տեստային աշխատանք

Ուշադի՛ր կարդա և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրուձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր, կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
Ուղտին այլ կերպ ի՞նչ են անվանում։Անապատի  նավ  
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։առաջացել է արաբերեն գեղեցկություն
Ինչո՞վ է սնվում ուղտը։   Սնվում է  փշոտ  բույսերով
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։բարոձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից
  • Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտին անվանում են անապատի նավ, քանի որ նրան օգտագործում են  որպես  փոխադրամիջոց ։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

  • Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտի վրա նստածը,

Ուղտը մոտիկ է արածում,

Ուղտի վրա նստածը,       ոչխարի հոտի մեջ չի կարող թաքնվել։

Ուղտը մոտիկ է արածում,բայց հեռուն է տեսնում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։     

                                             Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում:

5. Օգտվելով համացանցից, ուղտերի մասին մի հետաքրքիր տեղեկություն էլ ի՛նքդ գրիր։    

Արաբական Միացյալ Էմիրություններում ուղտերը գեղեցիկ կենդանիներ են համարվում: Ամեն տարի հազարավոր մարդիկ են ներկա գտնվում Ալ-Դաֆրային` ուղտերի փառատոնին: Փառատոնի մեխը ուղտերի գեղեցկության մրցույթն է: Մրցույթին մասնակցում է մոտ 25,000 ուղտ: Այս մրցույթը գրավում է տարածաշրջանի արքաների և շեյխերի ուշադրությունը: Հաղթած ուղտերը վաճառվում են միլիոնավոր դոլարներով:

                                    

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։

   Երկու       երեք     հինգհարյուր 

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։

Շիկացած -վառված    գեղեցիկ -չքնախ  հարվածել -խփելք  

տապ—շատ շոք   արև  բարկություն-ջղայնություն

3. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
      ՈւղտՄիասապատ   անտարբեր
       ԲուրդՈւղտափուշ         փշոտ
   ԱվազԵրկսապատբարձրություն
            Տհաճ միջազգային
  • Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

գեղեցիկ բուրդ

բարի կենդանի

գեղեցիկ ուղտ

վատ եղանակ

  • Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։

Հաստ- բարակ
ցուրտ -շոք

Կոշտ-փափուկ

Հեշտ-դժվար

Երկար-հաստ

  • Բացատրի՛ր <<հոգու հետ խաղալ—-  կատակել >> և <<ձեռք առնել                        ծաղրել>>դարձվածքները։ <<Հոգի  հանել>> կամ <<ձեռք  մեկնել>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։
  • Տեքստից առանձնացրո՛ւ հոգնակի թվով գործածված երեք գոյական։

             Ուղտեր, փշեր, կոշտուկներ

  • Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։

       Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից

Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: