Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 29-33-րդ առաջադրանքները:
29. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:
Դիմացի փողոցից մայրս ձեռքով էր անում ինձ,որ իրեն տեսնեմ ու մոտենամ։
Հեռվից անտառը կարծես ձեռքով էր անում ինձ։
Չինաստանում մոտոցիկլետ քշելիս աչքս միշտ մոծակ է մտնում։
Նոր եկած աշակերտը թեմատիկը այնքան լավ էր գրել,որ միանգամից ուսուցչուհու աչքը մտավ։
Ծանոթացա մեր դասարան եկած նոր տղայի հետ և ձեռքս մեկնեցի,որ բարևեմ։
Մենք պետք է ձեռք մեկնենք և օգնենք այն մարդկանց,ովքեր ունեն դրա կարիքը։
Անձրևի ժամանակ ամպհովանու տակ մտա։
Չէր պատկերացնում,որ նման ծանրության տակ մտնելը և այդ երեխաներին խնամելը իր ուժերից վեր կլինի։
30.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Արդի ամենից կարևոր խնդիրներից մեկն այն է, որ երկրի գնդի վրա զգալի ձևով պակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների անխնա օգտագործման և ջրամբարների ու գետնի տակի ջրերի անընդհատ աղտով լցվելու հետևանքով:
Միևնույն ժամանակ ջրի անլուծելի խնդիր է առաջ գալիս այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և մանրագույն (միկրո) տարրերի պարունակությունը: Սրտանոթային համակարգը հիվանդանում է առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի բույսերի աշխարհի ու կենդանիների վրա:
31.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք ունեցող նվեր էլ էր ընծա բերել` կովերի` ոսկուց ձուլած դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ, գարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված, նուրբ գեղեցկություն ունեցող շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ Հերոստրատի անունը: Պատմություն գրողները նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի անունը:
նվեր տալ-նվիրել
բարձր արժեք-թանկարժեք
ընծա բերել-նվիրել
ոսկուց ձուլած-ոսկեձույլ
ավարտին հասավ-ավարտվեց
գարմանք ու հիացմունք առաջացրեց-ապշեցրեց
մարմարից կերտված-մարմարյա
նուրբ գեղեցկություն ունեցող-նրբագեղ
մոռացության տալ-մոռանալ
Պատմություն գրողները-պատմադիրները
ոճիրը գործող-ոճրագործ
32. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Մատնաչափ-մատի չափ,
կիսագունդ-կես գունդ,
անհարթ-հարթություն չունեցող,
անտեսանելի-տեսանելիություն չունեցող,
ինքնաշարժ-ինքն իրեն շարժվող,
սկզբնական-սկիզբ ունեցող,
արեմտաեվրոպական-եվրոպայի արևմտյան մասը,
աստղադիտարան-աստղերը դիտելու տեղ,
համաշխարհային-ամբողջ աշխարհին վերաբերող,
հավասարաչափ-հավասար չափեր ունեցող:
33. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:
Ա Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, պար, վեր, տար, փոխ:
Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ):
Անդրկովկաս,անդրադարձ,անդրաշխարհ,հակադարձ,հակադրել,
համարձակ,համատարած,ենթադրել,նախահարձակ,նախադրել,
ներդնել,ներմուծել,պարփակել,վերամուծել,վերափակել,վերականգնել,տարաշխարհիկ,փոխադարձ,փոխադրել։