կետադրություն

Ընկեր, սպասիր ինձ, որ կարողանանք միասին բարձրանալ այնտեղ` լեռան գագաթը: Դու,ամեն ինչ արագ մոռանալով ,առաջ ես շարժվում, իսկ ինձ համար դժվար է այդքան արագ ընթանալը: Խնդիրները` մեզնից մեծ ջանքեր պահանջող, ուժասպառ են անում, և մի պահ հասկանում ես, որ հանգստի կարիք ունես, ու ոչինչ չանելն է երազվում: Ես, բարեբախտաբար, հաղթահարել եմ ոչինչ չանելը, բայց այդքան արագ գնալ, հևասպառ վազել դժվարանում եմ: Քո` արկածների հանդեպ սերը երբեմն մոռանում է իմ` անդունդներից ունեցած վախերի մասին: Շատ արագ գնալիս ստիպված ես լինելու կանգ առնել, իսկ կանգ առնելը կարող է հետդարձի սկիզբ, դառնալ գիտե՞ս: Հիմա եղանակը լավն է, գալիս ես՞: Հիմա ես կգամ քո ետևից, լեռը մեզ է սպասում ,մենք՝ բարձրանալուն: Գնացինք: