Месяц: Сентябрь 2020
Համո Սահյան
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Հարցեր և առաջադրանք
- Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
- Մշուշների շղարշի տակ…մառախուղի մեջ
- Ամպը լեզուն կուլ է տվել…ցրտից ամբը լեզուն կուլ է տվել, չի կարողանում գոռգոռալ
- Ցերեկն էլ է ցրտից կծկվել…ցուրտ եղանակից օրերը կարճացել են
- Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու: - Բացատրիր վարդագույնով նշված բառերը:
Մշուշ-մառախուղ
շղարշ- նուրբ ծածկույթ
խաշամ-ծառերից թափված աշնանային տերևներ
որոտալ-գոռալ
Կարդալիս՝ ի՞նչ գույներ ես տեսնում,
Մոխրագույն, կարմիր նարնջագույն, գորշ։
ի՞նչ ձայներ ես լսում:
Գոռգոռոց, խշխշոց, ոռնեց։
***Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:
Հարցեր և առաջադրանքներ
Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:
Առուն պարզ էր ու անբից։Նա շուրթին ուներ կապույտ ժպիտ։
Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:
<< Առուն ևծովը>>, << Աշխույժ առուն>>
Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր:
Կնկարեի առվի մեջ լողացող ձկնիկ , ձորի մեջ թափվող կամույտ առվակ, հեռվում էլ՝ մեծ ծով։
Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:
Մի անգամ առվակը դիմեց ձկնիկին․
— Սիրելի՛ ձկնիկ, արի միասին լողանք դեպի ծով։
— Չեմ կարող, իմ մայրիկը ինձ թույլ չի տա,- ասաց ծկնիկը։
Մենք էլ ենք բնության մի մասնիկը
Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կենդանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում, անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրինակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բուսական և կենդանական ծագում ունեցող սննդամթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեցնելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կենդանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչացնելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:
Ի տարբերություն կենդանիների, մարդը ստեղծում է բնության
բարիքներից օգտվելու գործրքներ մեքենաներ , սարքեր ։ - Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրինակներ:
Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ ,
ապրել և աշխատել։ Օրինակ՝ Առանց ծառերի օդում թթվածին
չի լինի, Երկիր մոլորակի վրա մարդիկ չեն ապրի ։ - Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրինակներ:
Ապրելով բնության մեջ՝ մարդը ներգործում է դրա վրա։
Օրինակ՝ կտրում է ծառեր, սպանում է կենդանիններին և ախտոտում է օդը։ - Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բեր օրինակներ: Խնամում է բույսեր, մշակում է հողը , պահում է ընտանի կենդանիներ։
Առաջադրանք
- Կարգային գումարելիների գումարը գրիր թվի տեսքով:
ա) 7 հազ. + 3 հ. + 3տ. + 5մ. =7335
8 * 10000 + 3 * 1000 + 2 * 10=83320
200000 + 400 + 5=200405
բ ) 60000 + 2000 + 50 + 5=62055
4 * 100000 + 3 * 100 + 2 * 1=400302
6 հազ. + 3 հ. + 8մ. =6308
- Կազմիր արտահայտություն և պարզիր.
ա) Որքանո՞վ կմեծանա 34581 թիվը, եթե նրա գրության հինգերորդ կարգում գրված թվանշանը փոխարինենք 8-ով:
84581-34581=50000
բ) Որքանո՞վ կփոքրանա 434581 թիվը, եթե նրա գրության հազարավորը փոխարինենք 0-ով :
434581-430581=4000
- Զբոսաշրջիկները առաջին օրում անցան 20կմ ճանապարհ, որը 5 անգամ քիչ է երկրորդ օրվա անցած ճանապարհից: Որքա՞ն ճանապարհ են անցել զբոսաշրջիկները այդ երկու օրում:
20×5=100 կմ
20+100=120 կմ
Պատ`.120 կմ:
-
Հաշվիր.
ա) 8592: 6=1432
բ ) 5580:60=93
գ ) 3320 * 7=23240
դ) 308 * 40 =12320
Գործնական աշխատանք
- Գործնական աշխատանք 1. Հաշվել նշված բառերի տառերի և հնչյունների քանակը՝ եզր, որդի, սղոց, հոգի, ովքեր, ես, ենք, մորեղբայր, Երևան, բարև, տերև, գնդակ, հիշել:
եզր -3 տ. 4 հնչյուն
որդի -4 տ. 5 հնչյուն
սղոց-4 տ. 4 հնչյուն
հոգի- 4 տ. 4 հնչյուն- Ովքեր-5 տ. 6 հնչյուն
ես- 2 տ. 3 հնչյուն
ենք-5 տ. 6 հնչյուն
մորեղբայր-9 տ. 9 հնչյուն
Երևան-5 տ. 7 հնչյուն
բարև-4տ. 5 հնչյուն
տերև -4տ. 5 հնչյուն
գնդակ-5տ. 6 հնչյուն
հիշել-5տ. 5 հնչյուն - Գործնական աշխատանք 2. Գրեք թե բառերը քանի հնչյուն և քանի տառ ունեն՝ ոզնի, մորաքույր, ամենաերկար, հնդկահավ, երազանք, որսորդ, ամենաորակյալ, եղևնի, եվրոպական, ամերիկական:
Ոզնի-4 տ. 5 հնչյուն
մորաքույր-8 տ. 8 հնչյուն
ամենաերկար-10տ.11հնչյուն
հնդկահավ-8 տ. 9 հնչյուն
երազանք-7տ.8 հնչյուն
որսորդ-6 տ. 7հնչյուն
ամենաորակյալ-12 տ. 13 հնչյուն
եղևնի-5 տ.7հնչյուն
եվրոպական-9 տ. 10 հնչյուն
ամերիկական-10 տ. 10 հնչյուն
- Գործնական աշխատանք 3. Գրեք բառեր, որոնք սկսվեն Ո կամ Ե տառով, հաշվեք դրանց հնչյունների և տառերի քանակը, եթ տառերն ու հնչյունները քանակով չեն համապատասխանում գրավոր բացատրեք պատճառը:
Երևան-5 տ. 7 հնչյուն
երազանք-7 տ. 8 հնչյուն
եղբայր-6 տ. 7 հնչյուն
եղևնի- 5 տ. 7 հնչյուն
երամ-4 տ. 5 հնչյուն
որդի -4 տ. 5 հնչյուն
որսորդ-6 տ. 7հնչյուն
որոնել-6 տ. 7հնչյուն
որակ-4 տ. 5 հնչյուն
ոհմակ-5 տ. 6 հնչյուն
Ե և ո տառերը արտասանում ենք երկու հնչյունով։
Այսպես ե=յ+ե, ո=վ+ո,
«Երկու արաբների պատմությունը»։
Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:
Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:
Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:
Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:
Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.
Արջն ականջիդ ի՞նչ ասաց:
Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.
– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»:
Առաջադրանքներ՝
- Ի՞նչ սովորեցրեց առակը։
Ես առակից սովորեցի, որ չի կարելի նախապես որոշում կայացնել։
Բացատրիր կարմիրով նշված բառերի իմաստները, մտապահիր։
Փառասիրությամբ- փառքի ձգտում, սնափառություն
Ժայռ-քարաբլուր, քարափ
- Տեքստից դուրս գրիր 6 հատ ե-ով սկսվող և 4 հատ ո-ով սկսվող բառեր, հաշվիր դրանց հնչյուններն ու տառերը։
երազանքներ- 10տ․ , 11 հնչյուն
երկու- 4տ․ , 5 հնչյուն
երբ-3 տ 4 հնչյուն
ես-2 տ 3 հնչյուն
ետևից-5 տ. 7 հնչյուն
որոնցից-7 տ. 8 հնչյուն
որսալ-5 տ. 6 հնչյուն
ոտք-3 տ. 4 հնչյուն - որ-2 տ. 3 հնչյուն
The Funny Monkey
Chita is a little monkey. She is from Africa. She is brown. Chita is funny. She likes to jump, run and play very much. She can sing and dance too. But she hasn’t got friends to play with. And Chita wants to have many friends. So she goes and goes and goes.
One day she sees a big green frog. The frog can jump but it can’t run or play games. “I don’t want to have such a friend”, says Chita. And she goes and goes and goes.
Then Chita sees a dolphin, a big grey dolphin. The dolphin can jump and play. But it can’t run or sing. “I don’t want to have such a friend”, says Chita. So she goes and goes and goes.
Then Chita sees a little black and white kitten. The kitten is funny. It can run, jump and dance. It has got a ball and likes to play with it. So the monkey likes the kitten very much. “I want to be your friend”, says Chita. “Let’s play”
Now Chita has got a good friend
1. I can fly a kite but I can’t climb to the tree.
2. I can read Chinese books but can’t read Spanish.
3. I can be your brother but can’t be your sister.
4. I can play football but can’t tennis.
5. I can speak English but I can’t speak Russian very well.
6. He can go to school but she can’t .
7. We can dance but we can’t sing.
8. My mother can’t speak Chinese but I can.
9. I can run but I can’t dance.
10. I can drive a car but I can’t ride a Motobike.
My pet
ԻՄ բնակավայրը
Ես Նարեկն եմ, ծնվել եմ Երևանում։ Թեև ապրել եմ Մայրաքաղաքում, բայց չեմ կտրվել իմ արմատներից։Ես Սյունեցի եմ։ Հիմա ապրում եմ Չինաստանի Ծճիան նահանգի Լիշուի քաղաքում։ Իմ բնակարանը գտնվում է Սոնգյան թաղամասում, որը դպրոցից շատ հեռու չէ։ դպրոցից տուն ճանապարհը տևում է 10 րոպե։ Այն հիմնադրվել է 4000 տարի առաջ։
Բնակչուտյուն մոտ 3000000 է,որոնց մեծ մասը երիտասարդներ են ։Լիշուին հայտնի է իր յուրահատուկ այգիներով, անկրկնելի տեսարժան վայրերով։ Այստեղ է գտնվում ապակե կամուրջը, Բայույան լեռը, Յանգջիթանգ գյուղը, որը հայտնի է իր հինավուրձ տներով։ Քաղաքը շրջապատող լեռներից է Բուդահա լեռը, որտեղ գտնվում է հանրահայտ Բուդդայի տաճարը։
Քաղաքում ավելի շատ են բարձրահարկ շենքերը, որոնց տանիքներին կռուցված են ռեստորաններ, մանկական զվարճանքի կենտրոններ։
Ես մարդկանց հետ սիրում եմ շփվել։ Սակայն իմ առօրյան խիստ հագեցած է։ Ես օրվա մեծ մասը անց եմ կացնում դպրոցում և չեմ հասցնում հաղորդակցվել հարևանների հետ։
Առաջադրանք 13.09
- Երկու գումարելիներից մեկը մեծացրին13 -ով: Որքանո՞վ մեծացավ գումարը:
15+13=28
28+16=44
44-31=13
- Հաշվել արտահայտության արժեքը.ա)
250:250+3* (570-570)+8* (272-271)=9
1)570-570 =0
2) 272-271=1
3) 250:250=1
4) 3×0=0
5)1+8=8
6) 1+0=1
7)1+8=9
բ) 23 *(4000+20*50)=115000
1)20×50=1000
2)4000+1000=5000
3)23×5000=115000
գ) (880-432)* (27-27)* (348-116)=0
1) 880-432=448
2) 27-27=0
3) 348-116=232
4) 448×0=0
5) 232×0=0
- Հայկը ձմերուկի համար վճարեց 2440 դրամ, իսկ սեխի համար՝ 2 անգամ պակաս: Հայկը որքա՞ն է վճարել այդ գնումների համար:
ձմեր.- 2440 դրամ
սեխ-2 անգամ պակաս
ընդ-?
Լուծում՝
1)2440:2=1220դ.
2) 2440+1220=3660
Պատ․՝ 3600դ․
- Հայկն ուներ 1460 դրամ: Նա այդ դրամի կեսը վճարեց գնդակի համար , իսկ մյուս կեսը տվեց Արամին: Հայկը որքա՞ն դրամ տվեց Արամին:
1460:2=730
- Դիր փակագծեր այնպես, որ ստանաս հավասարություն:
ա) 80-(60-40):20=79 բ ) 80-(60-40:20)=22
գ) 80:(40-20)+20=24 դ) 80:(40-20+20)=2
- Դիր փակագծեր այնպես, որ ստանաս հավասարություն:
ա) 80-60-40:20=79 բ ) 80-60-40:20=22