1 Առաջադրանք
Հունաստանը Ք․ա․ 5-րդ դարում
Հույն-պարսկական պատերազմները
(մ.թ.ա. 499-449 թվականներ, ընդմիջումներով), ռազմական հակամարտություններ Աքեմենյան Պարսկաստանի և հունական քաղաք-պետությունների միջև, որոնք պայքարում էին իրենց անկախության համար։ Հույն-պարսկական պատերազմները երբեմն անվանում են Պարսկական պատերազմներ, և այդ անվանումը սովորաբար վերաբերվում է պարսիկների՝ Բալկանյան թերակղզի արշավների ժամանակներին մ.թ.ա. 490 և մ.թ.ա. 480-479 թթ.
Պարսկաստանը ձգտում էր զավթել Հունաստանը, ձեռք բերել նոր տիրույթներ և դրանով ամրապնդել իր իշխանությունը դեռևս Կյուրոս II Մեծի գրաված փոքրասիական հունական պոլիսների վրա, տիրել Էգեյան ծովը և վերահսկել արևելամիջերկրածովյաև առևտրական ճանապարհները։ Պատերազմի առիթը Աթենքի և Էրիտրեայի օգնությունն էր մ.թ.ա. 500 թ. պարսից տիրապետության դեմ ապստամբած փոքրասիական հունական պոլիսներիև։ Մ.թ.ա. 493 թ. պարսկական բանակը ճնշեց ապստամբությունը, իսկ մ.թ.ա. 492 թ. Դարեհ I արքայի փեսա Մարդոնիոսի գլխավորությամբ անցավ Հելլեսպոնտոսը՝ Հունաստան ներխուժելու համար։
Ի՞նչ սպորտաձև է առաջացել կապված Մարաթոնի ճակատամարտի հետ;
Ի հիշատակ Մարաթոնի ճակատամարտի մասին , ներկայումս ներառվել է սպորտային հատուկ մարզաձև՝ Մարաթոնյան վազքը, որի հեռավորությունը Աթենքից մինչև Մարաթոն տարածությունը՝ 42կմ 196մ ։
Թերմոպիլեի և Սալամինի ճակատամարտ
Պարսից արքա Քսերքսես I իր հերթին պատրաստվում էր նոր արշավանքի։ Մ.թ.ա. 480 թ. պարսկական բանակը (որի կազմում կային հայկական ջոկատներ, Հերոդոտոս, VII, 73) Քսերքսեսի գլխավորությամբ, գրավելով Թեսալիաև, անցավ հույների պաշտպանած Թերմոպիե լեռնանցքով, ամայացրեց Բեովտիան, Ատաիկան և ավերեց Աթենքը։ Սակայն պարսկական նավատորմը Սալամինի ծովամարտում ծանր պարտություն կրեց։ Պարսկական զորքերը նահանջեցին Թեսալիա։ Մ.թ.ա. 479 թ. գարնանը պատերազմական գործողությունները վերսկսվեցին։ Հույները Պլատեայի մոտ (Բեովտիայում) ջախջախեցին պարսիկների ցամաքային ուժերը, իսկ Միկալե հրվանդանի մոտ (Հոնիայում)՝ նավատորմը։ Պարսիկները հարկադրված թողեցին Հունաստանի տարածքը, իսկ հույները ռազմական գործողությունները տեղափոխեցին Էգեյան ծով և Փոքր Ասիա։
Պատմել հույն-պարսկական պատերազմների ընթացքների, արդյունքների մասին։
Պատերազմի ավարտը. Կալլիոսի հաշտության պայմանագիրը
Կալլիոսյան հաշտությամբ (հույն հավատարմատարի անունով) Պարսկաստանը զրկվում էր Էգեյան ծովի, Հելլեսպոնտոսի ու Բոսպորի իր տիրույթներից և ճանաչում էր փոքրասիական հունական պոլիսների անկախությունը։ Հույների հաղթանակը պայմանավորված էր պարսիկների համեմատությամբ նրանց հասարակական-տնտեսական զարգացման առավել բարձր աստիճանով և հունական ազատների աշխարհազորի գերազանցությամբ՝ տարբեր ժողովուրդներից ու ցեղերից հավաքագրված պարսկական զորքի նկատմամբ։ Բացի այդ հույները մղում էին ազատագրական, արդարացի պատերազմ, Պարսկաստանը՝ զավթողական։
Նկարագրել, գնահատել Պերիկլեսի գործունեությունը:
Պերիկլեսը ստիպված է լինում ստանձնել երկրի ղեկը։ Նրա օրոք Աթենքը հասնում է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հին Հունաստանի ծովային հզորագույն պետությունն ու կրթամշակութային կենտրոնը։ Որպես ստրատեգոս նա իր պաշտոնավարումն սկսում է մ․թ.ա. 444 թվականին։ Նա կառավարման առաջին իսկ տարիներին կարողանում է օգտվել Սպարտայում հելոտների դասի բարձրացրած խոշոր ապստամբությունից և դաշնակցային կապեր ստեղծել նախկինում օլիգարխիական կարգերով զարգացող Արգոսի հետ։
Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, համացանց
Եռաշար թրիերով հունական թեթև նավերը ծանոթ լինելով լեռնային Հունաստանի տեղանքին հեշտությամբ կռվում էին պարսից նավատորմի դեմ։ Աթենացիները նավաթքին ամրացված մետաղյա սուր ժանիքով հարվածում էին թշնամու նավին և խորտակում այն Եգեյան ծովի ջրերում։
Պարսկական ռազմանավերն ի տարբերություն ճկուն հունական տրիերների, չափերով ավելի մեծ էին և դանդաղաշարժ։ Ծանրաշարժ պարսից նավերը հարմարեցված էին բաց ծովում լողալուն և Սալամինի ծանծաղ նեղուցում դժվարությամբ էին կռվում հույների մարտունակ նավատորմի դեմ։
Լրացուցիչ
«Մարաթոնյան վազքի պատմությունը»
Վազորդներն անցնում էին քաղաքի տեսարժան վայրերով, որոնք լուսավորված էին ջահերի լույսերով: Բիկիլան հասավ եզրագծին ու առանց արագությունը նվազեցնելու շարունակեց վազել, նա հասկացավ, որ հաղթել է միայն այն ժամանակ, երբ տեսավ երկրպագուներին:
«Դանդաղեցի, երբ վազքի ավարտին մոտ 1 կմ էր մնացել ու մրցակցի քայլերն ավելի ցածր սկսեցին լսվել: Իսկ երբ մի քիչ արագացա, էլ ձայներ չկային: Հետ շրջվելու կարիք չկար համոզվելու, որ ես առաջինն եմ լինելու»,- հիշել է Օլիմպիական չեմպիոնը:
Նա ոսկե մեդալակիր դարձավ ու նոր օլիմպիական ռեկորդ սահմանեց՝ տարածքն անցնելով 2:15.16.2 ժամանակում: Աբեբեի ընկերը 7-րդ արդյունքը ցույց տվեց:
Լրագրողներն ու լուսանկարիչներն անմիջապես շրջապատեցին Բիկիլային, հենց այդտեղ էլ կայացավ մարզիկի առաջին մամուլի ասուլիսը: Հարցերը շատ-շատ էին, բոլորն էին ցանկանում բացահայտել նորընծա չեմպիոնին, որն էլ ներկայացրեց իր պատմությունը:
Առաջադրանք 2
Դասական դարաշրջանի հունական մշակույթը
Հին հունական քանդակ՝ հնագույն մշակույթի նվաճումներից մեկը, որն անջնջելի հետք է թողել համաշխարհային պատմության մեջ։ Այն վերագրվում է Հոմերոսյան դարաշրջանին (մ․թ․ա․XII-մ․թ․ա․VIII մ․թ․ա․ դդ.)։ Հին դարաշրջանում՝ մ․թ․ա․ VII-VI դարերում, արդեն իսկ հրաշալի արձաններ կային ստեղծված։ Վաղ և բարձր դասականների ժամանակաշրջանում (մ․թ․ա․V դար) հին հունական քանդակը վերելք ապրեց և ծաղկեց։ Իսկ մ․թ․ա․IV դարը, արդեն ուշ դասականների ժամանակաշրջանում, պատմության մեջ մի շարք մեծ նկարիչների և քանդակագործների անուններ թողեց, որոնք ունեին իրենց յուրահատուկ և անհատական ոճը:
Պատմիր, համեմատիր քո հասակակցի կրթությունը, դաստիարակությունը հին Հունաստանում ապրող քո հասակակցի հետ:
Կրթությունը Հունաստանում, Հունաստանի կրթական համակարգ, որը հիմնականում բաժանված է երեք մակարդակների՝ տարրական, միջնակարգ և բարձրագույն, ինչպես նաև միջնակարգ կրթությունից հետո լրացուցիչ մասնագիտական վերապատրաստում: Տարրական կրթությունը բաժանվում է երկու մասի՝ մանկապարտեզ — մեկ կամ երկու տարի տևողությամբի և տարրական դպրոց — վեց տարի տևողությամբ (6 — 12 տարեկան)։ Միջնակարգ կրթությունը ներառում է երկու փուլ՝ գիմնազիա (միջին կամ կրտսեր ավագ դպրոց) — երեք տարի տևողությամբ,
Տարրական դպրոցները կոչվում են «Դիմոտիկո» , որը գալիս է հնուց, երբ դպրոցները համայնքային էին։ Տարրական դպրոցն ունի 6 դասարան։ Տարրական դպրոցում սովորելու առաջին երկու տարիների ընթացքում աշակերտները պաշտոնապես չեն գնահատվում, և ծնողները երեխաների առաջադիմության մասին տեղեկանում են ուսուցչի հետ բանավոր հաղորդակցության միջոցով։ Գնահատումը սկսվում է 3-րդ դասարանից, իսկ գրավոր քննությունները՝ 5-րդ դասարանից։ Դասարանից դասարան տեղափոխվում են ավտոմատ կերպով, իսկ թերացող աշակերտների համար կազմակերպվում է կրկնուսուցում։
1-ին դասարան 6-ից 7 տարեկաններ
2-րդ դասարան 7-ից 8 տարեկաններ
3-րդ դասարան 8-ից 9 տարեկաններ
4-րդ դասարան 9-ից 10 տարեկաններ
5-րդ դասարան 10-ից 11 տարեկաններ
6-րդ դասարան 11-ից 12 տարեկաններ
Նորմալ դպրոցական օրը սկսվում է առավոտյան ժամը 8.15 և ավարտում է 13.15 -ից մինչև 15.00, կախված դպրոցից։ Այն Դասաժամերը 40 և 90 րոպե են։ Ուսումնական տարին միշտ սկսվում է սեպտեմբերի 11-ին և ավարտվում է հունիսի 15-ին։
Հիմնավորիր , այն միտքը, որի հետ համաձայն ես: /Ցիցերոնի Ցիցերոն.խոսքեր, որոնք ստիպում են մտածել:/
- Պարծենկոտ խոսքերը թուլության առաջին հատկանիշն են, իսկ մեծ գործերի ընդունակ մարդիկ լեզուն փակ են պահում:
Աշխարհում ընտանեկան օջախից քաղցր ոչինչ չկա:
- Մոլորվելը հատուկ է յուրաքանչյուրին, բայց իրենց մոլորության մեջ համառում են միայն հիմարները:
- Մարդը գեղեցիկ է իր վարքի գունագեղությամբ:
- Սերը ծնողների հանդեպ բոլոր առաքինությունների մայրն է:
Մարդը գեղեցիկ է իր վարքի գունագեղությամբ
Ճիշտն ասած ելի մթքեր կան , որ համամիտ եմ բայց այս մեկը շատ եմ հանդիպում : Մարդիք մտածում են , որ նարնց գեղեցկությունը մենակ նրանց տեսքն է այո դա ել է կարևոր սիրուն հագնվել և այլ բայց սիրունության մեջ նույնպես մտնում է վարքը , պահվացքը : Նունպես եթե դու գեղեցիկ ես հագնված դա բավարար չէ չունենալով ճիշտ պահվացք չես ունենա ճիշտ տեսք , գեղեցիկ տեսք : Օրինակ՝ դու գեղեցիկ հագնվել ես և ընկերներիտ հետ ինչվորբան ես քնարկում բայց կեսից սկսում ես բարցր ծիծաղալ : ՄԻ ուրիշ օրինակ՝ դու նախաճաշում ես կամ ճաշում ես ծանոթներիթ հետ և երբ նրանք զրուցում են դու հաց ս ուտում բայց ուզում ես քո խոսքը ավելացնել պետք չէ ուտելիքով լի բերանով սկսել խոսալ կերեք նոր ասեք հավատացեք նրանք կլսեն ձեզ նույպես եթե դուք միքիչ ուշ այդ ասեք : Իհարկե բոլորիս մոտ եղել էն պահեր երբ շատ մոտ մարդկանց հետ ես եղել և չես մտածել պահվացքի , վարքի մասին նույնպես իմ մոտ : Ասածս այն էր , որ գեղեցկությունը մենակ շորորը … չեն :
Աղբյուրը ՝Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 84-88, համացանց