Ածական

1․ Նշի՛ր հետևյալ  ածականների որակական

կամ հարաբերական լինելը։

մայրենի, բազմաքանակ, ջղային, կիրակնօրյա, գիշերային, բարձրակարգ, գեղագրական, խուճուճ, քարակոփ, թմբլիկ, ոսկեհյուս, մեծաթիվ, հարմար, առավոտյան, բազմաշերտ, թթվաշ, նկարչական, սակավակյաց, ենթամաշկային, տտիպ, կավաշեն

Որակական-ջղային բազմաքանակ,բարձրակարգ,խուճուճ,թմբլիկ,մեծաթիվ,հարմար,թթվաշ,սակավակյաց,տտիպ

Հարաբերական -մայրենի, կիրակնօրյա,գիշերային,գեղագրական,քարակոփ,ոսկեհյուս,առավոտյան,բազմաշերտ,նկարչական,ենթամաշկային,կավաշեն

2․Տրված ածականները դասակարգի՛ր աղյուսակի համապատասխան սյունակներում։

խստագույն, շագանակագույն, միագույն, նվազ ուշադիր, վատթարագույն, վիթխարագույն, պակաս գեղեցիկ, մանուշակագույն, ամենահիմար, բարի, ավելի ուժեղ, ճաղատ,նույնքան մեծ,սառը,ամենահզոր,խորագույն,ավելի բարձրահասակ,ջերմ,ամենից կարգապահ։

Դրական-շագանակագույն,միագույն,նվազ,ուշադիր,մանուշակագույն,բարի,ուժեղ,ճաղատ,ջերմ

Բաղդատական-պակաս գեղեցիկ,ավելի ուժեղ,ավելի բարձրահասակ,ամենից կարգապահ

Գերադրական-խստագույն,վատթարագույն,վիթխարագույն,ամենահիմար,ամենահզոր,խորագույն

Գոյական

Կազմի՛ր հետևյալ բառերի հոգնակիները

-եր   հոգնակերպով  դեպքեր-կայսր, սեր, վերնախավ,մեծատառ,հաղորդալար,ձեռագիր, դեղատուն,զորացույց,ատամնաշար,բուժքույր,արոտավայր,ոտնաձայն

ներ հոգնակերտով դեպքեր— գնորդ, բեռ,վտանգ,սկյուռ,ծոռ,մուկ,փորձագետ,լուսամուտ,հեռախոս,եղբայր,նորածին,առակագիր,մեծատուն,հեռուստացույց,պատշար,

այլ դեպքեր-տղամարդիկ,տեգերկին,տիկին,պարոն,անձ

Հետևյալ բառերը դասակարգի՛ր համապատասխան շարքերում

հավաքական- ազգ,մոխիր,ծառաստան,առածանի,վտառ,նամականի,խմբաքանակ,

Հետևյալ բառաշարքը դասակարգի՛ր համապատասխան շարքերում

աշակերտություն,նավատորմ,հանցախումբ, զորք,ժողովուրդ

անեզական— Հասմիկենք,խնամոնք,Վարդանանք,

հոգնակերպ –Բահամներ,Արտեր,Ֆիլիպիններ,Ալպեր,Սեյշելներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ

այլ-որակ,Չինաստան,մատանի,արձագանք,սպեղանի,մեծարանք,

լավություն,միջնորմ

որակ, ազգ, մոխիր, Բահամներ,Հասմիկենք, ծառաստան, Չինաստան, առածանի, մատանի, Արտեր, վտառ, Ֆիլիպիններ, նամականի, արձագանք, սպեղանի, մեծարանք, Վարդանանք,Ալպեր, խմբաքանակ, աշակերտություն, նավատորմ, լավություն, խնամոնք, միջնորմ, անձնակազմ, Սեյշելներ, հանցախումբ,զորք,ժողովուրդ,Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Առաջադրանքներ 17-19էջեր

Մեխանիկական շարժում Հավասարաչափ և անհավասարաչափ շարժում

Տարբերակ 1 I.

 (1) ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը մեկ այլ մարմնի նկատմամբ անվանում են.

 1. անցած ճանապարհ

2. հետագիծ

3. մեխանիկական շարժում

II. (2) Որ՞ շարժումն են անվանում հավասարաչափ: Այն շարժումը, որի դեպքում.
1. մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ
 2. մարմինը հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ
3. մարմինը շարժվում է այնպես, որ նրա հետագիծը ուղիղ գիծ է

III. (2) Շարժվող գնացքի վագոնում նստած ուղևորը ո՞ր մարմինների նկատմամբ է գտնվում դադարի վիճակում.
1. վագոնի
2. Գետնի
 3. վագոնում նստած մյուս ուղևորների
4. վագոնի անիվների

IV. (2) Մարդատար գնացքը ցանկացած 0,5ժ-ում անցնում է 60կմ ճանապարհ, 15ր-ում’ 3Օկմ, 1ր-ում’ 2կմ և այլն: Ի՞նչ շարժում է դա.
 1. անհավասարաչափ
2. հավասարաչափ

3. որոշ տեղամասերում հավասարաչափ

 -17֊ I. (2) Այն գիծը, որը մարմինը գծում է իր շարժման ընթացքում, անվանում են.
1. անցած ճանապարհ
2. հետագիծ
3. մեխանիկան շարժում

 II. (2) Մարմնի անցած ճանապարհ կոչվում է.
1. մարմնի սկզբնական և վերջնական դիրքերի միջև եղած հեռավորությունը

2. հետագծի այն հատվածի երկարությունը, որը մարմինը անցնում է որոշակի ժամանակամիջոցում

III. (2) Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված խնձորը տեդաւիոխվում է ……նկատմամբ.

1. վագոնում քայլող ուղևորի

2. շոգեքարշի

3. վագոնում նստած ողևորի

 IV. (2) Թվարկված շարժումներից, ո՞րն է հավասարաչափ.
 1. ավտոմեքենայի շարժումը արգելակման ընթացքում
 2. ժամացույցի ճոճանակի շարժումը
3. հարթավայրում հոսող գետի ջրի շարժումը
 4. երկրի շարժումը իր առանցքի շուրջը
Տարբերակ 3
 I. (2) Այն գծի երկարությունը, որը մարմինը անցնում է որոշ ժամանակամիջոցի ընթացքում, անվանում են.
1. անցած ճանապարհ
2. հետագիծ
3. մեխանիկական շարժում

II. (2) Ի՞նչ է մեխանիկական շարժումը.
 1. հետագծի երկարությունը, որով շարժվում է մարմինը
 2. մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ
3. այն գիծը, որով շարժվում է մարմինը
III. (2) Հեծանիվը իջնում է բլրից:
Նրա ո՞ր մասերն են կմախքի նկատմամբ գտնվում շարժման մեջ.
1. ոտնակները իրենց պտտման ընթացքում
2. ոտնակները հեծանիվի «ազատ ընթացքի» ժամանակ

3. նստատեղը

4. շղթան ոտնակների պտտման դեպքում

IV. (2) Ավտոմեքենան 0,5ժ-ում անցավ 3Օկմ հեռավորություն, ընդ որում՜ առաջին 15ր-ում՜ 20կմ, իսկ հաջորդների ընթացքում՜ 10կմ: Ի՞նչ շարժում է դա.

1. անհավասարաչափ

2. հավասարաչափ
3. ճանապարհի որոշ հատվածներում հավասարաչափ

Տարբերակ 4 I.

(2) Այն շարժումը, որի ընթացքում մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ժանապարհներ, անվանում են.
1. մեխանիկական շարժում
2. հավասարաչափ շարժում
3. անհավասարաչափ շարժում
 II. (2) Ինչպե՞ս է կոչվում այն գիծը, որը մարմինը գծում է իր շարժման ընթացքում.
 1. ուղիղ գիծ

2. անցած ճանապարհ
3. Հետագի

III. (2) Ո՞ր մարմինները կամ նրանց մասերն են գտնվում դադարի վիճակում Երկրի նկատմամբ.
1. շարժվող տրակտորի թրթուրների ներքևի մասերը

2. շարժվող տրակտորի թրթուրների վերևի մասերը

 3. արեգակը

4. շենքի հիմքը

IV. (2) Բերված շարժումներից որո՞նք են անհավասարաչափ. 1. ժամացույցի վայրկենաչափի սլաքի շարժումը
 2. ձեռքից ընկած գնդակի շարժումը
3. մետրոյի շարժասանդուղքի շարժումը

4. Հավասարաչափ շարժման արագություն Արագության միավորը Միջին արագություն
Տարբերակ 1
 I. (1) Հավասարաչափ շարժման արագություն անվանում են այն մեծությունը, որը թվապես հավասար է
. 1. միավոր ճանապարհ անցնելու ժամանակամիջոցին
2. շարժման ամբողջ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհին
3. միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհին

Առաջադրանք

Պատմական բացահայտումներ ընտանեկան լուսանկարներով»-ամառային արձակուրդի ընթացքում ձեր այցելած վայրերի բացահայտումները պատմական տեսանկյունից:
Ամառային արձակուրդս անց եմ կացրել Հայաստանում։ Այցելել եմ Տաթևի վանքը։
Հետաքրքիր փաստեր Տատևի վաբքի մասին, որը ես տեղեկացել եմ այնտեղ այցելելուց։
Տաթևի վանքի անվան հետ կապված կա երկու տարբերակ։ Դրանցից մեկի համաձայն, «Տաթև» անունը ծագում է հայերեն «տա թև» արտահայտությունից[3]։

Վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։ Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում։

Նա այս վայրերում տանջամահ է եղել, իսկ 4-րդ դարում իր գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն օծել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Բերդի պարիսպների ետևում պահպանվել են եկեղեցու ավերակները, որոնք հեռու չեն Տաթևի վանքին։

Ես Նարեկն եմ Առաքելյան, արմատներով Սյունեցի եմ, իմ արմատները սկսվում են Սիսիանի Լոր գյուղից և ես Համո Սահյանի գերդաստանից եմ։ Ծնվել եմ Երևանում և ապրել եմ Երևանում մինչև ութ տարեկանս։ Այժմ ես Չինաստանում եմ և հիմա կպատմեմ իմ Ազգանման ծագման մասին։ Առաքելյան  ազգանվան հիմքում ընկած է «Առաքել » անունը։

Առաքել, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն առաքել՝ «ուղարկել» բայի անցյալ դերբայ առաքեալ ձևից, որը նշանակում է «ուղարկված»։ Համարվում է հունարեն άπόστολος բառի թարգմանությունը, որը գործածվում է որպես անձնանուն։ Արաբերեն rasūl բառը ևս նշանակում է «ուղարկված, առաքյալ» և գործածվում է որպես արաբական անձնանուն[2]։

Սկսել է գործածվել 12-րդ դարից։ Հնագույն ձևն է Առաքեալ, որը կրճատմամբ դարձել է Առաքել։

Նմանատիպ ազգանունները հաճախ ձևավորվել են այն անհատների անուններով, ովքեր մեծ դեր են խաղացել համայնքում, և նրանց ժառանգները կրել են այդ անունը որպես ազգանուն։

Անհատական աշխատանք

  • Գրե՛լ այն երկրի մասին, որտեղ որ հիմա ապրում եք։
  • Ներկայացնե՛լ տվյալ երկրի ընդհանուր բնութագիրը՝ աշխարհագրական դիրք, բնական պայմաններ, բնական ռեսուրսներ, բնակչություն և տնտեսություն։

Չինաստան (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, կրճատ՝ ՉԺՀ, չինարենի մանդարինյան բարբառով՝ չինարեն՝ 中华人民共和国/中華人民共和國 — Ճոնգհուա Րընմին Կոնգհե Գուո), պետություն Արևելյան Ասիայում։ Տարածքով ամենամեծ երկիրն է Արևելյան Ասիայում և չորրորդն աշխարհում՝ ՌուսաստանիցԿանադայից և ԱՄՆ-ից հետո։
Ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք՝ Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունն է[11]։ Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ է և բազմազան` սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձարևադարձային անտառներ խոնավ հարավում։ ՀիմալայներԿարակորումՊամիր և Տյան Շան լեռները բաժանում են Չինաստանը Հարավային և Կենտրոնական Ասիայից։ Յանցզի և Հուանհե գետերը, համապատասխանաբար լինելով աշխարհի ամենաերկար երրորդ և վեցերորդ գետերը, սկիզբ են առնում Տիբեթյան լեռնաշխարհի խիտ բնակեցված աևելայն ծովափից։ Չինաստանի ափամերձ տարածքը Խաղաղ օվկիանոսի մոտ կազմում է 14 500 կմ, իսկ ԲոհայվանԴեղինԱրևելաչինական և Հարավչինական ծովերը պատկանում են Չինաստանին։

Քաղաքական աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանը Ռուսաստանից և Կանադայից հետո իր տարածքով աշխարհում երրորդ ամենամեծ երկիրն է[107] և ըստ տարբեր գնահատումների իր ընդհանուր տարածքով հանդիսանում է աշխարհի երրորդ կամ չորրորդ ամենամեծ երկիրը` Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո[Ն 1]։ Չինաստանի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 9 600 000 կմ2[108]: Ընդհանուր տարածքը ըստ Բրիտանիկա հանրագիտարանի կազմում է 9,572,900 կմ2[109], ըստ Միջազգային տարեգրքի` 9,596,961 կմ2[110], ըստ Համաշխարհային փաստերի գրքի` 9,596,961 կմ2[111]:

Չինաստանն ունի աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը` 22,117 կմ` Յալուցզյան գետաբերանից մինչև Բակբո ծովածոցը[111]։ Ցամաքով սահմանակից է 14 պետությունների, որով և Ռուսաստանի հետ միասին աշխարհում առաջինն է հարևան պետությունների թվաքանակով[112]։ Արևելյան Ասիայում Չինաստանը սահմանակից է ՎիետնամիԼաոսի, հարավարևելյան Ասիայում` Մյանմարի, հարավային Ասիայում ՀնդկաստանիԲութանիՆեպալիԱֆղանստանի և Պակիստանի հետ, կենտրոնական Ասիայում` ՏաջիկստանիՂրղզստանի և Ղազախստանի հետ, Ներքին Ասիայում և Հյուսիսարևելյան Ասիայում ՌուսաստանիՄոնղոլիայի և Հյուսիսային Կորեայի հետ։ Ինչպես նաև Չինաստանը ծովային սահմաններ ունի Հարավային ԿորեայիՃապոնիայի, Վիետնամի և Ֆիլիպինների հետ։

Առաջադրանքներ

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Ֆիզիկա բառը առաջացել է Հուներեն ֆյուզիս բառից, որը նշանակում է բնություն։

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը
Ֆիզիկայի խնդիրը տիեզերքի տարրական բաղկացուցիչ մասնիկների և նրանց փոխազդեցության բնութագրումն է, ինչպես նաև այդ հիմնարար սկզբունքների հիման վրա այլ ֆիզիկական համակարգերի վերլուծությունը։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան
Ֆիզիկան ուսումնասիրում է մատերիան և նրա շարժումը տարածության և ժամանակի միջով՝ մեկտեղելով դրանց հետ կապված էներգիայի և ուժի հասկացությունները։

4.քննարկել  ինչ է բնությունը

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Ես բնության երևույթ ասելով հասկանում եմ այն ցանկացած փոփոխությունները, որոնք կան բնության մեջ ՝Օրինակ հրաբուխները, անձրևը, կարկուտը, ամպրոպը։

6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ

Լուցկու կոտրվելը

Ապակու կոտրվելը։

Մոմի հալումը

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Ձայնային, լուսային, մագնիսական, մեխանիկական, ջերմային և էլեկտրական։

8.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ

Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական  մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:

բաժակ, աթոռ, սեղան, գիրք։

9.ինչ է նյութը:Բերեք օրինակներ:

Բոլոր առարկաները կզմված են նյութից

Պլաստմաս,կաուչոկ,կապրոն, ապակի

10.ինչ է մատերիան

Մատերիա ֆիզիկայի հիմնական հասկացություններից մեկն է, ընդհանուր տերմին է, ժամանակի և տարածության պարունակության բազմություն, որն ազդում է նրա հատկությունների վրա։ Հանդիսանում է ֆիզիկայի ուսումնասիրման առարկա, որտեղ դիտարկվում է որպես գիտակցությունից անկախ օբյեկտիվ իրականություն։

11.Ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին:
Բնության երեւույթների մասին գիտելիք ենք ձեռք բերում փորձերի եւ դիտումների միջոցով:

12.Ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:
Ի տարբերություն դիտումների՝ փորձով կարելի է մի քանի անգամ ուսումնասիրել երեւույթն ու տարբեր չափումներ կատարել:
13.Ինչ է վարկածը,ինչ է օրենքը:
Վարկածը ուսումնասիրվող երեւույթի մասին արված ենթադրությունն է:
Օրենքները բացահայտում են բնության  տարբեր երեւույթների միջեւ կապերը, բացատրում դրանց պատճառները:

14. Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Չափել ֆիզիկական մեծություն, նշանակում է այն համեմմատել նույնատիպ մեծության հետ:
18.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք:
Չափման միավորներ՝ կմ, մ, դմ, սմ, մմ և այլն: Գործիք՝ քանոն
19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք:
Սանդղակի բաժանման արժեքը սանդղակի երկու հարևան գծիկների միջև հեռավորությունն է:
20.Ինչից է կախված չափման սխալը;
Սանդղակի բաժանման արժեքը սանդղակի երկու հարևան գծիկների միջև հեռավորությունն է:
21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում:
Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։
22.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։
23.Ինչն են անվանում նյութական կետ։
Նյութական կետը այն մարմինն է, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել:
24.Ինչն են անվանում շարժման հետագիծ։
Հետագիծը այն գիծն է, որը տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը:
25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցի մարմնի անցած ճանապարհ:
Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որը անցել է նշված մարմինը։
26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծը դա գի՛ծն է, որով շարժվում է մարմինը, իսկ անցած ճանապարհը դա ճանապա՛րհն է որը անցել է այդ մարմինը։
27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

Օրինակ՝ ժամացույցի սլաքների ծայրակետերը:
28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը։

Հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհի և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:

Արագություն = ճանապարհ/ժամանակամիջոց
V=S/T
29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
Միավորների ՄՀ-ում արագության միավորը 1 մ/վ է: Դա այն հավասարաչափ շարժման արագությունն է, որի դեպքում մարմինը 1 վ-ում անցնում է 1 մ ճանապարհ։ Գործնականում հաճախ օգտագործում են նաև արտահամակարգային միավորներ՝ կմ/ժկմ/վսմ/վ և այլն:
30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
S= v*t
31. Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը, եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը, գրել բանաձևը:
t = S/v
32․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում:
Մարմինը շարջվում է ուղղագիծ ճանապարհով:
33. Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա։

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա: Իներցիա լատինական բառ է և նշանակում է անշարժություն, անգործություն:
34․Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն:

Եթե փոխազդեցության ժամանակ մի մարմինն իր արագությունն ավելի քիչ է փոխում, քան մյուսը, ասում են, որ այն ավելի իներտ է:
Ակնթարթորեն չի փոխվում նաև մարմնի շարժման ուղղությունը: 

Մարմնի այդ հատկությունը կոչվում է իներտություն:
35.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված
Զանգվածը մարմնի իներտության քանակական չափանիշն է։

36. Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

Նշանակում է այն համմատել չափման տրված միավորի հետ։
37. Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը
Չափման միավորը կիլոգրամն է (կգ)
38.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում
Պլատինի և Իրիդիումի համաձուլվածքից պատրաստված զանգվածը։
39.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

խտություն համասեռ նյութի, ֆիզիկական մեծություն

40.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը(բանաձևը)
որոշվում է նյութի զանգվածի և գրաված ծավալի հարաբերությամբ՝ =m/v։

41.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը
կգ/m3




Վիլյամ Սարոյանի <<Հայ մուկը>> պատմվածքը

Ես կարդացի Վիլյամ Սարոյանի <<Հայ մուկը>> պատմվածքը։Այն տարօրինակ էր․սկզբում նույնիսկ չհավանեցի ու մտածում էի՝ինչ կապ ունի վերնագիրը այս ամենի հետ։Այն պահից,երբ հայ մուկը ՝Արտաշ անունով,հայտնվեց ամենաօձ օձի՝Ռալֆի վանդակում,հասկացա, որ այս մուկը հայերի հավաքական կերպարն է,ով պայքարող է ,երազող և այդ երազանքներին հասնելու համար պատրաստ է անել անհնարինը՝անգամ չվախենալով ամենասարսափազդու թշնամուց։Հայը նաև անկանխատեսելի է և զորեղ,քաջ ու անվախ,ինչպես այս պատմվածքում ,երբ օձի համար անսպասելի ձևով մուկը,փոխանակ դողդողալու և քարանալու,թռավ օձի գլխին և ծեծեց նրան։Շշմած ու իր կացարանում թաքնված օձին մի պահ թվաց,թե իր վանդակում մուկ չէ,այլ մի ուրիշ կենդանի, և շատ զարմացավ,որ այդ հուժկու հարվածների հեղինակը այդ փոքրիկ մուկն էր։

Ափսոսում եմ միայն,որ պատմվածքի վերջում հայ մուկը հայտնվեց վանդակում,ոչ թե ազատության մեջ։

Վիլյամ Սարոյանի մասին

«Ես Կալիֆոռնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ…»։

Ծնունդը

Կալիֆոռնիա: Բիթլիսից գաղթած հայ ընտանիք, որտեղ 1908 թ․-ին ծնվեց 4-րդ երեխան: Նրան կոչեցին Վիլյամ: 1911 թվականին, երբ  37-ամյա Արմենակ Սարոյանը մահացավ, մայրը՝ Թագուհի Սարոյանը, չէր կարողանում պահել երեխաներին: Արդյունքում  երեխաներին՝ Հենրիին , Զաբելին, Կոզեթին ու Վիլյամին,  տեղափոխեցին որբանոց։ Այդ ժամանակ Վիլյամը 3 տարեկան էր, և հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը ծանր փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար:

«Մանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել: Մայրս նախատեց ինձ` ասելով` դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս: Ես դադարեցի լաց լինել» :

Այդ ժամանակ մայրը նրան Coon Jiger անունով մի տիկնիկ էր նվիրել։ Տիկնիկ, որը երկար տարիներ լինելու էր Վիլյամի անբաժան ընկերը և այդ տիկնիկով էր  փորձելու փարատել մոր բացակայությունը:

Վերադարձ դեպի տուն

Մոտ 10 տարի ապրելով մանկատանը՝ նույն ճանապարհով Վիլյամն իր քույր-եղբայրների հետ մի օր վերադարձավ տուն: Սակայն վերադարձը մանկատնից չդարձավ վերադարձ դեպի  անհոգ կյանք: Աշխատանք հեռագրատանը: Վիլյամը ստիպված էր օգնել մորը: 13-ամյա երեխայի համար դա դժվար փորձություն էր:

«Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալու, և ես, շատ լավ գիտակցելով, որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից և միացա ընկերներիս: Հանկարծ լսեցի մորս ձայնը՝ ինչո՞վ ես զբաղված: Ես խաղում էի, մայրի՛կ,- պատասխանեցի ես: Մորս մեկ հայացքը բավարար եղավ, որ վերադառնամ աշխատանքիս: Այդ օրվանից հետո հասկացա, որ ես տարբեր եմ մյուս երեխաներից»:

Փողոցըորպես դպրոց

Թե’ որբանոցում, թե’  հետո արդեն տանը, Վիլյամը այդպես էլ կանոնավոր կրթություն չստացավ։ Կրթությունն ու աշխատանքը համատեղելը դժվար էր տղայի համար: Իսկ երրորդ դասարանում դպրոցում հայտնի էր որպես ամենաչար տղան, ում հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերը, ականջները… Այդպես մինչև մի օր հայտարարեցինՎիլյամ Սարոյանը վռնդված է  դպրոցից…

Ծանոթությունը հոր հետ

Վիլյամը հորը չէր հիշում ու հորից շատ բան չէր պատմում մայրը: Սակայն 1922 թվականին, երբ Վիլյամը 14 տարեկան էր, մայրը նրան հանձնեց հոր թղթերի ու տետրերի մի կապոց: Դա Վիլյամի համար իր և հոր առաջին հանդիպումն էրհասունության հանդիպումը: Այդ հանդիպման ժամանակ էր, որ Վիլյամը իմացավ իր հոր ով լինելը: Հայրը բանաստեղծ էր, բանաստեղծություններ ու պոեմներ էր գրել «հին հայրենիքի» լեզվով։ Օրեր շարունակ նա կարդում էր հոր գրվածքները, հետո ուրիշ գրողների, հետո էլի ու էլի, և վերջում հասկացավ, որ  չգրել չի կարող:

«Ես գրում եմ փոքր տարիքից, թեպետ այն ժամանակ ոչ մեկին չէի խոստովանում, որ ուզում եմ գրող դառնալ։ Մերոնքբիթլիսցիները, հատկապես նրանք, ովքեր հիմնավորվել էին Ամերիկայում, գրողներին լուրջ չէին վերաբերվում։ Նրանց համար կարևորն այն էրկարո՞ղ ես փող աշխատել, թե՞ ոչ։ Իմ հորեղբայր Արամն ասում էր.«Դու այդ հիմարությունը թո՛ղ»։  Բայց ես չէի լսում…»։

Աշխատանքային տարեգրություն

1926 թվական: 18 տարեկան Վիլյամն արդեն հասցրել էր աշխատել փոստատար, սևագործ բանվոր և սեզոնային մշակ Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում, բացահայտել  էր Ֆրեզնոն այնքան, որքան հնարավոր էր:

Եվ ահա, ամեն տեսակ աշխատանքից գլուխ հանող Վիլյամը որոշում է նոր բացահայտումների գնալ: Թողնելով հարազատ Ֆրեզնոննա ճանապարհ է ընկնում դեպի Սան Ֆրանցիսկո: Սան Ֆրանցիսկոյում նրան նոր աշխատանքներ էին սպասումհեռագրատան ծառայող, ապասպորտային ապրանքների վաճառող, պահեստի բանվոր, և էլի ուրիշ աշխատանքներ: Սակայն ոչ մի աշխատանք իր սրտով  չէր, ու նա ոչ մի տեղ երկար չէր մնումկարևորը հասցներ սենյակի վարձը տալ:

ՍիրակԳորյան

1933 թվական, Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթ: Վիլյամ Սարոյանի առաջին ստեղծագործությունը` Սիրակ Գորյան կեղծանունով, արդեն իրականություն էր` հետո ինչ, որ ոչ իր անուն-ազգանունով:

Մեկնարկը տրված էր, շարունակությունը՝ սպասված: Եվ չուշացավ առաջին գիրքը՝ 1934թ․, «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ»: Հետագայում այս գրքի մասին ամերիկացի քննադատ Բ. Ռասկոն պիտի գրեր.

«Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար` որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ…: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։

Ընթերցողը սիրեց գիրքը, գրախանութներում այն երկար չմնաց դարակներին և դատարկվող դարակները Վիլյամին ստիպեցին մտածել շարունակության մասին:

«1935թին, երբ լույս տեսավ իմ առաջին գիրքը, ես կյանքում առաջին անգամ ինձ զգացի գրեթե հարուստ։ Եվ այդ ժամանակ որոշեցի ուղևորվել Հայաստան։ Ուզում էի տեսնել իմ ժողովրդին, իմանալ, թե ինչի մասին են խոսում իմ հայրենակիցները։ Ինչպես են նրանք քայլում փողոցներով, ինչ են սիրում։ Ուզում էի նայել Բիթլիսի ուղղությամբ»։

«Քո կյանքի ժամերը»

1939 թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քոկյանքիժամերը» պիեսը:

«Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից. թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

…. Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:»

Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ Պուլիցերյան և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ Սակայն Սարոյանը հրաժարվեց առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ

«Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»:

Զինակոչիկը

1942 թվականին Սարոյանը զորակոչվեց բանակ, հետո իր տեսած ու ապրած պատերազմը պիտի դառնային ստեղծագործություններ՝ «Մարդկային կատակերգություն», «Վեսլի Ջեկսոնի արկածները»։ Նույն թվականին՝ մինչև զորակոչվելը,  հիմնեց սեփական թատրոնը, որը, սակայն, կարճ կյանք ունեցավ:

«Երբ իմ «Մարդկային կատակերգությունը» թարգմանվեց հայերեն, մայրս կարդաց այն։ Մի անգամ ես նստել և ուտում էի նրա պատրաստած թանապուրը։ Հանկարծ նա մտավ սենյակ և ասաց. «Երեկ գիշեր  կարդացի քո գրածը։ Լավ էր»։ Եթե մայրիկն ասաց՝ «լավ էր», նշանակում է՝ այդպես էլ կա։ Նշանակում է՝ թարգմանությունն էլ լավն է»։

Դեպի աշխարհ

Միշտ ու մշտապես, ուր էլ լիներ ու ինչ էլ աշխատելիս լիներ, Վիլյամի միտքը միշտ թռչում էր նոր երկրներ, ուրիշ երկրներ` նոր բացահայտումների ու նոր զգացողությունների ետևից: Եվ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1950-60-ական թթ․-ին, Սարոյանն անդադար շրջագայում էր: Եվրոպա ու ոչ միայն Եվրոպա, մինչև հասավ հայրենիք` Հայաստան:

Սարոյանի Հայաստանը

«Օտարության մեջ ապրող հայերի մեջ մեծ է Հայրենիքի հանդեպ կարոտը։ Բայց դա հիվանդություն չէ։ Դա ուժ է։ Եվ այն օգնում է ճանաչել ինքդ քեզ։ Ես՝ Ուիլյամ Սարոյանս, Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ երեխան եմ, և իմ արժեքն այն է, որ ես հայ եմ, գրող։ Ես չեմ կարող ինքս իմ մասին այլ կերպ մտածել։ Ես չեմ կարող ինքս ինձ դավաճանել։ Եթե դավաճանեմ, չեմ կարողանա գրել, և այն ամենը, ինչ կգրեմ, կլինի կեղծ։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու առաջին իսկ վաստակածս գումարով եկա Հայաստան»:

Առաջին անգամ 1935թ․-ն էր, երբ նա ընդամենը 27 տարեկան էր: Հաջորդ անգամ Հայաստան այցելեց 1960-ին, ապա՝ 1976թ․-ին և 1978թ․-ին, որ նշեր իր 70-ամյակը:

«Ես հայ եմ արյունով, ամերիկացի` միջավայրով: Հայաստանը ես սիրեցի միանգամից: Այդ սերը հայրենիքիս հանդեպ շատ ավելի վաղ էր դրոշմված իմ սրտում»:

Եվ պատահական չէ, որ Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը, հայկականը՝ օտար միջավայրում:

«Համարձակեցեք բնաջնջել Հայաստանը: Տեսեք, թե կրնա՞ք:  Աքսորեցեք դեպի անապատները առանց հացի ու ջրի: Այրեցեք անոնց տունն ու եկեղեցիները: Հետո տեսեք, թե անոնք արդյոք կրկին չեն խնդա, երգե կամ աղօթե…  Որովհետև, երբ անոնց երկուսը աշխարհի որևէ մասում կհանդիպեն, տեսեք, թե անոնք արդյոք մի Նոր Հայաստան չեն ստեղծե…»:  

Սարոյանի երազանքը Բիթլիսում լինելն էր և այդ միտքը գրողին հանգիստ չէր տալիս, մինչև…

«Ես 56 տարեկան էի, երբ ուղևորվեցի Բիթլիս։ Ստամբուլում թուրք լրագրողներն ինձ հարցրեցին՝ ինչ եմ ուզում տեսնել, ուր եմ ցանկանում գնալ։ Ասացի՝ Բիթլիս։ Ասացին՝ դժվար է, բայց տեսնենք, գուցեև հաջողվի։ Հաջողվեց։ Ավտոմեքենայով ուղևորվեցինք Ադաբազար, այնտեղից՝ Սամսուն, Տրապիզոն և, ի վերջո, հասանք Վանա լճի մոտ։ Այնտեղ ես առաջին անգամ կռունկ տեսա։ Գեղեցիկ թռչուն է… Երբ մոտեցանք Բիթլիսին, ես ամբողջովին քրտնեցի։ Ուղեկիցներիս հարցրեցի՝ իրենք չե՞ն շոգում։ Ասացին՝ ոչ։ «Ինչո՞ւ»,- զարմացա,- «ես հո լրիվ քրտնել եմ»։ «Մենք Բիթլիսից չենք»,- ժպտացին նրանք,- «մենք այլ վայրերից ենք»։

Սարոյանական ձեռագիրը

«Ափսոս, որ չեն հորինել այնպիսի մի մրցանակ այն գրողների համար, ովքեր կարողանում են խուսափել աշխարհին ևս մեկ անպետք գիրք նվիրելու գայթակղությունից»:

Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը հասցրեց գրել մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասը տեղ գտավ տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանին կարելի է գտնել իր բոլոր գործերում, բոլոր կերպարների մեջ: Մի առիթով նա նույնիսկ ասել է

«Այստեղ՝ Երևանում, ինձ հարցրեցին, թե «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հերոսներն ունե՞ն նախատիպեր։ Նախատիպն այստեղ մեկն է՝ ես ինքս։ Ես և՛ Ջոնին եմ, և՛ ՄըքԳրեգորը։ Ես տատիկն եմ, ես նպարավաճառի դուստրն եմ։ Ես շատ եմ սիրում «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ Ես հպարտ եմ, որ այն բեմադրվել է Երևանում…  Որքա՜ն լավ է բեմադրել պիեսը Վարդան Աճեմյանը։ Առնո Բաբաջանյանի երաժշտությունը մինչև հիմա հնչում է ականջներումս…»։

Վիլյամ Սարոյան տեսակը

«Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես, ինչպես ծնողներիդ»:

Հայաստան այցելություններից մեկի ժամանակ Սարոյանը Սևանի ափից մի ծանր քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:

– Ամերիկա՝ Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:

– Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…-հարցնում է ուղեկցորդը:

– Ինքնաթիռով պիտի տանիմ…

– Ինչո՞ւ…

– Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

Սարոյանական հումորը միայն առօրյա խոսակցություններով չէր սահմանափակվում: 1948 թվականին Վիլյամ Սարոյանը թերթում այսպիսի մի հայտարարություն տպագրեց.

«Ագարակի տուն, 30 ակր տարածք, ավտոտնակ չունի, պահեստ չունի, կենտրոնական ջեռուցումը խափանված է, ավտոբուս չունի, մեծ թվով սկյուռներ կան: Գինը՝ 32 հազար դոլար: Սեփականատերը 7 ակրը իրեն է պահելու՝ իր ագահությունն ապացուցելու համար, իսկ մնացածը վաճառվում է 32 հազար դոլարով: Գրել կամ զանգահարել Վիլյամ Սարոյանին»:

Նույնանման ձևակերպում  ուներ նաև այգու վաճառքի հայտարարությունը:

 «Այգիս վաճառում եմ, անպիտան հող է, ջուրը՝ պակաս, ոչինչ չի բուսնում, մոլախոտերով լեցուն է, առաջին իսկ հաճախորդին պիտի վաճառեմ…»:

Եվ որքան էլ զարմանալի է, այգին վաճառվեց ու վաճառվեց հենց հաջորդ օրը: Ավելին, գնորդների հերթ էր գոյացել, բայց սեփականատեր դարձավ ամենաբարձր գին վճարողը…

Չառլին և Վիլյամը

«Երբեմն ես մտածում եմ, որ հարուստ մարդիկ պատկանում են բոլորովին այլ ազգության, անկախ այն բանից, թե ինչ ազգություն ունի նրանցից յուրաքանչյուրը»։

Սարոյանը Ամերիկայում սիրում էր հանդիպել հայերի հետ: Բայց Սարոյանի հուշերում ճակատագրական էր հատկապես ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի հետ ընկերությունը: 1936 թվականի հոկտեմբերին Մամուլյանի հետ հերթական հանդիպումը պատճառ դարձավ մեկ այլ ճակատագրական հանդիպման: Հանդիպում, որ սկիզբ էր դնելու Չապլին և Սարոյան բարեկամությանը:

Ռուբեն Մամուլյանի հարկաբաժնում տեսնելով Չարլի Չապլինին՝ Սարոյանը նախ՝ շփոթվեց: Հետո՝ պիտի իմանար, որ Նյու Յորքի այն համեստ կացարանը, որտեղ բնակվում էր Չապլինը, իր կացարանի հարևանությամբ է: Հետո արդեն ամեն երեկո Սարոյանն ու Չապլինը պիտի միասին զբոսնեին, թափառեին փողոցից փողոց: Չապլինը պիտի ազդեր նաև Սարոյանի ձեռագրի վրա՝ նրան արձակից տանելով դեպի դրամատուրգիա:

Իսկ երբ 1952 թվականին Չապլինին վտարեցին ԱՄՆ-­ից իր նկարահանած «Մսյո Վերդու»«Բեմի լույսերը» ֆիլմերի համար, Սարոյանի համար դա հավասար էր սեփական անձի վտարմանը: Այդպես նրանց բարեկամությունն ընդհատվեց 23 տարով: Վերջին հանդիպումը 1975 թ. մայիսին էր, Փարիզում:

Այդ հանդիպումից 2 տարի անց Սարոյանը կարդաց Չապլինի մահվան մասին… Իրենց չդադարող բարեկամության մասին երբ էլ հարցնեին, միշտ նույն պատասխանն էր տալիս․

«Մեզ կապում է բարությունը և կրկին բարությունը, բարի կամեցողությունը»:

Սերը

Սարոյանն իր կյանքի ընթացքում ամուսնացել է երկու անգամ, երկու անգամ էլ` նույն կնոջ հետ։ Երբ նրան հարցրել են, թե ինչու է նորից ամուսնացել նույն կնոջ հետ, նա իրեն բնորոշ անկրկնելի հումորով պատասխանել է.

«Ինչո՞ւ պետք է նոր կին առնեի, նորի հետ ստիպված ես ծանոթանալ, ես էլ ամուսնացա առաջին կնոջս հետ, ում արդեն գիտեի»։

Իսկ երբ հարցրել են, թե ինչու երկրորդ անգամ բաժանվեց նույն կնոջից, պատասխանել է.

«Որովհետև ես երկրորդ անգամ նույն սխալը գործեցի»։

Սիրո այս խճճված պատմությունը սկիզբ առավ, երբ Սարոյանը 34 տարեկան էր: 1942-ի մի սովորական օր Հոլիվուդի ռեստորաններից մեկում նա ծանոթացավ իր ապագա կնոջ` Քերոլ Մարքուսի հետ: Քերոլը նրանից փոքր էր 16 տարով. 17-ամյա շիկահեր գեղեցկուհին տարբերվում էր Սարոյանին շրջապատող կանանցից: Այդպիսի կանանց մասին, որպես կանոն, Սարոյանի մայրն ու քույրերը բացասական կարծիք ունեին: Բայց մի բան կար, որ գրավում էր Վիլյամին: Եվ չնայած բոլոր տարաձայնություններին և վեճերին` 1943 թվականի փետրվարյան ձնառատ մի օր նրանք ամուսնացան: Ամուսնության օրը Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943 թվականին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը:

Ծնողները նրան Արամ կոչեցին. դա Սարոյանի ամենասիրելի հայկական անունն էր: 1946 թվականին ծնվեց Վիլյամի և Քերոլի դուստրը, ում տվեցին Լյուսի անունը` ի հիշատակ Սարոյանի տատիկի: Թվում է, թե երջանիկ լինելու համար ամեն ինչ կար, եթե միայն չլինեին հաճախակի վեճերը: Ի դեպ, Սարոյան-Չապլին ընկերությունն ամրապնդվեց նաև նրանց կանանց ընկերությամբ՝ Օոնա Օ’նեիլին և Քերոլը մանկության ընկերուհիներ էին:

Զույգը երջանիկ էր, իսկ նրանց ամուսնալուծության լուրը՝ անհավատալի: Տարիներ հետո որդին՝ Արամը, գրում է .

«Եվ մի գիշեր, անկողնում, երբ Քերոլը Բիլի սիրառատ վերաբերմունքից հետո իրեն ապահով էր զգում, կատարում է իր երկար ձգած խոստովանությունը` հայտնելով, որ ինքն իրականում հրեուհի է: Սարոյանի արձագանքը կայծակնային էր: Նա վեր կացավ, վերցրեց իր անկողինը և գնաց, պառկեց հյուրասենյակի բազմոցին»:

Հրեաների հանդեպ Սարոյանի վերաբերմունքը մանկությունից էր գալիս:

«12 տարեկան էի, երբ հրեական մի խանութի ցուցափեղկին տեսա մեծ տառերով գրված «Զեղչ»: Ուրախացած ավելի մոտեցա և նկատեցի, որ շատ ավելի փոքր տառերով գրված էր`«Հայերի մուտքն արգելվում է»:

6 տարվա ամուսնությունից հետո Սարոյանը լքեց կնոջն ու երեխաներին: Ամուսնուն հետ վերադարձնելու Քերոլի բոլոր փորձերն ապարդյուն էին: Մինչև նոր ամուսնության առաջարկություն ստացավ և, երկար չմտածելով, համաձայնեց: Թեկնածուն էլի հայտնի մարդ էր, տարիքով մեծ, սակայն, հարուստ և ռոմանտիկ: Հենց այդ ժամանակ է, որ Սարոյանի մեջ հայի գենը խոսեց, ու չուշացավ Սարոյան-Քերոլ երկրորդ ամուսնությունը: Դա 1951թ․-ն էր, պսակադրությունը՝ Լոս Անջելեսի հայկական եկեղեցում էր:

«Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչը մեզ շրջապատում է: Իսկ ատելությունը րոպե առ րոպե մահանում է»:

Սակայն երկրորդ ամուսնությունն էլ երկար չտևեց: Ամուսինների ամենօրյա վեճերն ի վերջո բերեցին երկրորդ ամուսնալուծությանը: Սարոյանը նույնիսկ փորձեց կնոջից վերցնել երեխաներին, և նրանց դաստիարակությունը վստահել Թագուհուն: Սակայն ապարդյուն:

1959 թվականին Քերոլն ամուսնացավ հայտնի բեմադրիչ Վոլտեր Մեթյուի հետ:

Սարոյան հայրը

Երեխաները հոր հետ հաճախ էին հանդիպում, Սարոյանը ֆինանսապես ապահովում էր նրանց: Չնայած այդ ամենին` երեխաները, հատկապես որդին, բարդ հարաբերություններ ուներ հոր հետ: Ոչ ոքի չէր հաջողվում մեղմել տարաձայնությունը հոր և որդու միջև: Տարիները նրանց ավելի հեռացրին… Հանդիպման վերջին առիթը Սարոյանի կյանքի մայրամուտին էր:

Ի դեպ, Արամը բանաստեղծ է. Սարոյանը հաճախ էր կարդում որդու բանաստեղծությունները: Դուստրն ընտրեց դերասանի մասնագիտությունը, թեպետ նա էլ պատանեկության տարիներին գրում էր. հոր բնորոշմամբ՝ բավականին լավ գործեր:

Վերջի սկիզբը

«Եվ այնուամենայնիվ, ինչ–որ մի տեղ ինչ– որ մի բան սխալ է»:

Սարոյանը 2 տարի տառապում էր քաղցկեղով, հիվանդությունը ծանր էր, թեպետ Սարոյանը փորձում էր այն թեթև տանել:

1981թ․-ին, սակայն, նրան տեղափոխեցին հիվանդանոց: Լուրը լսելուն պես Լյուսին՝ յոթ տարվա դադարից հետո,  խելագարի պես հասավ հիվանդանոց: Հիվանդանոց հասավ նաև որդին, ում հետ հանդիպել Սարոյանը համաձայնեց միայն 2 շաբաթ անց: Նախքան այդ, երեք տարի չէին հանդիպել: Արամը հանդիպմանը մենակ չէր՝ Սարոյանի թոռնուհին էլ էր եկել պապին տեսության:

«Ես գրկեցի հորս և համբուրեցի նրա ճակատը, և հանկարծ լսեցի թույլ ձայնով արտասանած նրա խոսքերը. «Շնորհակալ եմ, Արա՛մ»: «Ես եմ շնորհակալ, հայրի՛կ»: «Սա կյանքիս և արդեն մահվան սամեն աերջանիկ օրն է»,– թույլ ձայնով շշնջաց հայրս»:

1981 թվականի մայիսի 18-ը Սարոյանի վերջին առավոտն էր: Այդ օրը Ֆրեզնոյում ևս մեկ հայ պակասեց: Նա նախապես իր կտակում գրել էր, որ իր աճյունափոշուց մի բուռ հանձնեն հայկական հողին:

«Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք։Ձեր բախտը հիմա չեք կրնար հասկընալ, հետո պիտի հասկընաք… Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկընան , որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղչկա, քան հայրենիքը: Ես հայ եմ, և դուք գիտեք, թե ինչ դժվարին և միանգամ այն ինչ հրաշալի բան է այդ»

Նրա վերջին կամքը կատարվեց: Աճյունափոշու մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ Իսկ 2008-ին Երևանի կենտրոնում բացվեց Վիլյամ Սարոյանի արձանը:

«Առաջ ես մտածում էի, որ մարդն այլևս չի լացում, երբ մեծանում է, բայց պարզվեց, որ հենց այդ ժամանակ է նա սկսում լացել` հասկանալով, թե ինչ է կատարվում աշխարհում»::