Ես կարդացի Վիլյամ Սարոյանի <<Հայ մուկը>> պատմվածքը։Այն տարօրինակ էր․սկզբում նույնիսկ չհավանեցի ու մտածում էի՝ինչ կապ ունի վերնագիրը այս ամենի հետ։Այն պահից,երբ հայ մուկը ՝Արտաշ անունով,հայտնվեց ամենաօձ օձի՝Ռալֆի վանդակում,հասկացա, որ այս մուկը հայերի հավաքական կերպարն է,ով պայքարող է ,երազող և այդ երազանքներին հասնելու համար պատրաստ է անել անհնարինը՝անգամ չվախենալով ամենասարսափազդու թշնամուց։Հայը նաև անկանխատեսելի է և զորեղ,քաջ ու անվախ,ինչպես այս պատմվածքում ,երբ օձի համար անսպասելի ձևով մուկը,փոխանակ դողդողալու և քարանալու,թռավ օձի գլխին և ծեծեց նրան։Շշմած ու իր կացարանում թաքնված օձին մի պահ թվաց,թե իր վանդակում մուկ չէ,այլ մի ուրիշ կենդանի, և շատ զարմացավ,որ այդ հուժկու հարվածների հեղինակը այդ փոքրիկ մուկն էր։
Ափսոսում եմ միայն,որ պատմվածքի վերջում հայ մուկը հայտնվեց վանդակում,ոչ թե ազատության մեջ։