34. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:
Օրինակ`
ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:
Մարդկային-անմարդկային
Ծայրահեղ-ծայրահեղություն
Ստամոքսային-ենթաստամոքսային
Գիտակցություն-անգիտակցություն
Ակնաբույժ-ակնաբուժական
Մթնոլորտ-մթնոլորտային
որոշում-դիրքորոշում
ընդհատ-անընդհատ
օրինաչափ-օրինաչափորեն
ձեռնարկ-ձեռնարկատիրություն
մանրէ-մանրէաբան
փոխանակություն-նյութափոխանակություն
35. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Հողն ինքնամաքրման հատկություն ունի։Դա չի նշանակում,թե կարելի է նրան չափազանց շատ ծանրաբեռնել օրգանական և անօրգանական թափոններով,բնակավայրում հավաքված կենցաղային աղբով,որովհետև հողի հնարավորությունները նույնպես անսահմանափակ չեն։Իսկ թափոններով աղտոտված հողը սպառնում է հիվանդության առաջացման պատճառ դառնալ։Գիտատեխնիկական առաջընթացի հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի պահպանության միջոցներ ստեղծելու մասին։
36.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:
Երկինքը քերելու չափ բարձր-երկնաքեր
բարի մտքով-բարեմիտ
վատ համբավ ունեցող-վատահամբավ
հեշտությամբ թեքվող-դյուրաթեք
խաժ աչքեր ունեցող-խաժակն
կյանքը սիրող-կենսասեր
հանրության կողմից ճանաչված-հանրաճանաչ
կյանքով ուրախացող-կենսուրախ
37. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
Մանր նկարներ անող-մանրանկարիչ
թռչուններ բուծելու տեղ-թռչնաբուծարան
գյուղի տնտեսությանը հատուկ-գյուղատնտեսական
միտք հղանալը-մտահղացում
արդյունք ունեցող-արդյունավետ
աշխատանքը սիրելը-աշխատասիրություն
հավասար կշիռ ունենալը-հավասարակշռված
բառերի մասին գիտություն-բառագիտություն
38. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ,անդեմ,անդուռ,անսիրտ,անահ,անմահ,դժգոհ,դժբախտ,դժկամ,ապարդյուն,ապերախտ,ապաշնորհ,ապուշ,տկար,տհաճ,տգեղ,չտես,չկամ
39. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր
գործածված ածանցները:
Օրինակ՝ քերել-քերիչ
Գրել-գրիչ
կապել-կապիչ
քամել-քամիչ
թակել-թակիչ
ըմպել-ըմպելիք
բացել-բացիչ
գործել-գործիք
խաղալ-խաղալիք
ուտել-ուտելիք
խմել-խմիչք
հագնել-հագուստ
ձգել-ձգան
փակել-փական
խթանել-խթան
փաթաթել-փաթաթան
ճոճել-ճոճանակ
գանձել-գանձարան
զսպել-զսպանակ
ջնջել-ջնջոց
ծածկել-ծածկոց
կապել-կապոց
օրորել-օրորոց
-իչ, -իք, -ուստ, -ան, -անակ, -արան , -ոց
40.Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:
Անսահման հզորություն ու առանց սահման գոռոզություն ուներ Թեմուրը:Միջին դարերի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայր քաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենից մեծ պարտեզում և մեկ ամիս տևած որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շուրջը եղող գյուղերն անվանել էր Բաղդադ,Կահիրե,Դամասկոս, որ աշխարհի ամենից մեծ քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ: