Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Հարցեր և առաջադրանքներ
- Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:
Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ: Եվ որոշեց քաղել այն և նվիրել իր մայրիկին։ Նա չգիտեր, որ վարդին կարող է ցավեցնել։Բայց նա պոկեց վարդը իր մայրիկին ուրախացնելու համար։Նվիրելիս մայրը բացատրեց, որ վարդը չեն քաղում նա էլ է ցավ զգում։ Տղան ափոսանքով գրկեց մայրիկին՝ խոստանալով այլևս չցավեցնել սիրուն վարդին։
- Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.
ա. փշոտ_____ վարդ
բ. կարմիր վարդ
գ. սիրուն վարդ
դ. քմքուշ վարդ
- Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը:
Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.
Ինձ դուր եկավ այս հատվածը քանի որ գեղեցիկ վարդը ցանկանում էր պաշտպաներ տղայից։ - Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:
Ես կընտրեի կարմիր և դեղին գույները, քանի որ տխուր բանաստեղծություն չէ և տղան էլ չարաճճի էր, իսկ դեղինը՝ ես սիրում եմ դեղին վարդեր։
ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:
Քանի որ վարդերը ծաղիկների թագուհիներն են ու որպեսզի գեղեցիկ մնան ծաղիկների կողքին նրանք փշոտ են, որ պաշտպանվեն։
բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:
Փշորն ունի վարդեր, քանի որ ամենալավագույնը և գեղեցիկը վարդերն են։