Ֆիզիկա թեմա 4-րդ

 

1. Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:
2.  Կարելի է արդյոք հավասարաչափ համարել՝ ա. ժամացույցի սլաքի ծայրակետի շարժումը, բ. թելից կախված գնդիկի տատանողական շարժումը, գ. ջրի շարժումը գետում, որի հունը մեկ լայնանում է, մեկ՝ նեղանում, դ. մետրոյի շարժասանդուխքի շարժումը:
Ա. այո
Բ. ոչ
Գ. ոչ
Դ. այո
3. Ո՞ր մեծություն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն:
Հավասարաչափ շարժման արագություն ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը:
4. Ի՞նչ միավորներով են չափում արագությունը:
սմ/վ, սմ/ժ, մ/վ, մ/ժ, կմ/վ, կմ/ժ:
5. Ինպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը, եթե հայտնի են նրա արագությունն ու շարժման ժամանակը:
s – ճանապարհ
v – արագություն
t – ժամանակ
s=vt
6. Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը, եթե հայտնի են մարմնի արագությունն ու անցած ճանապարհը:
s – ճանապարհ
v – արագություն
t – ժամանակ
t=s/v
7. Ո՞ր արագությունն է մեծ՝ 1կմ/ժ թե՞ 1մ/վ, 20սմ/վ թե՞ 2մ/վ, 54կմ/ժ թե՞ 15մ/վ:
Ա. 1կմ/ժ < 1մ/վ
Բ. 20սմ/վ < 2մ/վ
Գ. 54կմ/ժ = 15մ/վ
8. Ի՞նչ է վեկտորը, ի՞նչ է սկալյարը:
Այն մեծությունները, որոնք բացի թվային արժեքից ունեն նաև ուղղություն, կոչվում են վեկտորներ:
Այն մեծությունները, որոնք չունեն ուղղություն և բնութագրվում են միայն թվային արժեքով կոչվում են սկալյարներ:
9. Ստորև բերված արագություններն արտահայտեք մ/վ-ով:
Արտահայտեք մ/վ — ով.

      36 կմ/վ  =  ……..մ/վ ;   54կմ/ժ  =  ……..մ/վ ;

      1կմ/վ =  ………մ/վ ;    18կմ/ժ  =  ….…..մ/վ :

10.Ինչպես է կախված հավասարաչափ շարժվողմարմնի անցած ճանապարհը ժամանակից:

Այն շարժումը, որի դեպքում մարմնի անցած ճանապարհն ուղիղ համեմատակն է շարժման ժամանակին, կոչվում է հավասարաչափ:

13.Որ երևույթն  է կոչվում իներցիա:

Այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում մարմնի` իր արագությունը հաստաուն պահելու երևույթն անվանում են իներցիա, մարմնի այդ հատկությունը` իներտություն, իսկ նրա շարժումը` շարժում իներցիայով:

. 14. Ինչու որոշ կենդանիներ ջրից դուրս գալիս թափահարում են իրենց:

Թափահարելիս թաց բրդի ջրի կաթիլները՝ պահպանելով ուղղությունը, թռնում են բրդից: Դա տեղի է ունենում իներցիայի շնորհիվ:

15.Ինչու է վտանգավոր թռչել շարժվող ավտոբուսից:

Վնտագավորը է թռչել շարջվող ավտոբուսից, որովհետև հավասարակշռությունը հնարավոր չէ պահպանել և մարդը իներցիայով շարժվելիս կվնասվի:

16.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի իր արագությունը,թե ոչ:

Չի փոխի: