ՄԹՆՈԼՈՐՏ.ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված: Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է, նաև այն մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև, ամենաշարժունակ ոլորտն է: Այն կազմված է ազոտից, թթվածինից ևնպարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր:
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից: Օդը չի ցրվում հեռանում քանի որ ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը և դրա շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ:
  3. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում: Առանձնացվում են հետևյալ շերտերը՝ներքնոլորտ, վերնոլորտ և ար­տաքին ոլորտ:
  4. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:

Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ:

Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։

  1. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:Այս շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները: