Առաջադրանքներ մեխանիկական շարժում

1․Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում։

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ։

Մեքենայի շարժումը, ծառերի, տների նկատմամբ։


Թռչուների դիրքի փոփոխությունը ամպերի նկատմամբ։.                              Նավի դիրքի փոփոխությունը ափի նկատմամբ։

3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմիների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

4.Ի՞նչն են անվանում նյութական կետ։

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել կոչվում է նյութական կետ։

5.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,ո՞ր դեպքում՝ոչ։

Մարմինը նյութական կետ համարելը կախված է դիտարկվող խնդրի պայմաներից։

Օրինակ

Արեգակը և նրա շուրջը պտտվող մոլորակները կարելի է ընդունել, որպես նյութական կետ, եթե ուսումնասիրումենքմոլորակների շարժումը։ Բայց եթե ուսումասիրում են արեգակի և մոլորակների կառուցվածքները, ապա դրանց նյութական կետ համարել չի կարելի։

6.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմին որոշակի ժամանակամիջոցում կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։

8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծը այն գիծն է, որով շարժվում է մարմինը տվյալ հաշվարկման համակարգում, իսկ ճանապարհը այդ հետագծի որոշակի տեղամասի երկարությունն է, որն անցնում է մարմինը որոշակի ժամանակամիջոցում։

9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ,ո՞րը անհավասարաչափ։

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում էհավասար ճանապարհներ, կոչվում է հավսարաչափ շարժում։

10.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանկամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը։

v=s/t

11․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

ՄՀ֊ում որպես արագության միավոր ընդունված է այն հավասարաչափ շարժման արագությունը, որի դեպքում մարմինը 1վ֊ում անցնում է 1մ ճանապարհ։ Այդ միավորը նշանակում են 1 մ/վ։

12․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման դեպքում մարմնի անցած ճանապարհը որոշելու համար նրա արագությունը պետք է բազմապատկել շարժման ժամանակով։

s=v×t

13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժման ժամանակը որոշելու համար պետք է մարմնի անցած ճանապարհը բաժանել նրա արագությանը։

t=s/v

14․Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա։Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը

Կինեմատիկան մեխանիկայի այն բաժինն է, որը ուսումնասիրում է մարմինների շարժումները առանց դրանց պատճառների քննարկման։ Կինեմատիկան հունարեն կինեմա՝ շարժում բառից է։Մեխանիկան ունի երեք ենթաբաժին՝ կինեմատիկա, դինամիկա և ստատիկա։

15․Սահմանել աանհավասարաչափ շարժման միջին  արագություն։

Միջին արագությունը այն ֆիզիկական մեծությունն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությանը։

16․Գրել միջին արագության բանաձևը։

Միջին արագության բանաձևն է․

Vմիջ = S/t

Vմիջ – միջին արագություն

S – ճանապարհ

t – ժամանակ

17․Ո՞ր արագություննեն անվանում ակնթարթային արագություն։

Ակնթարթային արագությունը ժամանակի տվյալ պահին կամ հետագծի տվյալ կետում մարմնի արագությունն է։