1. Ինչո՞ւ սկզբում ի հայտ եկավ երկրագործությունը, հետո միայն անասնապահությունը։
Քանի որ ավելի հեշտ էր մշակել հողը, բույսերը աճում էին ամեն տեղ, իսկ անասնապահությունը ավելի դժվար էր ու ժամնակատար;
2. Ի՞նչ փոփոխություններ եղան անասնապահության եւ երկրագործության առաջացման արդյունքում:
Մարդիկ սկսեցին սպառել, արտադրել և ստեղծել :
3. Ի՞նչ կապ կա գյուղատնտեսության եւ քաղաքների առաջացման միջեւ:
Մարդիկ սկսեցին մշտական բնակավայրեր կառուցել եւ հետո անցան նստակեցության: Գործիքներով աշխատելը մեծ հմտություն և ջանքեր էր պահանջում, ու մարդիկ սկսեցին հմտանալ տարբեր արհեստներում։ Նրանք սկսեցին բնակվել ավելի մեծ համայնքներում, որն էլ աստիճանաբար վերածվեց քաղաքների։
5. Ինչո՞ւ էին վաղ բնակավայրերը գտնվում գետերի մոտ:
Վաղ բնակավայրերը գտնվում գետերի մոտ, քանի որ գետը դա մաքուր ջուր է, մարդիկ կարող էին իրենց ուտելիքը այնտեղ լվանալ, ինչպես նաև խմել այնտեղի ջրից կամ ուղակի լողանալ այնտեղի ջրերից։
6. Ինչպե՞ս հնարավոր դարձավ նեոլիթյան (գյուղատնտեսական) հեղափոխությունը:
Մարդը սկսեց զարգանալ
և դրա արդյունքով, նրա գիտակցության և սպառողական բնազդի արդյունքում մարդը սովորեց, ոչ միայն սպառել այլ նաև արտադրել։
7. Ինչպե՞ս ենք իմանում, որ Հայկական լեռնաշխարհը եղել է երկրագործության և անասնապահության նախահայրենիքիներից մեկը։ Հայկական լեռնաշխարհի նոր քարիդարյան բնակավայրերը հիմնականում գտնվում են Արարատյան դաշտում, Արաքսի, Արածանիի և Հայաստանի մյուս մեծ ու փոքր գետերի հովիտներում։ Նոր քարի դարյան բնակավայրերից հայտնաբերված նյութերը հիմք են տալիս պնդելու, որ Հայկական լեռնաշխարհը երկրագործության եւ անասնապահության նախահայրենիքներից մեկն է։ Հնագիտական եւ գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ ժամանակակից հայերն անմիջական հետնորդներն են Հայկական լեռնաշխարհի նոր քարի դարյան բնակչության։