Կենդանիների թագավորություն
№2. Ответьте на вопросы.
1. Что любит делать Гоша?
Он любит говорить.
2. Какой Гоша?
Гоша был добрый.
3. Как говорит Гоша?
Гоша говорит тихо.
4. Как говорила жена?
Жена говорила громко.
5. Где жил дедушка Гоши?
Дедушка Гоши жил в джунглях в Бразилии.
6. Кто Гоша?
Гоша — попугай.
№3. Выпишите из текста прилагательные к словам.
Гоша-хороший,красивый,умный,добрый,маленький.
Жена злая и большая,.
№4. Соедините антонимы.
1хороший 5маленький
2красивый 1плохой
3умный 4добрый
4злой 6мало
5большой 3глупый
6много 7тихо
7громко 2некрасивый
№5.Дополните предложения прилагательными или наречия-
ми. Используйте слова для справок.
1. Гоша добрый, а жена злая.
2. Гоша умный, а жена глупая.
3. Гоша маленький, а жена большая.
4. Гоша говорит тихо, а жена говорила громко.
5. Гоша говорит мало, а жена говорила много.
1.Ответьте на вопросы.
1.Ответьте на вопросы.
1. Что любит Алиса?
Алиса любит слушать джаз, блюз и
классическую музыку, любит рисовать
сад, лес и озеро, любит ходить в театр,
на оперу и на балет, любит смотреть на
небо и звёзды, любит читать Пушкина,
Чехова, Бунина, Есенина.
2. Что любит Сергей?
Сергей любит бифштекс, курицу,
свинину, пельмени, шашлык, кот
леты, пиццу, омлет, сардины, солё
ные огурцы, помидоры, грибы, борщ,
щи, бульон, томатный суп, макароны,
рис, картошку, салат, чёрную икру.Также он любит мороженое, рисовый
пудинг, торт «Наполеон», профитроли,
кофе эспрессо, коньяк, виски, водку
«Столичная», красное вино, шампанское, кока-колу.
3. Почему Алиса и Сергей любят субботу?
Алиса и Сергей любят субботу, потому что
в субботу они идут в галерею, а потом в ресторан.
4. Что вы любите?
Я люблю картошку, омлет, томатный суп, борщ, бульон,сыр и молоко.
2.Поставьте существительные в форму родительного па-
дежа.
1. У каждого человека есть родной город.
2. Родной город поэта Александра Пушкина — Москва.
3. Родной город писателя Владимира Набокова — Петербург.
4. Родной город композитора Петра Чайковского— Воткинск.
5. Родной город художника Марка Шагала — Витебск.
6. Витебск находится на западе от Москвы в Белоруссии.
7. Здесь есть три реки: Двина, Витьба и Лучёса.
8. В Витебске у семьи Марка Шагала было три дома.
3.Опишите ваш родной город.
Мой родной город очень красивый.Я его очень люблю.Здесь воздух очень чистый.В разных уголках города есть много музеев, картинных галерей и театров.В моём городе также есть красивые парки, фонтаны и разные магазины.Я хочу, чтобы мой город всегда был таким чистым, красивым и современным.
Պատասխանել հարցերին ՝
Թեմա- Ատոմի զանգված
Պատասխանել հարցերին ՝
- Անվանե՛ք որեւէ մարմին, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:
փայտ – օգտագործվում է աթոռ, սեղան և պահարան պատրաստելու համարապակի – օգտագործվում է պատուհան և բաժակ սարքելու համարհախճապակի – օգտագործվում է սպասք պատրաստելու համարբետոն – օգտագործվում է պատեր պատրաստելու համարպլաստմասսա – օգտագործվում է խաղալիքներ պատրաստելու համարԱպակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին: - Հետեւյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների եւ նյութերի անունները՝
ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,
ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:
մարմին նյութ
ջերմաչափ ջուր
մոմ պարաֆին ապարանջան պղինձ
մատանի պոլիէթիլեն
սեղան արծաթ
դանակ փայտ
երկաթ
ալյումին - Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
ա)…….. լար բ) ………. պատառաքաղ գ) ………… գնդակ դ) …….. բաժակ ե) ………. քանոն զ) ……….. սեղան
ալյումինե լար
բ) երկաթե պատառաքաղ
գ) կաշվե գնդակ
դ) ապակե բաժակ
ե) փայտե քանոն
զ) ապակե սեղան - Բերված երեւույթներից ընտրե՛ք քիմիական ռեակցիաները: Ի՞նչ հատկանիշներից ելնելով կարող եք ասել, որ ընտրվածները քիմիական ռեակցիաներ են.
ա) կաղամբի թթվելը, բ) սառույցի հալվելը, գ) արեւի լուսարձակելը, դ) երկաթե ձողի ժանգոտվելը, ե) ջրի եռալը, զ) շաքարի լուծվելը ջրում:
ՀԱՐՑԵՐ ՔԻՄԻԱՅԻՑ
1․ Սահմանե՛ք քիմիական բանաձև հասկացությունը:
Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշաններով և ինդեքսներով։
2․ Ի՞նչ է ինդեքսը և ե՞րբ է այն օգտագործվում:
Թիվը, որը բանաձևում գրվում է քիմիական նշանից ներքև է աջ, կոչվում է ինդեքս։ Այն օգտագործվում է, երբբ տվյալ նյութի մոլեկուլը կազմված է մեկից ավելի ատոմներից։
3․ Ի՞նչ տեղեկություն է «հաղորդում» քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ:
Քիմիական բանաձևը ցույց է տալիս՝ նյութի անվանումը, այդ նյութի մեկ մոլեկուլը, նյութի քանակական բաղադրությունը, ինչ զանգվածային հարաբերությամբ են տարրերը միացած, նյութի որակական բաղադրությունը, որ տարրերի ատոմներից է կազմված նյութը։
4․ Լրացրե՛ք բաց թողած բառը. մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է որը պահպանում է տվյալ նյութի հատկությունները:
5․ Կարդացե՛ք քիմիական բանաձևերն ու շարադրե՛ք դրանցից ստացված տեղեկությունները.
ա. CuO-կուպրում օ, 1 ատոմ Cu, 1 ատոմ- 0
բ. NaOH – նատրիում օ հաշ, 1 ատոմ Na, 1 ատոմ- 0, 1 ատոմ- H
գ. LiH – լիթիում հաշ, 1 ատոմ- Li, 1 ատոմ- H
դ. SiO2 – սիցիլիում օ երկու, 1 ատոմ- Si, 2 ատոմ- o
6․ Գրե՛ք նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.
ա) կալիումի երկու ատոմ և ծծմբի մեկ ատոմ,
K2S
բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ:
CO
Ամփոփիչ հարցեր
- Ի՞նչ բնական գիտություններ գիտես:
Բնական գիտություններից գիտեմ՝ կենսաբանությունը, ֆիզիկան, քիմինա և աշխարհագրությունը։ - Ի՞նչ է ուսումնասիում քիմիան:
Քիմիան գիտություն է, որի ուսումնասիրության առարկան նյութն է և նրա հետ կատարվող փոփոխությունները։ - Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները:
Մեզ շրջապատող ամեն բան մենք անվանում ենք ֆիզիկական մարիմին, որոնք ունեն ծավալ և զանգված։ Մարմինները լինում են 2 տեսակի՝ անշունչ և շնչավոր։ - Ի՞նչ է նյութ :
Նյութը այն է ինչից կազմված է ֆիզիկական մարմինը։ - Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:
Մաքուր են այն նյութերը որոնք կազմված են միատեսակ մասնիկներից: - Ո՞ր նյութերն են կոչվում խառնուրդներ:
Խառնուրդներ են կոչվում այն նյութերը որոնք իրենց մեջ պարունակում են 1 — ից ավելի նյութեր։ - Խառնուրդների ի՞նչ տեսակներ գիտես:
Խառնուրդները բաժանվում են 2 մասի՝ համասեռ և անհամասեռ։ Համասեռ խառնուրդնուրդներում հնարավոր չէ տարբերել խառնուրդ առաջացնող նյութերը։ Անհամասեռ խառնուրդներում բաղադրրիչները անզեն աչքով տեսանելի են։
- Ի՞նչ է երևույթը:
Ցանկացած փոփոխություն բնության մեջ կոչվում է երևույթ: - Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական:
Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը: - Ո՞ր երևույթն է կոչվում քիմիական:
Քիմիական երևույթներ են նրանք, որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր՝ ռեակցաներ: - Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները:
Քիմիական ռեակցիայի հատկանիշներն են՝ ջերմության կլանվելը կամ անջատվելը, հոտի հայտնվելը, գույնի փոխվելը, նստվածի առաջանալը, գազի անջատվելը։ - Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի սկսվելու պայմանները:
Յուրաքանչյուր քիմիական ռեակցիայի ընթացքում այս կամ այն տեսակի նյութերից առաջանում է այլ տեսակի նյութեր՝ արդեն իրենց բնորոշ հատկությոններով։ - Ասա՛ նյութի ֆիզիկական հատկությունները:
Նյութի ֆիզիկական հատկություններն են՝ նյութի ագրեգատային վիճակը (պինդ, հեղուկ և գազային)։ - Ի՞նչ է ատոմը:
Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է: - Ի՞նչ է քիմիական տարրԸ:
Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օշտված ատոմների որոշակի տեսակ է։ - Ո՞ր նութերն են կոչվում պարզ:
Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական նյութի ատոմներից։ - Պարզ նյութերը ի՞նչ տեսակներ գիտես:
Ծծումբ, ջրածին, ացխածինը․․․ - Ո՞ր նութերն են կոչվում բարդ:
Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի
ատոմներից։
.Հանս Քրիստիան Անդերսեն՝ Լուցկիներով աղջիկը։
Հանս Քրիստիան Անդերսեն.Լուցկիներով աղջիկը

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները,
որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:
Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:
Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»:
Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:
— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:
Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:
— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…
ա. Հիմնավորե՛ք պատմվածքի ավարտը։
Աստված վերևից տեսավ,որ նա միայնակ էր,նախընտրեց,որ աղջիկը մահանա և իր տատիկի կողքին՝դրախտում ապրի։
բ.Մեկ նախադասությամբ գրե՛ք այլ ավարտ, որը Ձեր կարծիքով կհամապատասխանի
պատմվածքին։
Այդ տան տերը,ում պատի տակ կծկվել էր աղջիկը,տանից դուրս եկավ փայտ տանելու ու տեսավ
կուչ եկած աղջկան։Նա գրկեց ու իր տաք տուն տարավ փոքրիկին։Երբ արդեն տաքացել էր աղջիկը,արթնացավ ու աչքերին չհավատաց․հագին կար գեղեցիկ,տաք հագուստ։Ինքը դեռ ողջ էր ու նստած է իր երազած տաք վառարանի մոտ։Քիչ անց ընտանիքի բոլոր անդամները հավաքվեցին սեղանի շուրջ ու նշեցին Ամանորը։Մի քանի օր անց տանտերը որոշեց որդեգրել աղջկան,որովհետև եթե աղջիկը հոր մոտ գնար,էլի հայրը կուղարկեր լուցկի վաճառելու։
գ.Շարունակի՛ր` Եթե հանդիպեի լուցկիներով աղջկան…։
Եթե հանդիպեի լուցկիներով աղջկան,ես նույնպես նրան գեղեցիկ շորեր կտայի,կհրավիրեի մեր տուն։Չէի թողնի,որ այդուհետև փողոցում լուցկի վաճառեր ու գումար վաստակելու մասին մտածեր։
Կստիպեի,որ դպրոցում սովորեր ու մասնագիտություն ձեռք բերեր։
Լեւոն Շահնուր. Փաթիլը .
Առաջադրանքներ`
Լեւոն Շահնուր. Փաթիլը
Անծայրածիր տիեզերքում իրարանցում էր տիրում: Միլիոնավոր տարիների մեջ անթիվ պատահածը այս անգամ խելքահան էր արել բոլորին: Պատճառն այն էր, որ երբևէ եղած բոլոր ստեղծվածների մեջ ամենափխրունին երկրային ինչ-որ ուժ ստիպում էր թախծել…
Հրեշտակներից մեկը շտապելով խցկվեց անտես ամպի մեջ ու զգալով մոտեցող անիմանալի գոյն` ասաց.
-Տեր իմ, այսօր անցնում էի Քո հրապույր ամպերի վրայով և հանկարծ լսեցի այստեղի համար տարօրինակ ձայներ: Մոտենալով ուշադիր նայեցի և ի զարմանս ինձ` ջրերից շունչ առած մի Փաթիլ տեսա, որը լաց էր լինում, և հարցիս, թե ինչու է այսպես տխուր ու մոլոր և այն էլ այստեղ` երկնքում, որտեղ տխրությունը սկսվող ու տանող ուղիներ չունի, նա պատասխանեց.
-Ուզում եմ գնալ աշխարհ, երազում տեսել եմ մի արարածի այնքան~ քնքուշ ու բարի…
Հետո, Տեր իմ, մի պահ լռեց ու նորից թախանձեց.
-Ձյունաճերմակ իմ հրեշտակ, դու էլ ինձ նման պարզ ու թափանցիկ հոգի ունես` խնդրիր Բարձյալին թող ինձ ամուր թևեր պարգևի, որպիսզի դիմանամ վայրէջքին` ես պետք է տեսնեմ Նրան…
Եվ պատասխանը դղրդաց ամբողջ տիեզերքով մեկ ու լսեցին բոլորը` բարեհոգի հրեշտակից մինչ անվերջություն.
-ԹՈՂ ԳՆԱ~…
Բոլորը աստվածակերտ աստիճաններից հետաքրքրված աննախադեպ եղածից հավաքվել էին տեսնելու մի կերպ երևացող էակին…
Ամեն մեկն իր խորհրդով ցանկանում էր օգնել այս թախծող արարածին…
Աստղերն իրենց պատրաստակամությամբ Փաթիլին տվեցին իրենց կառուցվածքը, որովհետև լավ գիտեին, որ երկրում սիրում են նայել իրենց…
Քամիներին սանձողը խոստացավ հետևել նրա անվնաս վայրէջքին:
Իսկ Լուսինը երազկոտ լույսի հատիկներ ցողեց նրա երեսին…
Ճակատագիրը լրացնող եռակազմ ծերունին խոստացավ երկրում կարգավորել ժամն ու ժամանակը, ապա բոլորի սպասող զգայարանների ներքո անկեղծացավ.
-Մնացյալը, թե ինչ կլնի ինձ էլ հայտնի չէ…
Փաթիլը, ներկաների ուշադրությունից շոյված, սրտանց շնորհակալություն հայտնեց և ուրախ ողջույների տակ սլացավ երկիր…
Ճանապարհին նրան հանդիպող փաթիլները լսել էին տարածված լուրը և հարգալից դիմավորելով, մաղթանքներով ուղեկցում էին նրան…
Փաթիլը չգիտեր ինչպես հայտներ իր ուրախությունը-այո~ ներքև ու ներքև դեպի կյանք ու սեր…
Իսկ քամիները տանում էին նրան ամբողջ մեղմությամբ և արդեն նշմարելով երկրի մանրաշարժը հեռացան…
Ճակատագիրն էլ իր հերթին արեց այն, ինչ որ պետք էր…
Ու մի աղջնակ զմայվելով փետրվարյան գեղեցիկ ու, թերևս, այդ տարվա վերջին ձյունով` վազեց ներքև և զվարթացած սկսեց խենթանալ ու պար բռնել փաթիլների հետ…
Հանկարծ վեր նայեց ու ձյան հավաքի մեջ նկատեց մի լուսափայլ ու տարբերվող փաթիլի և հետևելով նրան` կանգ առավ…
-Ահա~ նա, -բացականչեց Փաթիլը ու անստեղծ` պայթող ուրախությունից մի քանի պտույտ գործելով հպվեց ու գգվեց պարզված ձեռքի ափին…ցանկացավ ասել ու պատմել, թե ինչքան~ երկար է եղել իր վայրէջքը, որովհետև սիրում էր…բայց չհասցրեց…
Աղջիկն իր տաք շնչով համբուրեց մեծ ու հրաշալի փաթիլը…հետո հաճույքից ժպտալով թափ տվեց ձեռքում մնացած ջուրն ու շարունակեց քայլել…
Առաջադրանքներ`
1.Անծանոթ բառերը բացատրի’ր:
2.Պատմվածքից դուրս գրի’ր բարդ, ածանցավոր բառեր։
3.Պատմվածքից դուրս գրի’ր դարձվածքներ:
4. Խորհուրդ տո’ւր փաթիլին:
1.Անծանոթ բառերը բացատրի՛ր:
Անծայրածիր-անսահման,անթիվ
Թախծել-տխրել,տրտմել
Գոյ-էակ,արարած
Հրապույր-գրավչություն,դուրեկան
Թախանձել-խնդրել,աղաչել
Աննախադեպ-նախկինում չեղած
Զմայլվել-հիանալ,դյութվել
2.Պատմվածքից դո՛ւրս գրիր բարդ, ածանցավոր բառեր։
Բարդ բառեր-այստեղ,այնքան,ճակատագիր,ձյունաճերմակ,
վայրէջք,բարեհոգի,
աստվածակերտ,եռակազմ,հարգալից,մանրաշարժ,
լուսափայլ
Ածանցավոր բառեր-միլիոնավոր,անթիվ,ամենափխրուն,երկրային,
անիմանալի,տարօրինակ,անվերջություն,
տխրություն,աննախադեպ,անվնաս,երազկոտ,
անկեղծ,ժամանակ,շնորհակալ,ուրախություն,
մեղմություն,փետրվարյան,անստեղծ։
3.Պատմվածքից դուրս գրի՛ր դարձվածքներ:
Խելքահան անել,թևեր պարգևել,պար բռնել,շունչ առնել։
4. Խորհուրդ տո՛ւր փաթիլին։
Սիրելի՛ փաթիլ,թեև դու դու գիտեիր,որ կհալչես,բայց այնքան էիր կարոտել այդ աղջկան,որ հաշվի չառար քոզ սպառնացող վտանգը։
Կարևորը դու տեսար նրան։ Ես վստահ եմ,որ դու նորից ձյան փաթիլ դարձած բարձրացել ես վեր։
Չփոշմանես քո արածի համար։
5. Ամանորյա հետաքրքիր, չկրկնվող մաղթանք ուղղի՛ր աշխարհին։
Ամանորյա այս գիշերը մաղթում եմ ողջ աշխարհին խաղաղություն,առանց պատերազմի կյանք։
Իմ Հայաստան աշխարհին մաղթում եմ,որ միավորվի,հզորանա ու դառնա ծովից ծով։
Առաջադրանքներ
Ա) Գրավոր մեկնաբանե’ք հետևյալ մտքերը․
1․Շատ բան ցանկացող շատ մարդ կա. փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը լիուլի է․․․
Ինչ ունես,այդքանով բավարարվիր,մի՛ ուզիր անկարելին։Որովհետև դու արդեն ավելին ունես՝ունես առողջություն և հնարավորություն ուրիշներին օգնելու՝թեկուզ մեկ ջերմ խոսքով։
2․Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը:
Ամենամեծ պարգևը այն է,որ դու ունես բարի,ուրիշին սեր նվիրող սիրտ։
3․Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է` հրաշալի բաներ տալու համար:
Նույնիսկ ամենաաղքատ թվացող մարդը միլիարդատեր է,որովհետև ունի առողջություն և սեր նվիրելու կարողություն։
4 ․Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ կստանաք:
Մի ջերմ խոսքով յուրաքանչյուրս կարող ենք կյանքեր փրկել և դրա համար Աստված մոզ ավելին կտա։Հետո ինչ -որ մեկին լավություն անելիս քեզ անսահման երջանիկ ես զգում։
5․Առանձնացրե՛ք Ձմեռ պապին ուղղված խոսքերը։ Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Հիմնավորե՛ք։
Իսկ դու, Ձմեռ պապ, քեզ հիմարի տեղ մի՛ դիր, հա՞: Նրանց շարունակ մի՛ հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի՛ ստիպիր կարծելու, թե դու պատրաստվում ես տալու իրենց ուզած ամեն ինչը, իսկ հետո բան էլ չես տալիս: Մի քիչ խելք ունեցիր էդ գլխիդ մեջ, էլի: Փորձիր ցույց տալ նրանց, թե որչափ արդեն ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ են, նույնիսկ եթե իրոք կարիք ունեն թե՛ իսկական տների, թե՛ զգեստների, թե՛ ուտելիքի և թե՛ բոլոր մյուս բաների: Փորձի՛ր քաջալերել նրանց, հաճույք զգալ էն բանից, ինչ որ ունեն: Նրանք հավատում են քեզ, ուրեմն աշխատեցրու՛ ուղեղդ: Եթե չես կարողանում նրանց տալ ինչ ուզում են, փորձի՛ր նրանց հասկացնել, թե որքան արդեն ունեն: Քեզ մի՛ պահիր հասարակ մարդ արարածի պես. նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես ցանկացած բան անել, ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմեռ պապ, բայց փորձի՛ր ուղեղդ շարժել, էլի: Հարցն իրերը չեն, որ նրանք ուզում են կամ որոնց կարիքն ունեն, ու դու պարտավոր ես դա նրանց սովորեցնել: Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ՝ ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու պետք է սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եվ դու ես պարտավոր նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպված չեն «ինչ-որ բաներ» տալ: «Ինչ-որ բաները» կարելի է գնել, բայց էն լավ բաները, որոնք կարող են տրվել, չեն կարող գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և դրանք էնտեղ են միշտ՝ սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել:
Հանաձայն եմ երիտասարդի հետ։Ձմեռ պապը և մենք բոլորս չպիտի խոստանանք այն,ինչը չենք կարող անել։Ուստի պետք չէ զուր խոստումներ տալ և փշրել երեխաների՝քեզ հավատացող ու սիրող սրտերը։
6. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պիեսը:
Այս պիեսը ինձ սովորեցրեց գնահատել իմ ունեցածը և անկարելի խոստումներ չտալ։