ՌաբինԴրանաթԹագոր «Կուզեի լինել»

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե՜ղ ու թե՜լ, քորո՜ց, մատանի՜, սիրուն օղե՜ր»,-  կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառ

նալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե՜ղ ու թե՜լ, քորո՜ց, մատանի՜, սիրուն օղե՜ր»:

Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Առաջադրանքներ՝

  1. «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ….։
  2. «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….։
  3. Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի աշխատանքներում, ի՞նչ է նա երազում և այլն):

2.Վիլյամ Սարոյանը հիշում է

Գրող Վիլյամ Սարոյանը, հիշելով իր դպրոցական տարիները, պատմել է դրվագներ, որոնք լավագույնս բացահայտում են նրա ճարպկությունը:
«Սխտորը եղավ պատճառը, որ ես քիչ գացի դպրոց:Ամեն առավոտ սխտորով կերակուր կուտեի, կերթայի դպրոց: Հոտ դասարան կբռներ…Ուսուցիչ կմտներ, հոտ կքաշեր ու վրաս կպոռար.
— Նորե՞ն սխտոր կերած ես:
— Այո´,- կըսեի,- սխտոր կերած եմ, հապա ի՞նչ ուտեի:
— Հոտ սենյակ բռնած է:
— Է¯, լուսամուտ բաց,- կըսեի:
Կկատղեր, դուրս կըներ: Իմ ուզած ալ այդ էր, կերթայի տուն: Մայրս կհարցներ, թե ինչու նորեն շուտ եկա:
— Ուսուցիչ դուրս ըրավ, ըսավ՝ սխտոր կերած ես:
— Խողեմ ատոնց գլուխ,- կըսեր մայրս,- Բիթլիսի ճաշեր չեն հավնիր, իրենց կերա՞ծն ինչ է:
Բայց կատակ կանեմ, հիմնական պատճառն այն էր, որ ես արագ կսովորեի, անոնք՝ դանդաղ»:

Բառարան                                                       նորեն-նորից, կրկին

ճարպիկ- ճկուն, վարժ                                       կըսեի-ասում էի

գացի- գնացի                                                      կկատղեր-բարկանում էր

կերթայի-գնում էի                                                ատոնց-դրանց

կբռներ-տարածվում էր                                         անոնք-նրանք

կպոռար-բղավում էր

Առաջադրանք՝

Փորձի՛ր մի քանի նախադասությամբ գրել, թե ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ կարդացիր։ Հետաքրքի՞ր էր, զավեշտալի՞, թե՞․․․։
Այո՛, տեքստը շատ հետաքրքրիր, բայց նաև անսովոր էր։ Հետաքրքրիր էր և հումորային։ Տեքսը կարդալիս շատ ծիծաղեցի։

Առաջադրանքներ՝

  1. «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է, որ այդ տղան հետաքրքրություն չուներ իր և ձանձրույթից ուզում էր դառնալ մանրավաճառ, պարտիզպան, պահապան։
  2. «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ համաձայն չեմ, որովհետև կարծում եմ, որ նա դեռ փոքր տղա էր, պետք է շատ քնի, որպեսզի դպրոց գնա ու լավ սովորի իր հետաքրքրությունները դպրոցում գտնի, որ հետագայում լավ աշխատանք ու մասնագիտություն ունենա։
  3. Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի աշխատանքներում, ի՞նչ է նա երազում և այլն): Տղային հոգնեցնում էր շատ ու շուտ քնելը և ոչնչով չզբաղվելը։ Նա մտածում էր փողոցներում թափառելը ավելի հետաքրքիր կլիներ։Նա երազում էր զբաղվել մի հետաքրքիր բանով։ Օրինակ Չինաստանում մենք՝ դպրոցականներս, միշտ շատ զբաղվաց ենք դպրոց ենք գնում առավոտյան ժամը 8-ին և տուն ենք գալիս ժամը 7-ին։ Բայց դպրոցում այդ ընթացում շատ հետաքրքրիր փորձեր ու դասեր ենք ունենում և միշտ զբաղված ենք։

Գործնական աշխատանք

2․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ փոփոխոթյուն է կատարվել:

Օրինակ՝
տպագիրգրաճանաչ — ի-ն դարձել է ը:

Հայրենասերսիրալիր: — ի-ն դարձել է ե:
Սպառազեն,զինավառ: — ի-ն դարձել է ե:
Անիղձըղձալի: — ի-ն դարձել է ը:
Լայնասիրտսրտագին: ի-ն դարձել է ը:
 Մեծատունտնական: ու-ն դարձել է ը:
Բազմագույնգունագեղ: յ սղվել է
Հետախույզ, հետախուզել: յ սղվել է

3․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի + ա + գույն- ոսկեգույն — ի-ն դարձել է ե:

 փոշի + ա + կուլ- փոշեկուլ- ի-ն դարձել է ե:

տարի + ա + վերջ- տարեվերջ ի-ն դարձել է ե:

 այգի + ա + պան, այգեպան- ի-ն դարձել է ե:

բարի + ա + կամ բարեկամ ի-ն դարձել է ե:

4 Որտեղ պետք էկետի փոխարեն յ գրի՛րՈ՞ր դեպքում գրեցիր յն:

Հայացք, հայելի, հոյակապ, մի.ացում, ձի.արշավ, տի.եզերական, փակե.ի, կայարան, խաբե.ություն, է.ի, գնայի, տղայի, Մարոյի:

5. Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ սառն էր, ճիշտ օրվա նման:
Ալեկոծված ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես անշարժ նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես արագ քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո խիզախեց ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար կառուցեց, որ բոլորին զարմացրեց իր արվեստով: