներին աջողվեց գրավել Եգիպտոսը։

     Ք․ Ա․ XVIII դարերի ընթացքում Եգիպտոսը թուլացել էր  և կրկին տրոհվեց ինքնուրույն իշխանության։ Օգտվելով պետության թուլությունից և մասնատվածությունից հիքսոսներին աջողվեց գրավել Եգիպտոսըհյուսիսային մասը։

Գոյական

Վարժություններ

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնա-
հնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերա-
կանգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։

Կողմ, մաս, սերմ

Կողմ- կողմնացույց

Մաս-մասնակից

Սերմ-սերմնացան

Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախա-
դասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Եզակի

Ձյուն, արև, վիշտ, ցավ, գարուն, աղբյուր,առու,թև,կակաչ,ծաղիկ,ժայռ, քար, ձյուն

Հոգնակի

Դարեր, ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր

1. Սարի գագաթին նստած էր թռչունը: 2. Այս ձմեռվա ձյունը շատ գեղեցիկ է: 3. Այսօրվա արևը շատ ուժեղ է շողում:

Հոգնակի

1. Սարերի գագաթներին դեռ ձյուն կար: 2. Բարձրանալիս սարսափում էի անդունդներից: 3. Դարերի ընթացքում մշակույթը փոխվում է:

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմ-
վում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ

6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ

10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան

3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր

7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր

10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ