ԳՈՂԱՑԱԾ ՀԵԾԱՆԻՎԸ

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
ԳՈՂԱՑԱԾ ՀԵԾԱՆԻՎԸ (պատմվածք) 1919 թվականի այդ նկարը լի էր հրճվանքի, անհոգության ու սխրանքի տրամադրություններով, և երբ Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր: Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ նստեց ու սլացավ: «Լ» փողոցի իր տան առաջ կանգնած`ճապոնացի Քեբոյի հեծանվավաճառ Ջոնի Ֆարագոն անմիջապես նկատեց նոր հեծանիվը: -Հե՜յ,- կանչեց Ֆարագոն: Տղան թեքեց ղեկն ու մոտեցավ մայթեզրին: Նա լավ գիտեր Ջունիին: Եթե կանչողը նա է, պետք է կանգնես: Այքի համար դա նույնիսկ հաճույք էր. նրան միշտ հիացրել էր Ջոնին, որն ասես իր տեսած կինոներից լիներ: -Փառավոր հեծանիվ է,- ասաց Ջոնին,- որտեղի՞ց: -Միստր Յորքն է նվիրել ծնունդիս,- ասաց տղան: -«Հերալդ» թերթի տարածման պատասխանատու՞ն: -Ըհը: Տղան իջավ հեծանիվից ու ղեկը հանձնեց իրենից մեծին: Ջոնին ծանրութեթև արեց հեծանիվը, նստեց ու սկսեց փոքր պտույտներ տալ: -Քեզ լավ էլ հեծանիվ է տվել, այ տղա: Անունդ ի՞նչ է: -Այք: -Այք ի՞նչ: -Այք Ջորջ,-ասաց տղան: -Քուքի Ջորջի ի՞նչն ես: -Քուքին զարմիկս է: -Իմ էլ լավ ընկերն է: -Միշտ մի գլխացավանք ունի,-ասաց Այքը: -Սա որտեղի՞ց գողացար,- հարցրեց Ջոնին,-ինձ կարո՞ղ ես ասել: 2 -Չեմ գողացել,- ասաց Այքը: — Միստր Յորքն է նվիրել ծնունդիս: -Քուքին ընկերս է,-ասաց Ջոնին:- Հեծանիվը քեզ ուրիշն է տվել: Դու թեկուզ նրա կյանքն էլ փրկեիր, նա քեզ հեծանիվ տվողը չէր: -Էս հեծանիվն ինձ նա է տվել,- ասաց տղան: -Բոլորին կասես, որ սա քեզ Քուքին է տվել,- ասաց Ջոնին:- Յորքի ականջն ընկավ`տհաճ պատմություն կդառնա: -Քուքին փող չունի,-ասաց տղան: -Մեկ ունի, մեկ էլ չէ,- ասաց Ջոնին:- Երեկոյան նրան տեսնելու եմ, ինչ որ պետք է կասեմ, հիմա դու տուն գնա: Տղան հեծանիվին թռավ ու տուն քշեց: Երբ հայրը տեսավ հեծանիվը, ասաց. -Հայկ, քեզ որտեղի՞ց էդ հեծանիվը: -Քուքին է տվել: -Քո զարմիկ Գուրգե՞նը: — Այո,-ասաց տղան: — Գուրգենը փող չունի,- ասաց հայրը:- Մեկից երևի մի օրով վերցրել ես: — Չէ,- ասաց տղան,-իմն է: — Ներս գնա ու հացդ կեր,-ասաց հայրը: Տղան ներս գնաց, հացը կերավ: Հինգ րոպե չանցած, երբ նա տնից դուրս եկավ, հայրը բակում քշում էր հեծանիվը: -Հայկ,- ասաց հայրը,- հեծանիվը տար ու իր տեղը դիր: Դու գող չես: -Քուքին է տվել,- ասաց տղան: Հաջորդ օրը դպրոց նա հեծանիվով գնաց: Հեծանիվը ինչպես կար, էնպես էլ թողել էր, համարն էլ տեղում՝ 137620Ռ: Դասերից հետո քշեց «Իվնինգ Հերալդի» խմբագրություն և բոլորին ասաց, որ հեծանիվն իրեն նվիրել է իր զարմիկ Քուքին ծնունդի առթիվ: -Ե՞րբ ես ծնվել,- հարցրեց նրա ընկեր Նիք Րոման: -1909-ի սեպտեմբերի յոթին,- ասաց տղան: -Հիմա մայիսն է,- ասաց Նիքը:- Գլխիդ փորձանք ես բերելու, Այք: 3 Տղան քշեց Մարկիփոզայի ու Աչքի փողոցի իր խաչմերուկը և ամբողջ լույս-ցերեկը թերթ վաճառեց: Երեկոյան եկավ նրա զարմիկ Քուքին: -Սա՞ է,-ասաց նա: -Ըհը,-ասաց տղան: -Քեզ լավ էլ նվեր եմ արել, չէ՞: -Այո, շնորհակալ եմ: Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել: Նոյեմբերին, մեկի հետ չափ մտած սուրալիս, հեծանիվի շղթան տեղից թռավ: Առջևի անվագոտին ջարդվեց, անիվի ճաղը ծռվեց: Նոր գոտին տղայի վրա մեկ ու քառորդ դոլար նստեց, նոր ճաղի համար վճարեց մեկ դոլար, հիսուն սենթ էլ՝ աշխատանքի գինը: Սրանից հետո հեծանիվն իրենն ու իրենն էր: Ուղիղ մի տարի անց, նույն օրը, տղան հեծանիվը թողեց Լիբըրթի թատրոնի առաջ նույն տեղը, դահլիճ մտավ նոր ֆիլմ դիտելու և երբ դուրս եկավ, հեծանիվը չկար: Տղան տուն գնաց, տեսավ հորն ու ասաց. -Հեծանիվս գողացան: -Ոչինչ,- ասաց հայրը:- Ներս գնա, հաց կեր: -Քաղցած չեմ,- ասաց տղան: Սաստիկ վրդովված`նա կանգնել էր հոր առջև, հետո հանկարծ շուռ եկավ ու վազեց: Ուր ասես իրեն չգցեց, ոտքի տակ տվեց քաղաքի բոլոր փողոցները`փնտրելով հեծանիվը: Մի ժամից տուն եկավ, հաց կերավ ու քնեց: Նա տասնմեկ տարեկան տղա էր արդեն: Հետո, օգոստոսյան մի օր ինքն ու իր Նիք Րոմա ընկերը հեռագրատան պատի հետ ձեռնագնդակ էին խաղում: Նիքի ապշեցուցիչ հակահարվածից գնդակը թռավ, բախվեց փողոց մտած բեռնատարին ու գլորվեց, գնաց: Տղան վազեց գնդակը գտնելու: Աստիճաններով իջավ նեղլիկ անցուղին, ուր աղբի ու մոխրի արկղեր էին շարված: Գնդակը պիտի որ այստեղ լիներ: Տղան դեսուդեն նայեց, ներկը քերած մի հեծանիվի հենք տեսավ, բարձրացրեց, շտկեց ու նայեց համարը: Համարն էլ էին քերել, բայց 13-ը և Ռ-ն երևում էին: Նիք Րոման հարցնելով եկավ. -Գնդակն ի՞նչ եղավ, Այք: -Չգիտեմ, կորել է,- ասաց տղան:- Հեծանիվս գտա: Վրան բան չեն թողել: 4 -Հենքը կա՞,- ասաց Նիքը: -Կա,- ասաց տղան,- բայց առանց մնացածի հենքն ինչի՞ս է պետք: -Պետք կգա,-ասաց Նիքը: -Ա՜խ թե գողը ձեռքս ընկներ: Փոլ Արմերն անցնում էր փողոցով, տղաներին տեսավ, կանգնեց, նրանց հետ զննեց հեծանիվի մերկ հենքը: -Ինչքա՞ն ես ուզում սրա համար, Այք,- հարցրեց նա: — Չգիտեմ,-ասաց տղան: Նա զայրացած էր ու սիրտը կտոր-կտոր էր լինում: -Սա իմ հեծանիվն էր,- ասաց նա Փոլին:- Գողացել էին: Մենք ձեռքի գնդակ էինք խաղում, եկա, որ գնդակը գտնեմ՝ սա գտա: Ամեն ինչ վրայից հանել են, սա էլ գցել էստեղ: -Գնդակն ու՞ր կորավ,- ասաց Նիքը; -Գրողի ծոցը,- ասաց Այքը: -Սրա համար քեզ մի դոլար տամ,- ասաց Փոլ Արմերը: -Եղավ,- ասաց տղան: Մի շաբաթ անց, երբ նա տեսավ արդեն վերանորոգված ու ներկած հեծանիվը, դարձյալ զայրույթով լցվեց ու ասաց իր մեջ. -Ա՜խ, թե գողը ձեռքս ընկներ:

Առաջադրանքներ՝

1 Պատմվածքից առանձնացրո՛ւ այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր: Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ նստեց ու սլացավ:
Ես կարծում եմ այդ արարքը արդարացված չէ, քանիվոր գողությունը լավ բան չէ։

Պատմվածքից առանձնացրո՛ւ այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծի՛ր այդ հանգամանքը:  

Դասերից հետո քշեց «Իվնինգ Հերալդի» խմբագրություն և բոլորին ասաց, որ հեծանիվն իրեն նվիրել է իր զարմիկ։ Նրան օգնեցին  հորինել մի սուտ, որին  ինքնել  էր հավատում և այդ ստի օգնությամբ հեծանիվը դարձրեց իրենը։

Տարբերություն կա՞ Այքի կատարած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորի՛ր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Կարծում եմ այդ երկու գողությունների միջև չկա տարբերություն, քանի որ երկուսի արարքն էլ նույնն է։ Կա այսպիսի դարձվածք <<Գողը գողից գողացավ աստված դեսավ զարմացավ>> ։