Месяц: Октябрь 2023
Համո Սահյան
Քիմայի հիմնական հասկատությունը
ԳՈՂԱՑԱԾ ՀԵԾԱՆԻՎԸ
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
ԳՈՂԱՑԱԾ ՀԵԾԱՆԻՎԸ (պատմվածք) 1919 թվականի այդ նկարը լի էր հրճվանքի, անհոգության ու սխրանքի տրամադրություններով, և երբ Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր: Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ նստեց ու սլացավ: «Լ» փողոցի իր տան առաջ կանգնած`ճապոնացի Քեբոյի հեծանվավաճառ Ջոնի Ֆարագոն անմիջապես նկատեց նոր հեծանիվը: -Հե՜յ,- կանչեց Ֆարագոն: Տղան թեքեց ղեկն ու մոտեցավ մայթեզրին: Նա լավ գիտեր Ջունիին: Եթե կանչողը նա է, պետք է կանգնես: Այքի համար դա նույնիսկ հաճույք էր. նրան միշտ հիացրել էր Ջոնին, որն ասես իր տեսած կինոներից լիներ: -Փառավոր հեծանիվ է,- ասաց Ջոնին,- որտեղի՞ց: -Միստր Յորքն է նվիրել ծնունդիս,- ասաց տղան: -«Հերալդ» թերթի տարածման պատասխանատու՞ն: -Ըհը: Տղան իջավ հեծանիվից ու ղեկը հանձնեց իրենից մեծին: Ջոնին ծանրութեթև արեց հեծանիվը, նստեց ու սկսեց փոքր պտույտներ տալ: -Քեզ լավ էլ հեծանիվ է տվել, այ տղա: Անունդ ի՞նչ է: -Այք: -Այք ի՞նչ: -Այք Ջորջ,-ասաց տղան: -Քուքի Ջորջի ի՞նչն ես: -Քուքին զարմիկս է: -Իմ էլ լավ ընկերն է: -Միշտ մի գլխացավանք ունի,-ասաց Այքը: -Սա որտեղի՞ց գողացար,- հարցրեց Ջոնին,-ինձ կարո՞ղ ես ասել: 2 -Չեմ գողացել,- ասաց Այքը: — Միստր Յորքն է նվիրել ծնունդիս: -Քուքին ընկերս է,-ասաց Ջոնին:- Հեծանիվը քեզ ուրիշն է տվել: Դու թեկուզ նրա կյանքն էլ փրկեիր, նա քեզ հեծանիվ տվողը չէր: -Էս հեծանիվն ինձ նա է տվել,- ասաց տղան: -Բոլորին կասես, որ սա քեզ Քուքին է տվել,- ասաց Ջոնին:- Յորքի ականջն ընկավ`տհաճ պատմություն կդառնա: -Քուքին փող չունի,-ասաց տղան: -Մեկ ունի, մեկ էլ չէ,- ասաց Ջոնին:- Երեկոյան նրան տեսնելու եմ, ինչ որ պետք է կասեմ, հիմա դու տուն գնա: Տղան հեծանիվին թռավ ու տուն քշեց: Երբ հայրը տեսավ հեծանիվը, ասաց. -Հայկ, քեզ որտեղի՞ց էդ հեծանիվը: -Քուքին է տվել: -Քո զարմիկ Գուրգե՞նը: — Այո,-ասաց տղան: — Գուրգենը փող չունի,- ասաց հայրը:- Մեկից երևի մի օրով վերցրել ես: — Չէ,- ասաց տղան,-իմն է: — Ներս գնա ու հացդ կեր,-ասաց հայրը: Տղան ներս գնաց, հացը կերավ: Հինգ րոպե չանցած, երբ նա տնից դուրս եկավ, հայրը բակում քշում էր հեծանիվը: -Հայկ,- ասաց հայրը,- հեծանիվը տար ու իր տեղը դիր: Դու գող չես: -Քուքին է տվել,- ասաց տղան: Հաջորդ օրը դպրոց նա հեծանիվով գնաց: Հեծանիվը ինչպես կար, էնպես էլ թողել էր, համարն էլ տեղում՝ 137620Ռ: Դասերից հետո քշեց «Իվնինգ Հերալդի» խմբագրություն և բոլորին ասաց, որ հեծանիվն իրեն նվիրել է իր զարմիկ Քուքին ծնունդի առթիվ: -Ե՞րբ ես ծնվել,- հարցրեց նրա ընկեր Նիք Րոման: -1909-ի սեպտեմբերի յոթին,- ասաց տղան: -Հիմա մայիսն է,- ասաց Նիքը:- Գլխիդ փորձանք ես բերելու, Այք: 3 Տղան քշեց Մարկիփոզայի ու Աչքի փողոցի իր խաչմերուկը և ամբողջ լույս-ցերեկը թերթ վաճառեց: Երեկոյան եկավ նրա զարմիկ Քուքին: -Սա՞ է,-ասաց նա: -Ըհը,-ասաց տղան: -Քեզ լավ էլ նվեր եմ արել, չէ՞: -Այո, շնորհակալ եմ: Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել: Նոյեմբերին, մեկի հետ չափ մտած սուրալիս, հեծանիվի շղթան տեղից թռավ: Առջևի անվագոտին ջարդվեց, անիվի ճաղը ծռվեց: Նոր գոտին տղայի վրա մեկ ու քառորդ դոլար նստեց, նոր ճաղի համար վճարեց մեկ դոլար, հիսուն սենթ էլ՝ աշխատանքի գինը: Սրանից հետո հեծանիվն իրենն ու իրենն էր: Ուղիղ մի տարի անց, նույն օրը, տղան հեծանիվը թողեց Լիբըրթի թատրոնի առաջ նույն տեղը, դահլիճ մտավ նոր ֆիլմ դիտելու և երբ դուրս եկավ, հեծանիվը չկար: Տղան տուն գնաց, տեսավ հորն ու ասաց. -Հեծանիվս գողացան: -Ոչինչ,- ասաց հայրը:- Ներս գնա, հաց կեր: -Քաղցած չեմ,- ասաց տղան: Սաստիկ վրդովված`նա կանգնել էր հոր առջև, հետո հանկարծ շուռ եկավ ու վազեց: Ուր ասես իրեն չգցեց, ոտքի տակ տվեց քաղաքի բոլոր փողոցները`փնտրելով հեծանիվը: Մի ժամից տուն եկավ, հաց կերավ ու քնեց: Նա տասնմեկ տարեկան տղա էր արդեն: Հետո, օգոստոսյան մի օր ինքն ու իր Նիք Րոմա ընկերը հեռագրատան պատի հետ ձեռնագնդակ էին խաղում: Նիքի ապշեցուցիչ հակահարվածից գնդակը թռավ, բախվեց փողոց մտած բեռնատարին ու գլորվեց, գնաց: Տղան վազեց գնդակը գտնելու: Աստիճաններով իջավ նեղլիկ անցուղին, ուր աղբի ու մոխրի արկղեր էին շարված: Գնդակը պիտի որ այստեղ լիներ: Տղան դեսուդեն նայեց, ներկը քերած մի հեծանիվի հենք տեսավ, բարձրացրեց, շտկեց ու նայեց համարը: Համարն էլ էին քերել, բայց 13-ը և Ռ-ն երևում էին: Նիք Րոման հարցնելով եկավ. -Գնդակն ի՞նչ եղավ, Այք: -Չգիտեմ, կորել է,- ասաց տղան:- Հեծանիվս գտա: Վրան բան չեն թողել: 4 -Հենքը կա՞,- ասաց Նիքը: -Կա,- ասաց տղան,- բայց առանց մնացածի հենքն ինչի՞ս է պետք: -Պետք կգա,-ասաց Նիքը: -Ա՜խ թե գողը ձեռքս ընկներ: Փոլ Արմերն անցնում էր փողոցով, տղաներին տեսավ, կանգնեց, նրանց հետ զննեց հեծանիվի մերկ հենքը: -Ինչքա՞ն ես ուզում սրա համար, Այք,- հարցրեց նա: — Չգիտեմ,-ասաց տղան: Նա զայրացած էր ու սիրտը կտոր-կտոր էր լինում: -Սա իմ հեծանիվն էր,- ասաց նա Փոլին:- Գողացել էին: Մենք ձեռքի գնդակ էինք խաղում, եկա, որ գնդակը գտնեմ՝ սա գտա: Ամեն ինչ վրայից հանել են, սա էլ գցել էստեղ: -Գնդակն ու՞ր կորավ,- ասաց Նիքը; -Գրողի ծոցը,- ասաց Այքը: -Սրա համար քեզ մի դոլար տամ,- ասաց Փոլ Արմերը: -Եղավ,- ասաց տղան: Մի շաբաթ անց, երբ նա տեսավ արդեն վերանորոգված ու ներկած հեծանիվը, դարձյալ զայրույթով լցվեց ու ասաց իր մեջ. -Ա՜խ, թե գողը ձեռքս ընկներ:
Առաջադրանքներ՝
1 Պատմվածքից առանձնացրո՛ւ այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:
Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր: Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ նստեց ու սլացավ:
Ես կարծում եմ այդ արարքը արդարացված չէ, քանիվոր գողությունը լավ բան չէ։
Պատմվածքից առանձնացրո՛ւ այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծի՛ր այդ հանգամանքը:
Դասերից հետո քշեց «Իվնինգ Հերալդի» խմբագրություն և բոլորին ասաց, որ հեծանիվն իրեն նվիրել է իր զարմիկ։ Նրան օգնեցին հորինել մի սուտ, որին ինքնել էր հավատում և այդ ստի օգնությամբ հեծանիվը դարձրեց իրենը։
Տարբերություն կա՞ Այքի կատարած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորի՛ր): Իրավունք ունե՞ր զայրանալու:
Կարծում եմ այդ երկու գողությունների միջև չկա տարբերություն, քանի որ երկուսի արարքն էլ նույնն է։ Կա այսպիսի դարձվածք <<Գողը գողից գողացավ աստված դեսավ զարմացավ>> ։
Թեմա 2 դիտումներ և փորձեր
Բակտերիաների դերը մարդու կյանքում
Առաջադրանք 1221 1227
1221 Կատարեք կոտորակների հանում
Ա)13/5-9/5=13-9/5=4/5 Բ)9/11-2/11=9-2/11=7/11 Գ)63/15-48/15=63-48/15=1/1=1 Դ)100/19-31/19=100-31/19=69/19 Ե)1-1/3=1/1-1/3=5-3/5=2/5
1227Կատարեք կոտորակների հանում
Ա) 1/2-1/3=3-2/6=1/6. Ե)7/11-3/18=21-10/36=11/36 Զ)6/5-11/15=18-11/57=7/15 Է)27/29-10/32=108-58/96=51/96 Ը)25/81-5/18=50-45/162=5/162 Թ)35/48-17/36=105-68/144=37/144 Ժ)43/64-15/24=129-120/192=9/192
Առաջադրանքներ 1,2,3,4,5



ՌաբինԴրանաթԹագոր «Կուզեի լինել»
Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե՜ղ ու թե՜լ, քորո՜ց, մատանի՜, սիրուն օղե՜ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառ
նալու:
Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե՜ղ ու թե՜լ, քորո՜ց, մատանի՜, սիրուն օղե՜ր»:
Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:
Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:
Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:
Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:
Առաջադրանքներ՝
- «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ….։
- «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….։
- Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի աշխատանքներում, ի՞նչ է նա երազում և այլն):
2.Վիլյամ Սարոյանը հիշում է…
Գրող Վիլյամ Սարոյանը, հիշելով իր դպրոցական տարիները, պատմել է դրվագներ, որոնք լավագույնս բացահայտում են նրա ճարպկությունը:
«Սխտորը եղավ պատճառը, որ ես քիչ գացի դպրոց:Ամեն առավոտ սխտորով կերակուր կուտեի, կերթայի դպրոց: Հոտ դասարան կբռներ…Ուսուցիչ կմտներ, հոտ կքաշեր ու վրաս կպոռար.
— Նորե՞ն սխտոր կերած ես:
— Այո´,- կըսեի,- սխտոր կերած եմ, հապա ի՞նչ ուտեի:
— Հոտ սենյակ բռնած է:
— Է¯, լուսամուտ բաց,- կըսեի:
Կկատղեր, դուրս կըներ: Իմ ուզած ալ այդ էր, կերթայի տուն: Մայրս կհարցներ, թե ինչու նորեն շուտ եկա:
— Ուսուցիչ դուրս ըրավ, ըսավ՝ սխտոր կերած ես:
— Խողեմ ատոնց գլուխ,- կըսեր մայրս,- Բիթլիսի ճաշեր չեն հավնիր, իրենց կերա՞ծն ինչ է:
Բայց կատակ կանեմ, հիմնական պատճառն այն էր, որ ես արագ կսովորեի, անոնք՝ դանդաղ»:
Բառարան նորեն-նորից, կրկին
ճարպիկ- ճկուն, վարժ կըսեի-ասում էի
գացի- գնացի կկատղեր-բարկանում էր
կերթայի-գնում էի ատոնց-դրանց
կբռներ-տարածվում էր անոնք-նրանք
կպոռար-բղավում էր
Առաջադրանք՝
Փորձի՛ր մի քանի նախադասությամբ գրել, թե ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ կարդացիր։ Հետաքրքի՞ր էր, զավեշտալի՞, թե՞․․․։
Այո՛, տեքստը շատ հետաքրքրիր, բայց նաև անսովոր էր։ Հետաքրքրիր էր և հումորային։ Տեքսը կարդալիս շատ ծիծաղեցի։
Առաջադրանքներ՝
- «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է, որ այդ տղան հետաքրքրություն չուներ իր և ձանձրույթից ուզում էր դառնալ մանրավաճառ, պարտիզպան, պահապան։
- «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ համաձայն չեմ, որովհետև կարծում եմ, որ նա դեռ փոքր տղա էր, պետք է շատ քնի, որպեսզի դպրոց գնա ու լավ սովորի իր հետաքրքրությունները դպրոցում գտնի, որ հետագայում լավ աշխատանք ու մասնագիտություն ունենա։
- Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի աշխատանքներում, ի՞նչ է նա երազում և այլն): Տղային հոգնեցնում էր շատ ու շուտ քնելը և ոչնչով չզբաղվելը։ Նա մտածում էր փողոցներում թափառելը ավելի հետաքրքիր կլիներ։Նա երազում էր զբաղվել մի հետաքրքիր բանով։ Օրինակ Չինաստանում մենք՝ դպրոցականներս, միշտ շատ զբաղվաց ենք դպրոց ենք գնում առավոտյան ժամը 8-ին և տուն ենք գալիս ժամը 7-ին։ Բայց դպրոցում այդ ընթացում շատ հետաքրքրիր փորձեր ու դասեր ենք ունենում և միշտ զբաղված ենք։
Գործնական աշխատանք
2․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ փոփոխոթյուն է կատարվել:
Օրինակ՝
տպագիր, գրաճանաչ — ի-ն դարձել է ը:
Հայրենասեր, սիրալիր: — ի-ն դարձել է ե:
Սպառազեն,զինավառ: — — ի-ն դարձել է ե:
Անիղձ, ըղձալի: — ի-ն դարձել է ը:
Լայնասիրտ, սրտագին: ի-ն դարձել է ը:
Մեծատուն, տնական: ու-ն դարձել է ը:
Բազմագույն, գունագեղ: յ սղվել է
Հետախույզ, հետախուզել: յ սղվել է
3․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Ոսկի + ա + գույն- ոսկեգույն — ի-ն դարձել է ե:
փոշի + ա + կուլ- փոշեկուլ- ի-ն դարձել է ե:
տարի + ա + վերջ- տարեվերջ ի-ն դարձել է ե:
այգի + ա + պան, այգեպան- ի-ն դարձել է ե:
բարի + ա + կամ բարեկամ ի-ն դարձել է ե:
4․ Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր: Ո՞ր դեպքում գրեցիր յ—ն:
Հայացք, հայելի, հոյակապ, մի.ացում, ձի.արշավ, տի.եզերական, փակե.ի, կայարան, խաբե.ություն, է.ի, գնայի, տղայի, Մարոյի:
5. Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:
Ջուրը շատ սառն էր, ճիշտ օրվա նման:
Ալեկոծված ծովը ծեծում էր ափերը:
Ինչո՞ւ ես այդպես անշարժ նստել՝ փայտ կուլ տվածի նման:
Մարդն այնպես արագ քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո խիզախեց ու մոտ եկավ:
Ի վերջո այնպիսի մի տաճար կառուցեց, որ բոլորին զարմացրեց իր արվեստով: