1. Նշված բազմիմաստ բառերը տարբեր իմաստներով գործածել երկուական նախադասություններում:
• Մայր
1 Մայր հայաստանը մեր կարիքն ունի։
2 Ես սիրում եմ իմ մայր լեզուն ։
• Տուն
Իմ տունը քանդվեց ։
Հայաստանը իմ տունն է ։
Հաց
1 Օրվա հացին կարոտ էր մնացել։
2 Դու դեռ պետք է շատ հաց ու պանիր ուտես․․․
• Քար
Ես քար կտրեցի նրա ձայնից:
Նա քար գցեց իմ բախտին:
• Խիստ
Խիստ հայացքով նայեց թշնամուն ։
Խիստ մարտեր են ընդանում պատերազմի դաշտում:
• Գլուխ
Սարի գլխին շողաց արևը։
Գրքի երկրորդ գլուխը ավելի հետաքրքիր էր։
2. Գրել հինգ մենիմաստ բառ, որ կապված են քո առօրյայի, քեզ հետ:
Ես ,դու , սեղան, փայտե, թթվածին:
3. Գրել այն հատկանիշները, որոնք պարտադիր են բառի համար:
• Իմաստ
• Հնչյուն( հնչյունախումբ)
• Շեշտ
4. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
• Անէական, անպատեհ, առօրեական, անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե, էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ, հէկ, հապճեպ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք, տոթակեզ, քրիստոնեական։
5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
• Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ, ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր, գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազօրյա, հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,, նախօրոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ, տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։
6. Պատմել կարդացած գրքերի մասին, գրել, թե ինչու է կարևոր ընթերցելը:
6-րդ վարժությունը գրված չէ:
7. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:
• Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)
• Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)
• Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)
• Տաճարի զարդանախշում արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)
• Նրա գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)
• Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)
8. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ինչ հնչյունափոխության կատարվեց: Օրինակ` լուսերես֊ույ֊ու։
• ա) Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:
• բ) Ություն, բար, վոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից:
Լույս- լուսերես -ույ-ու
Թույն-թունավոր-ույ- ու
Կենդանի-կենդանություն-«ի»-ն սղվել է
Տեր-տիրել-ե-ի
Մեջ-միջուկ-ե-ի
Ուղի-ուղեկից -ի-ե
Անուրջ-անրջել- «ու»-ն սղվել է
Կամուրջ-կամրջակ-«ու»-ն սղվել է
Կատու-կատվազգի-ու-վ:
9. Ստեղծագործում ենք՝ ընտրելով թեմաներից մեկը.
• Կորած բառը
• Կարևոր բառը
• Երբ բառերն անզոր էին
• Սպասված բառերը
• այլ
Կորած բառը
Կար-չկար, մի բառ կար։Նրան ես էի ստեղծել։ Այն շատ գեղեցիկ էր հնչում։ Մի օր ես ու իմ ընկեր բառը գնացինք անտառ։ Անտառը շատ գեղեցիկ էր, կանաչ, բուրավետ։ Շատ հետաքրքիր էր անտառում: Ես պատահաբար կորցրի իմ բառը։ Ես շատ էի տխրել, քանի որ այն իմ ստեղծած առաջին և վերջին բառն էր։