1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը
Ֆիզիկա բառը առաջացել է Հուներեն ֆյուզիս բառից, որը նշանակում է բնություն։
2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը
Ֆիզիկայի խնդիրը տիեզերքի տարրական բաղկացուցիչ մասնիկների և նրանց փոխազդեցության բնութագրումն է, ինչպես նաև այդ հիմնարար սկզբունքների հիման վրա այլ ֆիզիկական համակարգերի վերլուծությունը։
3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան
Ֆիզիկան ուսումնասիրում է մատերիան և նրա շարժումը տարածության և ժամանակի միջով՝ մեկտեղելով դրանց հետ կապված էներգիայի և ուժի հասկացությունները։
4.քննարկել ինչ է բնությունը
Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղադրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմները՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։
5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով
Ես բնության երևույթ ասելով հասկանում եմ այն ցանկացած փոփոխությունները, որոնք կան բնության մեջ ՝Օրինակ հրաբուխները, անձրևը, կարկուտը, ամպրոպը։
6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ
Լուցկու կոտրվելը
Ապակու կոտրվելը։
Մոմի հալումը
7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները
Ձայնային, լուսային, մագնիսական, մեխանիկական, ջերմային և էլեկտրական։
8.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ
Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:
բաժակ, աթոռ, սեղան, գիրք։
9.ինչ է նյութը:Բերեք օրինակներ:
Բոլոր առարկաները կզմված են նյութից
Պլաստմաս,կաուչոկ,կապրոն, ապակի
10.ինչ է մատերիան
Մատերիա ֆիզիկայի հիմնական հասկացություններից մեկն է, ընդհանուր տերմին է, ժամանակի և տարածության պարունակության բազմություն, որն ազդում է նրա հատկությունների վրա։ Հանդիսանում է ֆիզիկայի ուսումնասիրման առարկա, որտեղ դիտարկվում է որպես գիտակցությունից անկախ օբյեկտիվ իրականություն։
11.Ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին:
Բնության երեւույթների մասին գիտելիք ենք ձեռք բերում փորձերի եւ դիտումների միջոցով:
12.Ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:
Ի տարբերություն դիտումների՝ փորձով կարելի է մի քանի անգամ ուսումնասիրել երեւույթն ու տարբեր չափումներ կատարել:
13.Ինչ է վարկածը,ինչ է օրենքը:
Վարկածը ուսումնասիրվող երեւույթի մասին արված ենթադրությունն է:
Օրենքները բացահայտում են բնության տարբեր երեւույթների միջեւ կապերը, բացատրում դրանց պատճառները:
14. Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Չափել ֆիզիկական մեծություն, նշանակում է այն համեմմատել նույնատիպ մեծության հետ:
18.Երկարության հիմնական և այլ միավորները:Չափման գործիք:
Չափման միավորներ՝ կմ, մ, դմ, սմ, մմ և այլն: Գործիք՝ քանոն
19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք:
Սանդղակի բաժանման արժեքը սանդղակի երկու հարևան գծիկների միջև հեռավորությունն է:
20.Ինչից է կախված չափման սխալը;
Սանդղակի բաժանման արժեքը սանդղակի երկու հարևան գծիկների միջև հեռավորությունն է:
21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում:
Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։
22.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։
23.Ինչն են անվանում նյութական կետ։
Նյութական կետը այն մարմինն է, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել:
24.Ինչն են անվանում շարժման հետագիծ։
Հետագիծը այն գիծն է, որը տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը:
25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցի մարմնի անցած ճանապարհ:
Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որը անցել է նշված մարմինը։
26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծը դա գի՛ծն է, որով շարժվում է մարմինը, իսկ անցած ճանապարհը դա ճանապա՛րհն է որը անցել է այդ մարմինը։
27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:
Օրինակ՝ ժամացույցի սլաքների ծայրակետերը:
28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը։
Հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհի և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:
Արագություն = ճանապարհ/ժամանակամիջոց
V=S/T
29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
Միավորների ՄՀ-ում արագության միավորը 1 մ/վ է: Դա այն հավասարաչափ շարժման արագությունն է, որի դեպքում մարմինը 1 վ-ում անցնում է 1 մ ճանապարհ։ Գործնականում հաճախ օգտագործում են նաև արտահամակարգային միավորներ՝ կմ/ժ, կմ/վ, սմ/վ և այլն:
30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
S= v*t
31. Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը, եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը, գրել բանաձևը:
t = S/v
32․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում:
Մարմինը շարջվում է ուղղագիծ ճանապարհով:
33. Ո՞ր երևույթն է կոչվում իներցիա։
Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա: Իներցիա լատինական բառ է և նշանակում է անշարժություն, անգործություն:
34․Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն:
Եթե փոխազդեցության ժամանակ մի մարմինն իր արագությունն ավելի քիչ է փոխում, քան մյուսը, ասում են, որ այն ավելի իներտ է:
Ակնթարթորեն չի փոխվում նաև մարմնի շարժման ուղղությունը:
Մարմնի այդ հատկությունը կոչվում է իներտություն:
35.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված
Զանգվածը մարմնի իներտության քանակական չափանիշն է։
36. Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը
Նշանակում է այն համմատել չափման տրված միավորի հետ։
37. Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը
Չափման միավորը կիլոգրամն է (կգ)
38.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում
Պլատինի և Իրիդիումի համաձուլվածքից պատրաստված զանգվածը։
39.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն
խտություն համասեռ նյութի, ֆիզիկական մեծություն
40.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը(բանաձևը)
որոշվում է նյութի զանգվածի և գրաված ծավալի հարաբերությամբ՝ =m/v։
41.Ի՞նչ միավորներով է արտահայտվում նյութի խտությունը
կգ/m3