

Պատմական բացահայտումներ ընտանեկան լուսանկարներով»-ամառային արձակուրդի ընթացքում ձեր այցելած վայրերի բացահայտումները պատմական տեսանկյունից:
Ամառային արձակուրդս անց եմ կացրել Հայաստանում։ Այցելել եմ Տաթևի վանքը։
Հետաքրքիր փաստեր Տատևի վաբքի մասին, որը ես տեղեկացել եմ այնտեղ այցելելուց։
Տաթևի վանքի անվան հետ կապված կա երկու տարբերակ։ Դրանցից մեկի համաձայն, «Տաթև» անունը ծագում է հայերեն «տա թև» արտահայտությունից[3]։
Վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։ Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում։
Նա այս վայրերում տանջամահ է եղել, իսկ 4-րդ դարում իր գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն օծել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Բերդի պարիսպների ետևում պահպանվել են եկեղեցու ավերակները, որոնք հեռու չեն Տաթևի վանքին։
Ես Նարեկն եմ Առաքելյան, արմատներով Սյունեցի եմ, իմ արմատները սկսվում են Սիսիանի Լոր գյուղից և ես Համո Սահյանի գերդաստանից եմ։ Ծնվել եմ Երևանում և ապրել եմ Երևանում մինչև ութ տարեկանս։ Այժմ ես Չինաստանում եմ և հիմա կպատմեմ իմ Ազգանման ծագման մասին։ Առաքելյան ազգանվան հիմքում ընկած է «Առաքել » անունը։
Առաքել, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն առաքել՝ «ուղարկել» բայի անցյալ դերբայ առաքեալ ձևից, որը նշանակում է «ուղարկված»։ Համարվում է հունարեն άπόστολος բառի թարգմանությունը, որը գործածվում է որպես անձնանուն։ Արաբերեն rasūl բառը ևս նշանակում է «ուղարկված, առաքյալ» և գործածվում է որպես արաբական անձնանուն[2]։
Սկսել է գործածվել 12-րդ դարից։ Հնագույն ձևն է Առաքեալ, որը կրճատմամբ դարձել է Առաքել։
Նմանատիպ ազգանունները հաճախ ձևավորվել են այն անհատների անուններով, ովքեր մեծ դեր են խաղացել համայնքում, և նրանց ժառանգները կրել են այդ անունը որպես ազգանուն։