Մարտի 11-17

Կարդա՛եւ գրի՛ր պատմվածքի ասելիքը` Վիլյամ Սարոյան. «Դաշնամուր»

Պատմվածքը մի տղայի մասին էր,ով երազում էր դաշնամուր ունենալ,բայց գումար չուներ,որ գներ։Որտեղ դաշնամուր էր տեսնում,մոտենում էր,հիացած նայում ստեղնաշարին և ինչ-որ բան էր հորինում և նվագում։Ովքեր լսում էին նրան,հիանում էին,բայց ինքն ասում էր,որ նվագել չգիտի։

Առաջադրանքներ`

ա. Մեկնաբանի՛ր հետեւյալ հատվածը` «Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի»։

Երբ մարդը գումար չունի,զրկվում է իր երազանքներից։Ինչպես պատմում էր Թումանյանը,եթե իր ընկեր Նեսոն գումար ունենար,նա էլ շատ արժանավոր և գուցե իրենից ավելի հայտնի կդառնար։

Ըստ իս՝գումարը շատ կարևոր է երազանքներին հասնելու համար,բայց միայն գումարի առկայությունն էլ քիչ է․մարդը պետք է նաև աշխատասեր ու նպատակասլաց լինի,որ իրականանան իր երազանքները։

բ. Առանձնացրո՛ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի՛ր։

Բենը երազանք ուներ,որ մի օր իր սեփական դաշնամուրն ունենար։Նա սիրում էր երաժշտությունը։Չգիտեր նոտաները,բայց արդեն ստեղծագործում էր։

Ինձ թվում է,որ Բենը շատ կաշխատեր և կգներ այդ դաշնամուրը։

Վաճառողը ևս հավանեց Բենի նվագելը և նկատեց,որ տղան սիրում է դաշնամուր նվագել,դրա համար էլ սիրով առաջարկեց,որ Բենը էլի նվագի։

գ. Բնութագրի՛ր Էմմային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:

Բենն ու Էմման ընկերներ էին։Նա շատ զարմացավ,երբ Բենը սկսեց նվագել։Էմման ասաց,որ ինքը չգիտեր տղայի տաղանդի մասին։Բենը Էմմային ժպտում էր այնպես,ինչպես դաշնամուրի ստեղնաշարին նայելիս։

Էմման էլ համոզված էր,որ Բենը կունենար իր դաշնամուրը և կերջանկանար։

Մարտի 4-10

Ձոն մայրիկիս….

1.Համացանցից որոնի՛ր, գտի՛ր մորը նվիրված բանաստեղծություններ, մեկն ընտրի՛ր, կարդա՛, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝

Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,

Արև աչքերի լույսն է նա թափել՝

Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին…

Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,

Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,

Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,

Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։

Հովհաննես Շիրազ

2.Ստեղծագործի՛ր

Մայրս…

Մայրս նման է երկնքի աստղերին։

Մեր արեգակն է մայրս…

Նա արեգակի պես շողում և ջերմացնում է մեր տունը։

Մայրական սերն անեզր է…

Միայն մայրն է,որ անվերջ ինձ կսիրի և կների։

Ազգի ապագան մայրերի ձեռքերում է…

Եթե յուրաքանչյուր մայր ճիշտ դաստիարակի իր որդիներին,նրանք էլ կստեղծեն գեղեցիկ աշխարհ։

3.Կարդա՛ Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքը եւ կատարի՛ր առաջադրանքները։

Առաջադրանքներ`

1.Գրի՛ր պատմության ասելիքը։

Պատմությունն ուզում էր ասել,որ կապ չունի՝կենդանի է ,թե՞ մարդ․նրանք էլ են վշտանում իրենց ձագի կորստի պատճառով։Տարբերությունն այն է,որ կենդանիները չեն կարողանում մեր պես խոսել և իրենց վիշտը արտահայտել։Նրանք էլ սիրտ ունեն և ցավ են զգում։

2.Դուրս գրի՛ր պատմող հերոսի զգացողությունները ներկայացնող հատվածները: Ի՞նչ են տալիս այդ զգացողությունները պատմվածքին, ո՞րն է դրանց անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Մենք այստեղ զգում ենք,որ հեղինակը ցավ է ապրել ծիծեռնակի ձագի կոստի պատճառով։Նրա ապրումակցումը փոխանցվում է մեզ,և  կարդալով այս պատմվածքը՝մենք էլ ենք ցավում կատարվածի համար և հասկանում,որ ծիծեռնակն էլ սիրտ ունի։

3.Գրավոր մեկնաբանի՛ր հետևյալ միտքը. «… Չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը»։

Այդ դեպքից հետո հեղինակը հասկացավ,որ բոլոր կենդանիներն էլ կարող են ցավալ ձագի կորստի համար։

Փետրվարի 26-մարտի 3

Կարդա՛Ավետիք Իսահակյանի <<Ծառա Սիմոնը>> պատմվածքը։

Առաջադրանքներ`

1. Գրավոր բացատրի՛ր հետևյալ բառերը`խանում-տիկին,  սպասավոր-տան աշխատող,ծառա,  սրտաբաց-առանց որևէ բան թաքցնելու,  ռոճիկ-աշխատավարձ,  գանգատ-բողոք,  վճռական-համարձակ որոշում ընդունելու մեջ,  սամավար-ինքնաեռ,  աղա-տեր,պարոն,  ֆայտոն-կառք։

2. Ի՞նչ զգացողություն ունեցար, երբ կարդացիր պատմվածքը։

Սկզբում լավ ծիծաղեցի,հետո նրան խղճացի,որ գժվելու չափ հոգնել էր։Մեկ-մեկ ինձ մոտ էլ է լինում,որ չեմ հասցնում բոլոր դասերս անել,քանի որ երկու դպրոց եմ հաճախում։

3.Խորհուրդ տո՛ւր աղային եւ խանումին։

Խորհուրդ եմ տալիս նրանց,որ սպասեն մի գործը ավարտի,հետո մյուսը հանձնարարեն կամ ուրիշ սպասավորներ էլ ընդունեն աշխատանքի։

4. Պատմվածքից առանձնացրո՛ւ հականիշ զույգեր։

Հոգնել-համգստանալ

Տանել-բերել

Գնալ-գալ

5.Պատմվածքի համար նոր ավարտ հորինի՛ր։

Երբ խանումը լսեց Սիմոնի բողոքը,հասկացավ իրենց սխալը և ասաց․

-Սիմո՛ն ջան,ներիր մեզ։Մենք չենք հասկացել՝որքան դժվար է քեզ համար։

Այսօրվանից ամեն շաբաթ,կիրակի կգնաս գյուղ,հանգստացած կվերադառնաս։Իսկ ամռանը մի ամսով արձակուրդ կգնաս։

Սիմոնը տխուր ժպտաց ու գլխով համաձայնության նշան արեց։

Տիեզերական ձգողականության ուժ։ Ծանրության ուժ

1. Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով քանակապես նկարագրում են մարմինների փոխազդեցությունը:

2. Ինչի՞ց է կախված տիեզերական ձգողության ուժը: 

Տիեզերական ձգողության ուժի կախված է հեռավորության վրա գտնվող մարմնի զանգվածից:

3. Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ:

Ծանրության ուժ կոչվում է մարմինների վրա Երկրի կողմից ազդող ձգողության ուժը:

4. Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից:

Որքան մեծ է մարմնի զանգավծը, այդքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

5.Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը:

F=mg

  • g- հաստատուն մեծություն է և անվանում են ազատ անկման արագացում՝  g=9,8 Ն/կգ
  • m- մարմնի զանգված

6.Ինչու՞ է ջուրը հոսում վրևից ներքև և ոչ թե հակառակը:

Ջուրը հոսում է վերևից ներքև, որովհետև նրա վրա ազդում է ձգողականության ուժը:

7.Զուգահե՞ռ են արդյոք Երևանում և Բեռլինում կախված ուղղալարերը:

Այո, զուգահեռ են:

8. Միևնույն ծանրության ու՞ժն է արդյոք ազդում երկու միատեսակ գնդերի վրա, եթե դրանցից մեկը ջրում է, իսկ մյուսը՝ օդում:

Եթե գնդերի զանգվածները հավասար են, ապա նրանց վրա ազդում է միևնույն ծանրության ուժ:

45. Գրեք միանդամների արտադրյալին հավասար միանդամ ։

       բ) 8 bc³  x  bc = 20 a³ p³

      դ )7e²k  x  be³ ce= 42e5k³

     զ ) 6kp x 7 k² p² =42k³ p³

      ը ) 46c ² e x 6 b² ce= 24b³c³ e²

59  ․ միանդամը բերեք կատարյան տեսքի

      Ա)  (-2 ) b 3 = -6b

      Բ) 4a8= 32 a 

      Դ)  3 a² a³= 24 a 5

67  Գտեք նման միանդամների գումարին հավասար միանդամը

   Ա  2x + 3x= 5x

   Գ  a+ 4a +a = 6a

   Ե 2a +4a + 6a= 12a

 68  Գտեք նման միանդամների գումարին հավասար միանդամը

Ա )  7x – 2x = 5x

Գ ) 10 a- 18a = 8a

Ե) 3bc – 17 bc = — 14bc

Է) 28 a²  — 17 a² = 11 a²

71  Կատարեք նման անդամների միացում 

  Ա )  18 a² b — 4 a² b  + b a²  b = 20 a²  b 

  Գ ) 4b3c⁴ + 8bc⁴ — 14b³ c⁴= -2 b ³ c ⁴

  Ե) 2x + y + 3x +y +4x = 9x +2y

83

    Պազմեցրեք բազմանդամը ․

   Ա )   12a + 5b + 4a = 16a 5b

  Գ )  17x – 4y + 5x + 4y = 22x

  Ե ) 40x + 15y -40x – 16y = -y

Բ) 19x – 24 y + x = 20 x – y

Դ ) 5a – 22y + 4a + 2y = 9 a

Զ) 9a -3 b + 5 a – 7 b – 8a

532  

     Ա)  (+7)+ (+2) =+9

     Բ) (-18) + (-3)= -21

    Գ)  (+10) + (+15) =+25

Դ) ( -21) + (-4)= -25

 Ե)(- 17) + (-12) = -27

    Զ)  (-29 ) + (- 41)= -70  

533

    Ա)  (-3+)= (-9) + (-5)= -17 

    Բ)  (-1) + (-20)+ (-8)= -29

    Գ)  (-11)+ (-7) + (-12)- 30

Դ)( -6) + (- 9) + (-10)= -25

Ե) (-21) + (-3) + (-18) = -42

    Զ)  (-4)+ (-15)+ (-25)= -44

538

    Ա)  (+3 ) + (-4)= -1

    Բ)  (-11)+(+5) = -6  

    Գ)  (-10) +(+3)= -3

Դ) (+15) + (+7) =22

Ե) (-8 )+ (+7)= -1

    Զ ) (+31) + (-10) = +21

540

   Ա)  (-10 ) + (+7 ) +( -3)= -6

    Բ)  (-18) + (+ 11) + (-10) =-17   

    Գ)  (+7) +(+3) +(-4)=+6

Դ)(+ 18 ) + (-27) + (-5 )= -14

Ե) ( +23 ) + (-40) + (+6)=-11

Զ  (-29) +(+40 )+ (+30) = +41


560

     Ա)   34- (-7)= +41

     Բ)( -11) -9= -20

    Գ) 101- (-8)  = +109                     

Դ)  (-17) –(-34)= -51

 Ե)29-(-11)= +40

Զ) (-52) – (-2) = -50

Է)-70 –(-14)= -54

Ը) 0-16=0

 563

    Ա) (  35 -17 )-20= -2

     Բ)  ( -43-14) -32= -89

Դ) (29- 64 ) +23= -12

 Ե)(-30 -21) +56 = +5

Զ) (81-45)-60= -24

Է) ( -39) -21+11= -49 

Ը ) (16-33) -50= -67