Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Հարցեր և առաջադրանք
- Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
- Մշուշների շղարշի տակ…մառախուղի մեջ
- Ամպը լեզուն կուլ է տվել…ցրտից ամբը լեզուն կուլ է տվել, չի կարողանում գոռգոռալ
- Ցերեկն էլ է ցրտից կծկվել…ցուրտ եղանակից օրերը կարճացել են
- Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու: - Բացատրիր վարդագույնով նշված բառերը:
Մշուշ-մառախուղ
շղարշ- նուրբ ծածկույթ
խաշամ-ծառերից թափված աշնանային տերևներ
որոտալ-գոռալ
Կարդալիս՝ ի՞նչ գույներ ես տեսնում,
Մոխրագույն, կարմիր նարնջագույն, գորշ։
ի՞նչ ձայներ ես լսում:
Գոռգոռոց, խշխշոց, ոռնեց։
***Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:
Հարցեր և առաջադրանքներ
Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:
Առուն պարզ էր ու անբից։Նա շուրթին ուներ կապույտ ժպիտ։
Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:
<< Առուն ևծովը>>, << Աշխույժ առուն>>
Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր:
Կնկարեի առվի մեջ լողացող ձկնիկ , ձորի մեջ թափվող կամույտ առվակ, հեռվում էլ՝ մեծ ծով։
Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:
Մի անգամ առվակը դիմեց ձկնիկին․
— Սիրելի՛ ձկնիկ, արի միասին լողանք դեպի ծով։
— Չեմ կարող, իմ մայրիկը ինձ թույլ չի տա,- ասաց ծկնիկը։