Իսահակ ՆՅՈՒՏՈՆ

ԻՍԱՀԱԿ ՆՅՈՒՏՈՆԻ ՄԱՍԻՆ

Իսահակ Նյուտոնը ծնվել է Վուլսթորփ գյուղում, ֆերմերի ընտանիքում՝ դեկտեմբերի 25-ին, 1642թ.  քաղաքացիական պատերազմի նախաշեմին։ Եղել է անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան: 1665թ. ավարտել է Քեմբրիջի համալսարանը բակալավրի գիտական աստիճանով: 1669-1701թթ. գլխավորել է այդ համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ամբիոնը: 1672թ. Նյուտոնն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1703-23 թթ-ին՝ նախագահ: 1695թ.-ից եղել է դրամահատարանի տեսուչ, իսկ 1699թ.-ից՝ ցկյանս տնօրեն: Գիտության մեջ ունեցած խոշոր ներդրման համար 1705թ. նրան շնորհվել է ազնվականի տիտղոս (առաջին դեպքն էր գիտական վաստակի համար): Մաթեմատիկական հետազոտությունների հիմնական մասը Նյուտոնը կատարել է ուսանողական տարիներին՝ 1664-66թթ.: Նա 23 տարեկանում մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, ստացել ֆունկցիան շարքի վերածելու բանաձև (հետագայում կոչվել է Նյուտոն-Լայբնիցի բանաձև): Հայտնագործել է նաև տիեզերական ձգողականության օրենքը: Պրիզմայի օգնությամբ տարրալուծելով սպիտակ լույսը՝ Նյուտոնը բացահայտել է, որ այն 7 տարբեր գույների լույսերի խառնուրդ է:
1672թ. հրապարակած «Լույսի և գույների նոր տեսություն» աշխատությունում նա առաջադրել է լույսի մասնիկային տեսությունը և առաջարկել լույսի ալիքային ու մասնիկային պատկերացումները համատեղող գիտական վարկած: Նյուտոնն առաջինն է չափել նաև լուսային ալիքի երկարությունը:
1687թ. հրատարակած «Բնափիլիսոփայության մաթեմատիկական հիմունքները» հիմնարար աշխատությունում Նյուտոնը շարադրել է երկրային և երկնային մեխանիկայի մի կուռ համակարգ: Նա տվել է մատերիայի, շարժման քանակի և ուժերի սահմանումները, ձևակերպել նյութական մարմնի շարժման իր նշանավոր օրենքները, արտածել շարժման քանակի պահպանման օրենքը: Այդ աշխատությունում շարադրել է նաև ձգողականության տեսությունը, մշակել երկնային մարմինների շարժման օրենքները և այլն:
Աշխատելով լուծել որոշակի աստղագիտական խնդիրներ՝ Նյուտոնն առաջինն է կառուցել հայելային աստղադիտակ՝ ռեֆլեկտոր: Դրանով հետագայում աստղագետները հայտնաբերեցին գալակտիկաներն ու կարմիր շեղման երևույթը: Ընդհանրացնելով ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում իր կատարած հետազոտությունները՝ Նյուտոնն ստեղծել է տարածության և ժամանակի նոր պատկերացումներ, որոնք կազմում են դասական ֆիզիկայի հիմքը:
Ֆիզիկայում և մաթեմատիկայում լայնորեն հայտնի են նաև Նյուտոնի օղակներ, Նյուտոնի երկանդամ հասկացությունները: Նյուտոնի անունով են կոչվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, նրա պատկերով Անգլիայում հատվել է մետաղադրամ: Միավորների միջազգային համակարգում Նյուտոնի անունով՝ Նյուտոն (Ն) է կոչվել ուժի միավորը: 1 Ն այն ուժն  է, որը 1 կգ զանգվածով մարմնին ուժի ազդման ուղղությամբ հաղորդում է 1 մ/վ2 արագացում: 1Ն=1կգ . մ/վ2:
Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Իսահակ Նյուտոնի շիրմաքարին գրված է. «Այստեղ հանգչում է սըր Իսահակ Նյուտոնը, ազնվական, ով գրեթե աստվածային բանականությամբ մաթեմատիկայի ջահով առաջինը բացահայտեց մոլորակների շարժումը, գիսավորների ուղիներն ու օվկիանոսների մակընթացությունները: Նա հետազոտեց լուսային ճառագայթների տարբերությունները և դրանցով դրսևորվող գույների տարբեր հատկությունները, որը մինչ այդ ոչ ոք չէր ենթադրել»:

Լեռնաշխարհ-շրջապատի համեմատությամբ  բարձրադիր միասնական ընդարձակ տարածք ,որը բաղկացած  է միևնույն  բարձրադիր հիմքի վրա  գտնվող  լեռնաշխթաներից,սարահաթերից, լեռնազանգվածներից միջլեռնային  գոգավորություններից ձորերից և այլն ։

Բարցրավանդակ նաև-սարահարթ

Լայնածավալ զանգվածային բարձրություն ՝ հարթ կամ թեթևակի ալիքավոր ջրբաժանների  գերակշռությամբ ։ Հաճախ մեկ կամ մի քանի  կողմերից սահմանափակվում է զառիթափերով  կամ խորշերով ։

  Լեռնաշղթա

 Լեռների երկարավուն  բարձրություն՝ վերին մասում  հատվող  հստակ ընդգծված

լանջերով ու  նեղ լեռնակատարներով ։

 Հարթավայր  

Ցամաքի մակերեսի , ծովերի և օվկիանոսների   հատակի մեծ տարածքներ ՝

աննշան թեքություններով և բարձրությունների  փոքր տատանումներով ։

1181,1113,1180,1098

1098 Գրեք այն կոտորակները , որին հավասար տրված բաժինների գումարը․

1/3+1/3=2/3                               1\2+1\2+1\2

1/5+1/5+1/5= 3/5

½+1/2+1/2=3/2

¼+1/4+1/4+1/4+1/4=5/4

1100 Հաշվեք արտահայտության արժեքը

7×8+81:9/6×6-105:3=56+9/36-35=65

7×8+20/6×5+6×7=54+20/30+42=76/72

3×9-2×8/4×5+6×7=27-16/20+42=11/62

7×8+20/6×5-4×3=56+20/30-12=76/18=6 4/9=4 2/9

18:3-28:7/3×9+9×4=6-4/27+36=2/63

1113 Կատարեք գործողությունները.

(93120-3620):(482+234)=125

  1. 93120-3620=89500
  2. 482+234=716
  3. 89500:716=123

(696259-1435):(392+2752)=221

  1. 696259-1435=694824
  2. 392+2752=3144
  3. 694824:3144=221

1180 Կատարե՛ք գործողությունները․

3/2+1/18+1/9=27+1+2/18=30/18

7/3+1/6+5/24=56+4+5/25=65/24

5/21+11/14+9/28=40+132+54/168=226/168=113/84

1181 Երեք բանվորներից առաջինը կատարեց ամբողջ աշխատանքի 1/6-ը , երկրորդը՝  ½-ը, իսկ երրորդը  1/5-ը։ Ամբողջ աշխատանքի ո՞ր մասն է կատարված։

Լուծում

  1. 1/5+1/6+1/2=6+5+15/30=26/30=1/13

Պատ․՝1/13

ԷդմոնդոդեԱմիչիս. «Սիրտը»Մեր ուսուցիչը


Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.
— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:
Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.
-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահա  նջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:
Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.
— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:
Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.
— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:
Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:
Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:
Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:
Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն են ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.
—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:
Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ, և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:
Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.
—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:
—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:
— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:
— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:
Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:
Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:
Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:
Քո հայր
Հարցեր և առաջադրանքներ:

  1. Համոզի՞չ էր հոր նամակը
  2.  Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:
  3.  Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը:
  4. Գրի’ր` քեզ հանդիպե°լ է այնպիսի ուսուցիչ, ով խստապահանջ, բայց միաժամանակ բարեսիրտ ու մեծահոգի է։
  5. Գրավոր ներկայացրո՛ւ, թե ի՞նչ զգացիր, երբ կարդացի՛ր հատվածը:


Համոզի՞չ էր հոր նամակը:
Այո՛, շատ համոզիչ և հուզիչ էր։
Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը:
Այս պատմությունից հետո ես փոխեցի իմ վերաբերմունքը իմ ուսուցիչների հանդեպ։ Ես սկսեցի ավելի սիրել, գնահատել և հարգել նրանց ։

Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:
Ապրելով Չինաստանում՝ տեսել և հասկացել եմ հետևյալը․ ուսուցիչը շատ կարևոր նշանակություն ունի բոլորի համար։ Չինաստանում ուսուցչի խոսքը շատ կարևոր է։
Իսկ ինչ վերաբերվում է ինձ՝ ես նույնպես կարևորում եմ իմ ուսուցիչներին։ Քանի որ նրանք օգնում և սովորեցնում են հաղթահարել բոլոր խնդիրները։ Կրթում են մեզ։

Գրի’ր` քեզ հանդիպե°լ է այնպիսի ուսուցիչ, ով    
   խստապահանջ, բայց միաժամանակ բարեսիրտ ու
   մեծահոգի է։
   Այո՛, իմ ներկայիս ուսուցիչը, ով նաև իմ դասղեկն է և՛  
   խստապահանջ է, և՛ բարեսիրտ ու մեծահոգի է։   

Գրավոր ներկայացրո՛ւ, թե ի՞նչ զգացիր, երբ կարդացի՛ր հատվածը:
Հատվածը կարդալով՝ զգացի անբացատրելի մի զգացողություն, որ երբեք չէի զգացել։Այո՛, ուսուցիչները իսկապես զարգացնում են մեր միտքը, մեզ գիտելիքներ են տալիս և  դաստիարակում են մեզ իրենց հարազատ երեխայի պես:

стр. 14 упр 7

1.Андрей характером очень похож на отца. Он такой же серьезный, как и его отец. 2.Олег и его друг Витя очень похожи. У Олега такое же чувство юмора , как и у Вити. 3.Я встаю так же рано, как и ты. 4.Сербский и русский языки очень похожи. Русский язык такой же трудный, как и сербский. 5.Катя похожа на маму. У нее такие же волосы, как и у мамы.6.Говорить по-русски так же трудно, как и писать. Правда? 7.Я люблю такую же музыку, как и мой друг.8.Россия такая же большая страна, как и Китай. 9.У Иры такие же глаза и такая же фигура, как и у Ксюши. Они так похожи!10.Ты так похож на этого актера! У тебя такая же форма лица, как у него.

IRREGULAR VERBS

Irregular verbs

infinitivepast simplepast participleթարգմանություն
bewas/werebeenլինել
beatbeatbeatenծեծել
becomebecamebecomeդառնալ
beginbeganbegunսկսել
bendbentbentթեքվել, ոլորան
betbetbetգրազ գալ
bitebitbittenկծել
blowblewblownփչել
breakbrokebrokenջարդել
bringbroughtbroughtբերել
buildbuiltbuiltկառուցել
burstburstburstպոռթկալ
buyboughtboughtգնել
catchcaughtcaughtբռնել
choosechosechosenընտրել
comecamecomeգալ
costcostcostարժենալ
creepcreptcreptսողալ
cutcutcutկտրել
dealdealtdealtառնչվել
digdugdugփորել
dodiddoneանել
drawdrewdrawnնկարել
drinkdrankdrunkխմել
drivedrovedrivenվարել
eatateeatenուտել
fallfellfallenընկնել
feedfedfedսնունդ տալ
feelfeltfeltզգալ
fightfoughtfoughtկռվել
findfoundfoundգտնել
fleefledfledփախչել, խուսափել
flyflewflownթռչել
forbidforbad/forbadeforbiddenարգելել
forgetforgotforgottenմոռանալ
forgiveforgaveforgivenներել
freezefrozefrozenսառչել
getgotgotստանալ, հասնել
givegavegivenտալ
gowentgoneգնալ
growgrewgrownհասնել, աճել
hanghunghungկախել
havehadhadունենալ
hearheardheardլսել
hidehidhiddenթաքցնել
hithithitհարվածել
holdheldheldպահել
hurthurthurtցավեցնել, վիրավորել
keepkeptkeptպահել
kneelknelt, kneeledknelt, kneeledծունկի գալ
knowknewknownիմանալ
laylaidlaidդնել
leadledledառաջնորդել, տանել
leaveleftleftլքել, թողնել
lendlentlentպարտքով տալ
letletletթույլատրել
lielaylainպառկել
lightlitlitլուսավորել
loselostlostկորցնել
makemademadeանել, ստեղծել
meanmeantmeantնշանակել
meetmetmetհանդիպել
mistakemistookmistakenսխալվել
paypaidpaidվճարել
putputputդնել
readreadreadկարդալ
rideroderiddenվարել, քշել
ringrangrungզանգահարել
riseroserisenբարձրանալ
runranrunվազել
saysaidsaidասել
seesawseenտեսնել
seeksoughtsoughtփնտրել
sellsoldsoldվաճառել
sendsentsentուղարկել
setsetsetսահմանել
sewsewedsewn/sewedկարել
shakeshookshakenթափահարել, ցնցել
shineshoneshoneշողալ
shootshotshotկրակել
showshowedshown/showedցուցադրել
shutshutshutփակել
singsangsungերգել
sinksanksunkսուզվել,ընկղմվել
sitsatsatնստել
sleepsleptsleptքնել
speakspokespokenխոսել
spendspentspentվատնել, ծախսել
splitsplitsplitպառակտել, ճեղքել
spreadspreadspreadտարածել
springsprang/sprungsprungթռչել, ցատկել
standstoodstoodկանգնել
stealstolestolenգողանալ
stickstuckstuckդիմանալ;սոսնձել
stingstungstungայրել, խայթել
strikestruckstruck/strickenհարվածել, խփել
swearsworeswornերդվել
sweepsweptsweptմաքրել
swimswamswumլողալ
swingswungswungօրորվել,ճոճվել
taketooktakenվերցնել
teachtaughttaughtսովորեցնել
teartoretornպատռել
telltoldtoldպատմել
thinkthoughtthoughtմտածել
throwthrewthrownնետել
understandunderstoodunderstoodհասկանալ
wakewokewokenարթնանալ
wearworewornհագնել,կրել
weepweptweptլաց լինել
winwonwonհաղթել
writewrotewrittenգրել

EXERCISES 5,6

Ex. 5 What’s the word for.

  1. Borrow- to take something promising to give back
  2. Lend — to give something for a certain time
  3. Ripe-ready for gathering
  4. Dream- the things we can see when we are sleeping
  5. To arrive in- to come to a place
  6. Look for- try to find
  7. To plant- to put trees flowers in the ground to grow

Ex. 6 Fill the missing words.

                         Three times a day

Once upon a Time, the Cock was the most handsome among birds. One day the peacock decided to get married as he wanted to be handsome, he asked the Cock to lend him his beautiful, suit.
Lend me your nice suit for only one day. I will marry and bring it back”. The cock was not only a handsome bird, but he was very kind and agreed to give him his suit.
The peacock said” If I don’t return in time, call me”.                                 
A day passed but the peacock didn’t bring back the suit that he had from the cock.                                         
   So next morning, the Cock searched the whole place, but didn’t find the peacock. He called the peacock in the morning, in the afternoon and in the evening but the Peacock didn’t answer. That’s why the Cock  crows loudly three times a day.