Փետրվարի 12-18

1.Կարդա՛, գրի՛ր գործի ասելիքը. Մարկ Տվեն՝

 << Հետաքրքրասեր Բեսսին >>:

Մայրը տարիներ շարունակ մտածել էր,որ ամեն ինչ Աստված է ուղարկում,այդ թվում նաև դժբախտությունները,հիվանդությունները,որ մարդկանց ճշմարիտ ուղղու վրա դնի։Իսկ Բեսսին,ով ընդամենը 3 տարեկան էր,ավելի ճիշտ էր դատում,որ Աստված փորձություւներ չի ուղարկում մարդկանց ու այս աշխարհին։Ու մայրը,լսելով աղջկա դատողությունները,իրեն սկսում է վատ զգալ,որովհետև հոգու խորքում հասկանում է,որ աղջիկը ճիշտ հարցեր է տալիս և ավելի ճիշտ պատասխանում։

2. Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից ուսուցողական հատվածը և հիմնավորի՛ր:

-Էդ ժամանակ կայծակը մի խոզ սպանեց, որը ոչ մի մեղք չէր գործել։ Աստված այդ խոզին ուզում էր ճշմարիտ ուղու վրա՞ դնել, մա՛մ։

-Անուշի՛կս, երևի գնաս՝ ման գաս։ Գնա, մի քիչ վազվզիր։

Բեսսին իր ճիշտ հարցադրումներով ուզում էր ապացուցել,որ Աստված չի փորձություններ ուղարկում,քանի որ խոզին պատժելու և ավելի լավը դարձնելու պատճառ չուներ։

Իսկ մայրը,հասկանալով,որ աղջկան հակադարձող պատասխան չունի,ուղարկում է երեխային դուրս՝վազվզելու։

3. Համաձա՞յն ես այն մտքի հետ, որ փորձությունը մարդուն ավելի լավն է դարձնում. հիմնավորի՛ր:

Մի այսպիսի ասացվածք կա՝այն,ինչ մեզ չի սպանում,մեզ ավելի ուժեղ է դարձնում։

Ես այս մտքին համաձայն եմ,բայց փորձությունները մեզ Աստված չի ուղարկում։Աստված ուզում է,որ մենք երջանիկ ու առողջ լինենք,որովհոտև ինքն է մեզ ստեղծել։Մեր ցավը նաև իր ցավն է։

4. Նմա՞ն ես հետաքրքրասեր Բեսսիին. քեզ հետաքրքրող հարցերն ո՞ւմ ես ուղղում:

Ես էլ եմ շատ հետաքրքրասեր ու հարցասեր։Հարցերս մայրիկիս եմ տալիս,որոնք քննարկում ենք միասին։

Առաջադրանքներ

Ա) Գրավոր մեկնաբանե’ք հետևյալ մտքերը․

1․Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է․․․

Ինչ ունես,այդքանով բավարարվիր,մի՛ ուզիր անկարելին։Որովհետև դու արդեն ավելին ունես՝ունես առողջություն և հնարավորություն ուրիշներին օգնելու՝թեկուզ մեկ ջերմ խոսքով։

2․Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:

Ամենամեծ պարգևը այն է,որ դու ունես բարի,ուրիշին սեր նվիրող սիրտ։

3․Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:

Նույնիսկ ամենաաղքատ թվացող մարդը միլիարդատեր է,որովհետև ունի առողջություն և սեր նվիրելու կարողություն։

4 ․Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:

Մի ջերմ խոսքով յուրաքանչյուրս կարող ենք կյանքեր փրկել և դրա համար Աստված մոզ ավելին կտա։Հետո ինչ -որ մեկին լավություն անելիս քեզ անսահման երջանիկ ես զգում։

5․Առանձնացրե՛ք Ձմեռ պապին ուղղված խոսքերը։ Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Հիմնավորե՛ք։

Իսկ դու, Ձմեռ պապ, քեզ հիմարի տեղ մի՛ դիր, հա՞: Նրանց շարունակ մի՛ հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի՛ ստիպիր կարծելու, թե դու պատրաստվում ես տալու իրենց ուզած ամեն ինչը, իսկ հետո բան էլ չես տալիս: Մի քիչ խելք ունեցիր էդ գլխիդ մեջ, էլի: Փորձիր ցույց տալ նրանց, թե որչափ արդեն ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ են, նույնիսկ եթե իրոք կարիք ունեն թե՛ իսկական տների, թե՛ զգեստների, թե՛ ուտելիքի և թե՛ բոլոր մյուս բաների: Փորձի՛ր քաջալերել նրանց, հաճույք զգալ էն բանից, ինչ որ ունեն: Նրանք հավատում են քեզ, ուրեմն աշխատեցրու՛ ուղեղդ: Եթե չես կարողանում նրանց տալ ինչ ուզում են, փորձի՛ր նրանց հասկացնել, թե որքան արդեն ունեն: Քեզ մի՛ պահիր հասարակ մարդ արարածի պես. նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես ցանկացած բան անել, ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմեռ պապ, բայց փորձի՛ր ուղեղդ շարժել, էլի: Հարցն իրերը չեն, որ նրանք ուզում են կամ որոնց կարիքն ունեն, ու դու պարտավոր ես դա նրանց սովորեցնել: Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ՝ ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու պետք է սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եվ դու ես պարտավոր նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպված չեն «ինչ-որ բաներ» տալ: «Ինչ-որ բաները» կարելի է գնել, բայց էն լավ բաները, որոնք կարող են տրվել, չեն կարող գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և դրանք էնտեղ են միշտ՝ սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել:

Հանաձայն եմ երիտասարդի հետ։Ձմեռ պապը և մենք բոլորս չպիտի խոստանանք այն,ինչը չենք կարող անել։Ուստի պետք չէ զուր խոստումներ տալ և փշրել երեխաների՝քեզ հավատացող ու սիրող սրտերը։

6. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պիեսը:

Այս պիեսը ինձ սովորեցրեց գնահատել իմ ունեցածը և անկարելի խոստումներ չտալ։

Փետրվարի 5-11

1.Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 16-19-րդառաջադրանքները:

16. Տրված բառերից առանձնացրո՛ւ  հոմանշային զույգեր:

 Ա.Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել,

մտորել,շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ,

ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

խորհրդածել-մտածել-մտորել-մտմտալ-խորհել

կողոպտել-գողանալ-հափշտակել-թալանել-գռփել

խենթանալ-ցնորվել-խելագարվել-ցնդել-հիմարանալ-գժվել

շրջել-շրջագայել-թափառել-պտտել

հեկեկալ-հեծկլտալ-ողբալ-լալ

Բ.Կազմե՛լ երկուական պատմողական, հարցական, հրամայական,բացականչական նախադասություններ։

1․Չինաստանի Պեկին քաղաքում երկուշաբթի օրը տաճարները հանգստանում են։

2․Չինաստանի Նոր տարին փոփոխական է և հիմնականում փետրվար ամսին է լինում։

3․Ինչո՞ւ են երկրները միմյանց դեմ պատերազմում։

4․Ո՞վ չի ճանաչում Հովհաննես Թումանյանին։

5․Դու պետք է գնա՛ս և շրջե՛ս աշխարհով մեկ։

6․Մի՛ վախեցիր պարտվելուց,այլ պայքարիր,որ հաջորդ անգամ  ինքդ հաղթես։

7․Ա՜խ,երանի հնարավոր լիներ մտքով թռչեի Հայաստան։

8․Ինչքա՜ն գեղեցիկ են աշնան գույները։

17.Տրված ածանցներով կազմել ածանցավոր բառեր։

Ան- անօթևան,անխելք,անմիտ,անօգուտ,անխիղճ

Ապ-ապաբախտ,ապօրինի,ապուշ,ապացույց,

ապաշխարել

Դժ- դժբախտ,դժկամ,դժգույն,դժգոհ,դժմիտ

Տ- տգեղ,տգետ,տհաս,տհաճ,տձև,տկար

Չ- չկամ,չտես,չխոսկան,չունևոր,չհաս

-Ական-գիտնական,էական,չինական,մեկական,

դասարանական,անէական

-Ային-  ջրային,մարդկային,բջջային,ձմեռային,

ամառային

-Որեն-մեղմորեն,անգթորեն,հմտորեն,ազնվորեն,

նենգորեն

-Ություն-գեղեցկություն,տգեղություն,անմահություն,

երջանկություն,դժբախտություն,սովորություն

18. Գրել բայեր և համապատասխան ածանցներ ավելացնելով դրանք դարձնել գոյականներ, օրինակ՝ գրել-գրիչ։

Սրել-սրիչ,գրավել-գրավիչ,սփռել-սփռոց,այցելել-այցելու,երկրպագել-երկրպագու,խռովել-խռովկան,երգել-երգիչ,նկարել-նկարիչ,պարել-պարուհի,սիրել-սիրուհի։

                                                       Ինչո՞ւ միմյանց գիրք նվիրել

Իմ կարծիքով գիրք նվիրելու տոնը պատահական չէ,որ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։

Ճիշտ է,ես մեկ անգամ եմ մասնակցել այդ տոնին ,երբ երկրորդ դասարանում էի սովորում։Հիշում եմ,այդ օրը ես իմ դասընկերուհուն նվիրեցի Հովհաննես Թումանյանի <<Հազարան բլբուլը>>հեքիաթի գիրքը։Իմ կարծիքով գիրք նվիրելով հիշում ենք մեր բոլոր գրողներին ու կատարում Թումանյանի պատգամը,որ շատ գիրք կարդանք,կրթվենք ու զարգացած մարդ լինենք։

Իմ սիրելի գրողներից է Թումանյանը,ով գրել է շատ փիլիսոփայական քառյակներ,բանաստեղծություններ,պատմվածքներ,հեքիաթներ,որոնք բոլորն էլ շատ հետաքրքիր են։

Մարդիկ այսօր համացանցը նախընտրում են գիրք կարդալուց,բայց պիտի աշխատենք այդ կործանող սովորույթը հանել մեր կյանքից և ավելի շատ կարդանք գրքեր։

Հունվարի 29-փետրվարի 4

1․Համացանցից որոնի՛ր և կարդա՛, տեղադրի՛ր բլոգումդ` ի°նչ է քառյակը։

Քառյակը, չորս տողից բաղկացած բանաստեղծություն է։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։ Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ (լավագույն օրինակներ են Օմար Խայամի քառյակները) և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից:Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։ Քառատողն ունի ավարտուն միտք։

Թումանյանի քառյակները պարզ ու մատչելի բովանդակություն ունեն։ Դրանք փորձ են՝ բացահայտելու կյանքի առեղծվածները, ճանաչելու մարդու բախտն ու ճակատագիրը, խորանալու Ստեղծողի գաղտնիքների մեջ։

2․Ծանոթացի’ր` <<Ի°նչ է քառյակը Թումանյանի համար>> նյութին և առանձնացրո՛ւ քեզ համար հետաքրքիր մտքերը։

Քառյակը պոեզիայի մինիատյուրն է, նուրբ ճաշակի բան։ Քառյակները պետք է կարդալ հանգիստ ու ծանր և ամեն մարդ չի կարող հասկանալ, գնահատել։ Մարդիկ կան, որ քառյակները ոտանավորի նման են կարդում. պարզ տեսնում ես, որ չի հասկանում թե ինչ բան է քառյակը։

3․Հովհաննես Թումանյանի քառյակներից մի քանիսն ընտրի՛ր, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,

Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,

Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,

Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,

Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,

Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:

Լինե՜ր հեռու մի անկյուն,

Լինե՜ր մանկան արդար քուն,

Երազի մեջ երջանիկ,

Հաշտ ու խաղաղ մարդկություն:

Ե՛տ չեկա՜վ…

Գնա՜ց, գնա՜ց, ետ չեկավ,

Անկուշտ մահին, սև հողին

Գերի մնաց, ե՜տ չեկավ: