Հարցեր և առաջադրանքներ։
- Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
Ջերմաստիճանը մարմնի տաքացման և ջերմային հավասարակշռության վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է։ - Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
Ջերմաստիճանը մարմնը տաքացման և ջերմային հավասարակշռության վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է։ - Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղային, էլեկտրական և այլն։ - Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
Ջերմաչափը օգտագործում են ջերմություն չափելու համար․ ջերմաչափը դնում են թևի տակ, ջերմությունը հիվանդից անցնում ջերմաչափին։ - Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
Ջերմային երևույթներ են հալումը, պնդացումը, գոլորշիացումը, խտացումը։ - Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
Հալւղմը նյութի անցնումն է պինդ վիճակից հեղուկ վիճակի։
Պնդացումը նյութի անցումն է հեղուկ վիճակից պինդ վիճակի։ - Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։ - Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Նյութի անցում հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշիացում և հակառակ անցումը՝ գազային վիճակից հեղուկ վիճակի կոչվում է խտացում։ - Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
Տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները իրար հպվելիս առաջանում է կայծակ։Կայծակը էլեկտրական պարապում է։Որոտը դա կայծակի արձակած ձայնն է։ - Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
Շանթարգելը մի մետաղյա ձող է, որը լինում է շինության մատի երկայնքով։Ձողի վերրևի մասը պաշտպանվող շենքից բարձր է, իսկ ներքևի մասը թաղում են հողի մեջ։ - Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
Պետք է հեռու մնալ մետաղյա շինություններից, ծառերից, դեզերից, ժայռերից։ - Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
Այն մագնիսները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսականությունը կոխվում են հաստատուն մագնիսներ։ - Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդետությունն ավելի ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ - Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
Կողմնացույցը մագնիսական սլաք է,որով մենք կարողանում են կողմնորոշվել չորս կողմերը։ Կողմնացույցի մագնիսկան սլաքը փոքր, հաստատուն մագնիս է որը կողմնացույցի հիմնական մասն է։ Նրա աշխատանքը կայանում է նրանում, որ Երկիրը նույնպես մագնիսական բևեռ է, և դեպի իրեն է ձգում։ - Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
Մագնիսները կիրառվում են տեխնիկաներում, խաղալիքների մեջ, հեռաղոսներում, բժշկության մեջ և մեր կենցաղում։