հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։

Հինգ կամ տաս տարին մեկ կազմակերպվում են ընդհանուր մարդահամարներ աշխարհի գրեթե բոլոր պետություններում։

  • Ինչու՞ է բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։

Քանի որ հետամնաց երկրներում որքան շատ մարդ լինի այնքան ավելի շատ աշխատուժ կլինի։ Իսկ զարգացած երկրներում հարկավոր է խելք ոչ թե ուժ։

  • Ի՞նչ խնդրիներ կարող են հանգեցնել բնակչության արագ աճը։

 Բնակչության արագ աճի դեպում նվազում է բնակչին հատկացված հողը, ջուրը և այն, դրա համար էլ Չինաստանում հողերը և տները շատ ավելի տանկ են քան այլ երկրներում և ջուրը մարդիկ գնում են։

  • Վերլուծեք աշխարհի բնակչության թվի աճը ու փոփոխություններ։

Մի քանի տարի առաջ բնակչության թվով առաջատար էր Չինաստանը ու դրա պատճառով կար օրենք ըստ որի մի ընտանիքում կարող է լինել միայն մեկ երեխա։ Իսկ հիմա առաջատարն է Հնդկաստանը։

  • Աշխարհի բնակչության թվի փոփոխությունների հետևանքով ի՞նչ հիմնախնդիրներ են առաջացել։

Այդ հիմնախնդիրները պետությունների միջև դեռևս պահպանված ու անարդար հարաբերություններն են, որոնց հետևանքով լինում են պատերազմներ, սպառազինություններ ահաբեկչություն։

Իսահակ ՆՅՈՒՏՈՆ

ԻՍԱՀԱԿ ՆՅՈՒՏՈՆԻ ՄԱՍԻՆ

Իսահակ Նյուտոնը ծնվել է Վուլսթորփ գյուղում, ֆերմերի ընտանիքում՝ դեկտեմբերի 25-ին, 1642թ.  քաղաքացիական պատերազմի նախաշեմին։ Եղել է անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան: 1665թ. ավարտել է Քեմբրիջի համալսարանը բակալավրի գիտական աստիճանով: 1669-1701թթ. գլխավորել է այդ համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ամբիոնը: 1672թ. Նյուտոնն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1703-23 թթ-ին՝ նախագահ: 1695թ.-ից եղել է դրամահատարանի տեսուչ, իսկ 1699թ.-ից՝ ցկյանս տնօրեն: Գիտության մեջ ունեցած խոշոր ներդրման համար 1705թ. նրան շնորհվել է ազնվականի տիտղոս (առաջին դեպքն էր գիտական վաստակի համար): Մաթեմատիկական հետազոտությունների հիմնական մասը Նյուտոնը կատարել է ուսանողական տարիներին՝ 1664-66թթ.: Նա 23 տարեկանում մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, ստացել ֆունկցիան շարքի վերածելու բանաձև (հետագայում կոչվել է Նյուտոն-Լայբնիցի բանաձև): Հայտնագործել է նաև տիեզերական ձգողականության օրենքը: Պրիզմայի օգնությամբ տարրալուծելով սպիտակ լույսը՝ Նյուտոնը բացահայտել է, որ այն 7 տարբեր գույների լույսերի խառնուրդ է:
1672թ. հրապարակած «Լույսի և գույների նոր տեսություն» աշխատությունում նա առաջադրել է լույսի մասնիկային տեսությունը և առաջարկել լույսի ալիքային ու մասնիկային պատկերացումները համատեղող գիտական վարկած: Նյուտոնն առաջինն է չափել նաև լուսային ալիքի երկարությունը:
1687թ. հրատարակած «Բնափիլիսոփայության մաթեմատիկական հիմունքները» հիմնարար աշխատությունում Նյուտոնը շարադրել է երկրային և երկնային մեխանիկայի մի կուռ համակարգ: Նա տվել է մատերիայի, շարժման քանակի և ուժերի սահմանումները, ձևակերպել նյութական մարմնի շարժման իր նշանավոր օրենքները, արտածել շարժման քանակի պահպանման օրենքը: Այդ աշխատությունում շարադրել է նաև ձգողականության տեսությունը, մշակել երկնային մարմինների շարժման օրենքները և այլն:
Աշխատելով լուծել որոշակի աստղագիտական խնդիրներ՝ Նյուտոնն առաջինն է կառուցել հայելային աստղադիտակ՝ ռեֆլեկտոր: Դրանով հետագայում աստղագետները հայտնաբերեցին գալակտիկաներն ու կարմիր շեղման երևույթը: Ընդհանրացնելով ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում իր կատարած հետազոտությունները՝ Նյուտոնն ստեղծել է տարածության և ժամանակի նոր պատկերացումներ, որոնք կազմում են դասական ֆիզիկայի հիմքը:
Ֆիզիկայում և մաթեմատիկայում լայնորեն հայտնի են նաև Նյուտոնի օղակներ, Նյուտոնի երկանդամ հասկացությունները: Նյուտոնի անունով են կոչվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, նրա պատկերով Անգլիայում հատվել է մետաղադրամ: Միավորների միջազգային համակարգում Նյուտոնի անունով՝ Նյուտոն (Ն) է կոչվել ուժի միավորը: 1 Ն այն ուժն  է, որը 1 կգ զանգվածով մարմնին ուժի ազդման ուղղությամբ հաղորդում է 1 մ/վ2 արագացում: 1Ն=1կգ . մ/վ2:
Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Իսահակ Նյուտոնի շիրմաքարին գրված է. «Այստեղ հանգչում է սըր Իսահակ Նյուտոնը, ազնվական, ով գրեթե աստվածային բանականությամբ մաթեմատիկայի ջահով առաջինը բացահայտեց մոլորակների շարժումը, գիսավորների ուղիներն ու օվկիանոսների մակընթացությունները: Նա հետազոտեց լուսային ճառագայթների տարբերությունները և դրանցով դրսևորվող գույների տարբեր հատկությունները, որը մինչ այդ ոչ ոք չէր ենթադրել»:

Լեռնաշխարհ-շրջապատի համեմատությամբ  բարձրադիր միասնական ընդարձակ տարածք ,որը բաղկացած  է միևնույն  բարձրադիր հիմքի վրա  գտնվող  լեռնաշխթաներից,սարահաթերից, լեռնազանգվածներից միջլեռնային  գոգավորություններից ձորերից և այլն ։

Բարցրավանդակ նաև-սարահարթ

Լայնածավալ զանգվածային բարձրություն ՝ հարթ կամ թեթևակի ալիքավոր ջրբաժանների  գերակշռությամբ ։ Հաճախ մեկ կամ մի քանի  կողմերից սահմանափակվում է զառիթափերով  կամ խորշերով ։

  Լեռնաշղթա

 Լեռների երկարավուն  բարձրություն՝ վերին մասում  հատվող  հստակ ընդգծված

լանջերով ու  նեղ լեռնակատարներով ։

 Հարթավայր  

Ցամաքի մակերեսի , ծովերի և օվկիանոսների   հատակի մեծ տարածքներ ՝

աննշան թեքություններով և բարձրությունների  փոքր տատանումներով ։