Մկների ժողովը

Մի անգամ մկները ժողով արեցին, քանի որ ցանկանում էին ազատվել կատվից: Մկներից մեկը ասաց, որ կարելի է զանգակ կախել կատվի վզից, որ հենց զանգի ձայնը լսեն արագ խախչեն: Բոլոր մկները ուրախությամբ համաձայնեցին, բայց նրանցից մեկը ասաց, որ լավ միտք է, սակայն նրանցից ո՞վ է զանգակը կախելու կատվի վզից, և բոլորը լռեցին:

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ մարդը Աստծուց խնդրում էր, որ նա ինչին դիպչի ոսկի դառնա: Աստված կատարեց նրա խնդրանքը: Ագահը դանակը վերձրեց որպեսզի հաց կտրի, բայց և՛ դանակը, և՛ հացը ոսկիդարձան: Հետո նա սարսափած վազեց ջուր խմելու, բայց կրկին և՛ ջուրը, և՛ բաժակը դարձան ոսկի: Նա փոշմանած Աստծուց խնդրեց, որ ետ վերձնի իր ցանկությունը, բայց Աստված նրան չխղճաց և նա մհացավ անօթի և ծարավ:

Այս առակներից սովորեցի հետևյալը, որ մարդ չպետք է լինել ագահ և պետք է բավարարվի այն ինչ ունի : Կարող է իհարկե ձգտել ունենալ ավելին, բայց ոչ ագահ տարբերակով՝ այն իր քրտնաջան աշխատանքով:

Հարցեր և առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչու՞ է հին պատմիչը Եգիպտոսն անվանում <<Նեղոսի Պարգև>>։

Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է, որի երկարությունը՝ մոտ 6700 կմ է: Հորդառատ անձրևներից և ձնհալից Նեղոսի ջրի մակարդակն ամռանը բարձրանում էր և ողողում ափերը՝ պարարտացնելով հողը: Ողողվող հողերից արևելք և արևմուտք անծայրածիր անապատ էր: Այնտեղ անձրևներ չէին տեղում, և Նեղոսը կենարար ջրի միակ աղբյուրն էր: Նեղոսը կյանք էր պարգևում շրջակայքում ապրող մարդկանց: Այդ իսկ պատճառով էլ  հույն պատմիչը Եգիպտոսն անվանել է «Նեղոսի պարգև»:

  • Ո՞ր տիրակալը և ե՞րբ կարողացավ առաջինը միավորել Եգիպտոսը։

Ք․Ա․ 3100թ․ Հարավային տիրակալ Մենեսը նվաճեց  Հյուսիսային փագավորությունը՝ սկիզբ դնելով Եգիպտոսի միասնական պետուփյանը։ Ք․Ա․ 2800թ․ հիմնվեց առաջին մայրաքաղաքը՝ Մեմֆիսը։ Եգիպտոսի միասնական պետության այս փուլը անվանվում էր Հին թագավորություն և գոյատևեց մոտ հինգ հարյուր տարի։

  • Ի՞նչ նպատակով են կառուցել եգիպտական բուրգերը։
    Այն կառուցել են փարավոնների հիշատակման համար։
  • Ի՞նչու են էին փարավորնները արշավանքներեր կատարում դեպի հարևան երկրներ։

Հարևան երկրներից կարող էին իրենց հետ բերել հազավոր անասուններ և ստրուկներ։

  • Ինչպե՞ս հիքսոսներին աջողվեց գրավել Եգիպտոսը։

     Ք․ Ա․ XVIII դարերի ընթացքում Եգիպտոսը թուլացել էր  և կրկին տրոհվեց ինքնուրույն իշխանության։ Օգտվելով պետության թուլությունից և մասնատվածությունից հիքսոսներին աջողվեց գրավել Եգիպտոսըհյուսիսային մասը։

Գոյական

Վարժություններ

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնա-
հնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերա-
կանգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։

Կողմ, մաս, սերմ

Կողմ- կողմնացույց

Մաս-մասնակից

Սերմ-սերմնացան

Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախա-
դասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Եզակի

Ձյուն, արև, վիշտ, ցավ, գարուն, աղբյուր,առու,թև,կակաչ,ծաղիկ,ժայռ, քար, ձյուն

Հոգնակի

Դարեր, ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր

1. Սարի գագաթին նստած էր թռչունը: 2. Այս ձմեռվա ձյունը շատ գեղեցիկ է: 3. Այսօրվա արևը շատ ուժեղ է շողում:

Հոգնակի

1. Սարերի գագաթներին դեռ ձյուն կար: 2. Բարձրանալիս սարսափում էի անդունդներից: 3. Դարերի ընթացքում մշակույթը փոխվում է:

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմ-
վում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ

6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ

10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան

3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր

7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր

10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

Թեմա 2

Ֆիզիկական մեծություններ:Ֆիզիկական մեծությունների չափումը:Չափման սխալ:

Քննարկվող հարցեր՝

1.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Բնության երեւույթների մասին գիտելիք ենք ձեռք բերում փորձերի եւ դիտումների միջոցով:

2.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից: 

Ի տարբերություն դիտումների՝ փորձով կարելի է մի քանի անգամ ուսումնասիրել երեւույթն ու տարբեր չափումներ կատարել:

4.Ինչ է վարկածը

Վարկածը ուսումնասիրվող երեւույթի մասին արված ենթադրությունն է:

5.Ինչ է օրենքը

Օրենքները բացահայտում են բնության  տարբեր երեւույթների միջեւ կապերը, բացատրում դրանց պատճառները:

6.Ինչ է  ֆիզիկական տես ությունը

Ֆիզիկական տեսությունը ոչ միան բացահայտում է հայտնի երեւույթները, այլեւ կանխատեսում է նոր, դեռեւս անհայտ երեւույթները եւ դրանց հետեւանքերը:

7.Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ

Յուրաքանչյուր գործ ձեռնարկելիս մենք կատարում ենք չափումներ: Եւ գիտականորեն որեւէ բան հիմնավորելիս չափումները եւս անհրաժեշտ են:

8..Ինչ է նշանակում չափելոորևէ ֆիզիկական մեծություն:

Չափել ֆիզիկական մեծություն, նշանակում է այն համեմմատել նույնատիպ մեծության հետ:

9.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Աշխարհում հաստատել են Միավորների միջազգային համակարգը: Օրինակ, երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝  1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:

Այն սարքը, որով չափում ենք ֆիզիկական մեծությունը եւ ստանում թվային արժեքը , կոչվում է չափման գործիք:

10.Ինչ չափիչ   սարքեր եք ճանաչում: Թվարկեք

Չափփիչ սարքեն են քանոնը, չափերիզը, գլանը, ջերմաչափը, վայրկնաչափը:

11.Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում

Այդ սարքերը չափում են երկարությունը, զանգվածը, ժամանակը:

12.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Բաժանումների գծիկները եւ որոշ գծիկների մոտ գրված թվերը միասին կոչվում են սանդղակ:

13.Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

14.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարեւան գծիկների միջեւ եղած հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:

15.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է սանդղակի բաժանման արժեքից եւ հավասար է բաժանման արժեքի կեսին:

16.Որն է կոչվում ուղղակի և որը ՝անուղղակի չափում

Որեւէ սարքի օգնությամբ ֆիզիկական մեծության չափումը կոչվում է ուղղակի:

Իսկ երբ մեծությունը այլ մեծությունների ուղղակի չափմամբ, կոչվում է անուղղակի չափում:

Լրացուցիչ առաջադրանք`

  1. Բերեք ֆիզիկական մեծությունների օրինակներ:

Ֆիզիկական մեծություններ են բարձրությունը ,երկարությունը ջանգվածը ,արագությունը  անկման ժամանակը ։

2. Ինչ չափիչ սարք են օգտագործում հեղուկի ծավալը որոշելու համար.

Չափագլան

3.Ինչպես կարող եք միլիմետրական բաժանումներով քանոնով չափել ֆիզիկայի

 դասագրքի (կամ որևէ գրքի) թերթի հաստությունը: Չափաաքանոնի միջոցով  մենք կարող ենք չափել ֆիզիկայի դասագրքի կամ որևէ գրքի  հաստությունը։

4. Որքան է նկարում պատկերված քանոնի բաժանման արժեքը:

5,Ինչ երկարություն ունի  նկարում պատկերված չորսուն:

                       3.4 սանտինետր

6.Որքան է նկարում պատկերված չափագլանում պարունակվող հեղուկի ծավալը:

7. Որքան է նկարում պատկերված չափագլանի չափման սահմանը:

8.Որքան է նկարում պատկերված չափագլանի սանդղակի բաժանման արժեքը:

Նախնադարյան ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆը և հայ ժՈՂՈՎՐԴԻ կԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ սՍԿԻԶԲԸ ։ ՀԱՐՑԵՐ և առԱՌԱՋԱԴՐԱՆՔր

1.     Ինչո՞ւ սկզբում ի հայտ եկավ երկրագործությունը, հետո միայն անասնապահությունը։

Քանի որ ավելի հեշտ էր մշակել հողը, բույսերը աճում էին ամեն տեղ,  իսկ անասնապահությունը ավելի դժվար էր ու ժամնակատար;

2.     Ի՞նչ փոփոխություններ եղան անասնապահության եւ երկրագործության առաջացման արդյունքում:

Մարդիկ սկսեցին  սպառել,  արտադրել և ստեղծել :

3.     Ի՞նչ կապ կա գյուղատնտեսության եւ քաղաքների առաջացման միջեւ:

Մարդիկ սկսեցին մշտական բնակավայրեր կառուցել եւ հետո անցան նստակեցության: Գործիքներով աշխատելը մեծ հմտություն և ջանքեր էր պահանջում, ու մարդիկ սկսեցին  հմտանալ  տարբեր արհեստներում։ Նրանք սկսեցին բնակվել ավելի մեծ  համայնքներում, որն էլ  աստիճանաբար վերածվեց քաղաքների։

5.     Ինչո՞ւ էին վաղ բնակավայրերը գտնվում գետերի մոտ:
 Վաղ բնակավայրերը գտնվում գետերի մոտ, քանի որ գետը դա մաքուր ջուր է,  մարդիկ կարող էին իրենց ուտելիքը այնտեղ  լվանալ, ինչպես նաև խմել այնտեղի ջրից կամ ուղակի լողանալ այնտեղի ջրերից։

6.     Ինչպե՞ս հնարավոր դարձավ նեոլիթյան (գյուղատնտեսական) հեղափոխությունը:
Մարդը սկսեց զարգանալ
և դրա արդյունքով, նրա գիտակցության և սպառողական բնազդի արդյունքում մարդը սովորեց, ոչ միայն սպառել այլ նաև արտադրել։

7.     Ինչպե՞ս ենք իմանում, որ Հայկական լեռնաշխարհը եղել է երկրագործության և անասնապահության նախահայրենիքիներից մեկը։ Հայկական լեռնաշխարհի նոր քարիդարյան բնակավայրերը հիմնականում գտնվում են Արարատյան դաշտում, Արաքսի, Արածանիի և Հայաստանի մյուս մեծ ու փոքր գետերի հովիտներում։ Նոր քարի դարյան բնակավայրերից հայտնաբերված նյութերը հիմք են տալիս պնդելու, որ Հայկական լեռնաշխարհը երկրագործության եւ անասնապահության նախահայրենիքներից մեկն է։ Հնագիտական եւ գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ ժամանակակից հայերն անմիջական հետնորդներն են Հայկական լեռնաշխարհի նոր քարի դարյան բնակչության։

Հարցեր և առաջադրանքներ էջ 23

  1. Ինչու՞ են պատմաբաններին անհրաժեշտ հնագիտության և կենսաբանության աջակցություն՝ նախապատմությունն ուսումնասիրելու համար։
    Անցյալի պատկերները ստեղծելու համար պատմաբանները սովորաբար դիմում են գրավոր տեքստերին ու քանի որ դրանց վերաբերյալ շատ նյութեր չկան ու հնագույն մարդկանց պատմությունը վերակառուցելիս պատմաբանները դիմում են հնագիտության , կենսաբանության օգնությանը:
  2. Որո՞նք են եղել մարդկության պատմության հիմնական ձեռքբերումները Հին քարի դարում և ի՞նչ դժվարությունների են հանդիպել։
    Մարդկության պատմության հիմնական ձեռքբերումները գործիքների պատրաստելն էր, վայրի կենդանիներին ընտելացնելն ու կրակի օգտագործումն էր։ Նաև լեզվի զարգացումն էր։ Դժվարությունները այն էր, որ նրանք ստեղծում էին նոր ապաստարաններ, բայց դրանից առաջ ապրում էին քարանձավներում։
  3. Ինչո՞վ էին նեանդերթալցիներն ու հոմո սապիենսները տարբերվում նախամարդկանց այլ տեսակներից։
    Հոմո սապիսները առաջինն են արտագաղթել հետո նրանց հաջորդել են նեանդերթալցին ։ Նրանք նույնպես կարողացան դրսևորել նույն հարմարվողականությանը ինչ էրկտուսը։
    4 Ինչու՞ էր կրակի գյուտը այդքան կարևոր։ Կրակի օգնությամբ մարդիկ կարողապում էին լուծել տարբեր ապրելու համար խնդիրներ, որնոցից էին՝ խարույկ վառելը, կրակի օգնությաբ տաքացնել երկաթը և զենք կամ դանակ ստանալը և այլն։
    5 Ինչո՞վ էր կարևոր Հայկական լեռնաշխարհը նախամարդկանց գաղթի ճանապարհին:
    Հայկական լեռնաշխարհը եղել է նախամարդկանց գաղթի ճանապարհի կարեւոր հանգրվաններից մեկը, և ծառայելով որպես հիմնական տարածք, որտեղից սկիզբ են առել Եվրոպայի եւ Ասիայի բնակեցումները։ Լեռնաշխարհի հինքարիդարյան հայտնի կայաններից են Արտին լեռան, Արզնիի, Ազոխի, Հրազդանի կիրճի, Շանիդարի հնավայր քարայրները։
    6 Ինչպե՞ս տեխնոլոգիաները պայմանավորեցին նախամարդկանց կյանքի
    զարգացումը:
    Գործիքներ պատրաստելը, վայրի կենդանիներին ընտելացնելն ու կրակի օգտագործումը հինքարիդարյան կարեւոր տեխնոլոգիա կան նորարարություններից են։