Ժապավենաձև որդերի դաս

Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․

Ի՞նչ է ֆինան
Ֆինան հեղուկով լցված թափանցիկ բշտիկ է, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:
Ինչպե՞ս է ընթանում եզան երիզորդի զարգացումը
Եզան երիզորդը ապրում է մարդու բարակ աղիներում, իսկ նրա միջանկյալ տերն են հանդիսանում խոշոր եղջերավոր անասունները: Հասուն որդի երկարությունը կարող է հասնել 10 մետրի: Գլխիկը ունի 4 ծծան, իսկ ժապավենաձև մարմինը կազմված է մոտ 1000 հատվածներից:
Մարդը ինչպե՞ս է վարակվում Էխինակոկով
Էխինոկոկը ամենափոքր ժապավենաձև որդն է: Ապրում է շների բարակ աղիներում, իսկ արտազատված ձվերը լինում են այդ կենդանիների մաշկի վրա՝ մազածածկույթում: Մարդիկ վարակվում են շների և կատուների հետ հաճախ շփվելիս, երբ ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ: