Месяц: Апрель 2022
ՄԹՆՈԼՈՐՏ.ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված: Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է, նաև այն մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև, ամենաշարժունակ ոլորտն է: Այն կազմված է ազոտից, թթվածինից ևնպարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր:
- Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից: Օդը չի ցրվում հեռանում քանի որ ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը և դրա շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ:
- Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում: Առանձնացվում են հետևյալ շերտերը՝ներքնոլորտ, վերնոլորտ և արտաքին ոլորտ:
- Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաններում 8-10 կմ է, հասարակածային լայնություններում՝ 17-20 կմ:
Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգվածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
- Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:Այս շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթները:
Թեմա 13
Թեմա 12 Ավատատիրությունը Հայաստանում և Քրիստոնիության ընդունումը
- Ի՞նչ փոփոխություններ առաջացան Հայաստանում ավատատիրական կարգերի առաջացմամբ։
3-5-րդ դարերը մեծ փոփոխությունների դարաշրջան էին։ Հին ստրկատիրական կարգից անցում էր կատարվում նոր ավատատիրական կարգեր։ - Ի՞նչ դասեր առաջացան նոր պայմաններում։
Այս շրջանում առաջանում էր ազատների և անազատների դասեր։ Հնում գյուղացիները միայն հարկեր էին վճարում բայց հետո պետք էր իրեց մշակած բերքից էլ բաժին տային և պետք է նրանց համար պարտադիր աշխատաք կարտարեին։ Իսկ ստրուկները ձեռք էին բերում որոշ իրավունքներ և հավասարվում էին գյուղացիներին։ - Ովքե՞ր էին ավատատեր իշխանները։
Դրանք էին գավառապետերը, արքունիքից հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները, եկեղեցին և հոգեվորականները։ - Որ նախարարական տոհմին էր հանձնարարված թագադիր ասպետությունը․ Գմունու, Բագրատունի, Մամիկոնյան։ Պատասխանը՝ Բագրատունիներին։
- Ի՞նչ էին նախարարները հաճախակի ապստամբում թագավորական իշխանության դեմ։
Նրանք ձգտում էին ինքնուրույնության։ - Ի՞նչ նմանություն և տարբերություն եք գտնում ավատատիրական և ստրկատիրական կարգերի միջև։
Նմանությունները այն է,որ երկու դեպքում էլ հարկ էին վճարում։ Իսկ տարբերությունը այնն է, որ բացի հարկերց պետք է պարտադիր և պետք էր իրեց մշակած բերքից էլ բաժին տային և պետք է նրանց համար պարտադիր աշխատաք էլ կարտարեին։ Իսկ ստրուկները ձեռք էին բերում որոշ իրավունքներ և հավասարվում էին գյուղացիներին։
Հոգևոր մշակույթ
Հայաստանում քրիստոնեությունը ընդունվել է 301 թվականին։ Իսկ մինչ այդ մեր ժողովուրդի տարածված էր հեթանոսական կրոնը կամ բազմաստվածությունը։ Հայերի առաջին աստվածը եղել է Հայկը։Ով առասպելներում հանդես էր գալիս որպես, հսկա որսորդ։ Նրա անունով ենք մենք կոչվել հայ և Հայաստան։ Հայկը ապստամբում էր Բելիի իշխանության դեմ։ Բելը գալիս է,որպեսզի նվաճի Հայաստանը, բայց Հայկը նետահարում է Բելին։
Հայոց հին աստավծներից է եղել նաև Տորքը։ Նա այնքան հզոր է եղել, որ թշնամիների նավերի վրա հսկայական ժայռեր է նետել և թշնամու նավերը դրանից խորտակվել է։
Աստվածներից է եղել նաև Աստղիկը,ով եղել է սիրո և գեղեցկության աստվածուհին, Արա գեղեցիկը եղել է բուսականության աստվածը։
Բայց ավելի ուշ աստվածների կազմը փոխվեց։ Աստավծների գլուխ կանգնած էր Արամազդը՝ Հայկի փոխարեն։ Շատ սիրելի էր նաև Անահիտը, ով համարվում էր հայոց աշխարհի հովանավորը, փրկիչը, բոլոր մարդկանց բարերարը։
Վահագն եղել է պատերազմի կայծակի և որոտի ահեղ աստվածը նա պայքարել է վիշամների դեմ և հաղթել նրանց։
Բացի առասպելներից հին Հայաստանում լայն տարածում են ունեցել նաև երգերը։
Հայոց լեզուն ունի հազարամյակներ պատմություն, սակայն տարերը ստեղծվել են 5-րդ դարի սկսզբին, այն ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Չնայած հայերը խոսել են հայերեն, բայց գրել են հուներեն և արամեերենով։ Բոլոր պաշտոնական գրությունների և պատճենները պահվում էին Արտաշատ մայրաքաղաքի արքունիքում։ Դրանք պահվում էին մագաղաթի վրա։
Դեռևս 2000 տարի առաջ Հայաստանում գոյություն են ունեցել թատրոն։ Տիգրան Երկրորդը Տիգրանակերտում մեծ տասնայկ հազարանոց թատերական շենք է առուցել։ Այնտեղ ներկայացում էին տալիս հույն դերասանները։
Այսպիսով Հին Հայաստանի մշակույթը հասել էր բարձր մակարդակի, դրա հիման վրա նաև զարգացան հայ միջնադարյան հարուստ մշակույթը։
Վաճառականի խիղճը
Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի[1]մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։
Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։
— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին[2], և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։
Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։
Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։
— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։
Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։
― Ինչի՞ համար եք եկել և գնում։
― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի[3] վրա։
Քահանան տեղը կանգնում է և ասում.
― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
Կանչում են գործակատարին։
Գալիս է գործակատարը։
Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։
Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
Դահիճները տանում են կախելու։
Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։
Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։
― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։
Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։
Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։
Դահիճները տանում են վաճառականին կախելու։
Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։
Տղան ձայն չի հանում։
Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։
Տղան լացակումած ասում է.
― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։
Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։
Առաջադրանքներ
Բացատրի՛ր ընդգծված բառերը։
Սովդաքարի-վաճարական
Ռոճիկ-աշխատավարձ
Մերձի-մահ
Վրդովվել – հուզվել
Փեշակ-արհեստ
Ծխատեր-եկեղեցական տվյալ ծուխը հովվող
Համքար-արհեստագիծ,
Գործակատարն-գործակալ
Վաղճանվել -մահանալ
Գանգատ -բողոք
Բնութագրի՛ր վաճառականին։
Վաճառականը շատ անխիղճ էր և
Շատ խորամանկ էր ։
Տեքստից առանձնացրո՛ւ վաճառականին բնութագրող հատվածները։
Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
Տեքստից առանձնացրո՛ւ երիտասարդ գործակատարին բնութագրող տողերը։
Գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ
Վերլուծի՛ր երիտասարդ գործակատարի արարքը։ Արդարացրո՛ւ նրան։
Նա շատ բարի էր, և ներեց չար վաճառականին։