Առաջին դպրոցները

Առաջին դպրոցները

1֊ին հատված

Պատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի: Միջագետքում կատարված պեղումները երևան են հանել հազարավոր կավե պնակիտներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին:Ք.ա. 3-2-րդ հազարամյակում դպրոցի հիմքը դրել է շումեր ժողովուրդը։ Շումերական դպրոցները պատրաստել են դպիրներ և գրագիրներ, որոնք ծառայության են մտել պալատներում և տաճարներում, վարել են նաև հարուստ առևտրականների գործերը: Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները, աղջիկների անուններ ցուցակներում չեն հանդիպել: Շումերական դպրոցի տնօրենը կոչվել է ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտը՝ դպրոցի զավակ, ուսուցչապետի օգնականները կոչվել են մեծ եղբայրներ, որոնք աշակերտներին գրավոր հանձնարարություններ են տվել և հետո սրբագրել: Աշակերտները դպրոց են հաճախել արևածագից մինչև արևամուտ: Նրանց կրթության մեջ կարևոր տեղ է գրավել անգիր սովորելը. ուսուցիչը դասը պատմում էր, հաջորդ օրը աշակերտը պարտավոր էր այն հիշողությամբ կրկնել։ 1934-1935 Մարում կատարված պեղումները երևան են հանել երկու սենյակ, ուր նշմարելի են աղյուսից թրծված նստարանների շարքեր։

Ք. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում էին Ակադեմիա, որովհետև իր աշակերտների հետ Պլատոնը զրույցները վարում էր առասպելական հերոս Ակադեմոսի արձանի շուրջ փռված մի ստվերաշատ այգում: Աշակերտներից մեկը Ստագիրոս քաղաքից էր: Նա ոչ մի բանի կուրորեն չէր հավատում, աշխատում էր ստուգել այդ ամենը, ինչ լսում էր ուսուցչից, և ասում էր.«Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Այդ աշակերտը Արիստոտելն էր: Ք.ա. 335 թ. Արիստոտելն Աթենքի մոտ հիմնադրել է իր սեփական դպրոցը՝ Լիկեյոնը, որը նույնքան հայտնի էր, որքան Պլատոնի Ակադեմիան: Լիկեյոնում նա աշակերտների հետ դասերը վարում էր զբոսանքի ժամանակ, ճեմելով, դրա համար էլ նրա աշակերտներին անվանում էին պերիպատետիկներ (հունարեն բառ է, նշանակում է (զբոսնողներ, ճեմողներ):

***

2-րդ հատված

Հայոց առաջին դպրոցները

Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի առաջին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր: Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանում: Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին:

Հայոց առաջին դպրոցը` վարդապետարանը, բացվել է հինգերորդ դարի սկզբին Վաղարշապատում, Մեսրոպ Մաշտոցի և հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւի ջանքերով: Սկզբնական շրջանում դասավանդվել են Աստվածաշունչը, վարքաբանություն, քերականություն: Հետագայում նաև աստղագիտություն, թվաբանություն եւ այլ առարկաներ: Այս դպրոցը պատրաստել է ուսուցիչներ, քարոզիչներ, եկեղեցական գործիչներ: Վաղարշապատի դպրոցը գոյատևել է մինչև 510 թվականը:

Աղբյուրը՝ Մանկական գանձարան

Առաջադրանքներ՝

  1. Կարդա՛ առաջին դպրոցների մասին նյութը:
  2. Բառարանի օգնությամբ բացատրի’ր հատվածում ընդգծված բառերը։

    երևան են հանել -հայտնաբերել,արտահայտել
    պնակիտներ-քառակուսի փոքրիկ տախտակ
    շումեր-սումերներ
    դպիրներ-քարտուղար,
    գրագիրներ-գրասենյակի պաշտոնյա
    ումիա
    նշմարելի-նկատել
    թրծված
    պերիպատետիկներ-
    ճեմելման գալ, զբոսնել
  • Դու արդեն ծանոթ ես առաջին դպրոցներին։ Բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ, թե ի՞նչ նմանություն կամ տարբերություն տեսար քո ներկայիս դպրոցի և առաջին դպրոցների միջև։

Ես Նարեկն եմ սովորում եմ Չինաստանում։ Այստեղի դպրոցը նման է  առաջին դպրոցներից նրանով, որ մենք դպրոց ենք գնում վաղ առավոտյան և տուն ենք գալիս ուշ երեկոյան։Եվ նման է նրանով որ Չինաստանի դպրոցի տնօրենը նույնպես կոչվում է դպրոցի հայր։  Մե  նք  Ի տարբերություն առաջին դպրոցի, մեր դպրոցում հաճախում և՛ աղջիկները, և՛ տղաները։

4. Քեզ ծանոթ աղբյուրներից ինքդ տեղեկություն հավաքի՛ր առաջին դպրոցների վերաբերյալ:
Առաջին դպրոցը

Ասում են՝ դպրոցը որպես առանձին հաստատություն հիմնել են շումերները Ք. ա. 3-2-րդ հազարամյակում։ Շումերական դպրոցները պատրաստում էին գրագիրներ, որոնք հետո ծառայության էին անցնում թագավորական և իշխանական պալատներում, վարում նաև հարուստ առևտրականների գործերը: Շումերական դպրոցներում սովորում էին միայն տղաները։ Դպրոցի ղեկավարը կոչվում էր ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտները՝ զավակներ։

Սաները դպրոցում էին լինում առավոտից մինչև երեկո։ Այդ ընթացքում նրանք լսում էին ուսուցչի դասը և մտապահում այն՝ հաջորդ օրը վերապատմելու համար։

Ուսուցչապետին օգնում էին «մեծ եղբայրները», որոնք աշակերտներին նաև գրավոր հանձնարարություններ էին տալիս, ապա ուղղում լեզվական սխալները: Աշակերտները նստում էին աղյուսից թրծված նստարաններին։

5.Ստեղծագործի’ր` «Եթե լինեի դպրոցի հիմնադիր»:

                Եթե լինեի դպրոցի  տնօրեն

Եթե լինեի դպրոցի տնօրենը  իմ դպրոցին կանվանեի <<Առաքելյաների >> դպրոց ։  Յուրաքանչյուր   հարկում կլինեին համապատասխան  դասարան ։ Օրինակ   առաջին հարկում կսովորեր միայն առաջին դասարանցիները։  Իսկ երկրորդում՝ երկրորդցիները․․․․․

   Այդ դպրոցում նաև  կլինեին կարատեի , պարի, լեգոյի, ռոլիկների, համակարգչային դասեր։ 

 Այդ ամենը կլիներ վերջին հարկում , դպրոցի դիմացը կլիներ  խաղահրապարակ, որպեսզի   երկրորդ դասից հետո բոլոր աշակերտները անպայման գնային  խաղահրապարակ  վազելու  և առավոտյան մարզանք կատարելու։  Իսկ օրվա վերջում  դասղեկը  և ավագը  ճանապարհեին   երեխաներին դեպի տուն։

Տարծքով ամենամեծ 15 պետությունները

  1. Ռուսաստան
  2. Կանադա
  3. Չինաստան
  4. ԱՄՆ
  5. Բռազիլիա
  6. Ավստրիալիա
  7. Հնդկաստան
  8. Արգենտինա
  9. Ղազախստան
  10. Ալժիր
  11. ԿԴՀ
  12. Սաուդյան Արաբիա
  13. Մեքսիկա
  14. Ինդոնեզիա
  15. Սուդան
  1. Հնդկաստան
  2. Չինաստան
  3. ԱՄն
  4. Ինդոնեզիա
  5. Պակիստան
  6. Բռազիլիա
  7. Նիգերի
  8. Բանգլադեշ
  9. Ռուսաստան
  10. Մեքսիկա
  11. Ճապոնիա
  12. Եթովպիա
  13. Ֆիլիպիններ
  14. Կոնգո
  15. Եգիպտես

Հարցեր և առաջադրանքներ

1Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության հետևյալ խմբերում, գերխոշոր, խոշոր, միջին, փոքր
Նիդերլանդներ, ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Պակիստան, Մոնղոլիա, Հայաստան, Ուկրաինա, Արգենտինա, Մոնակո, Անդորրա, Իսրայել, Ռուսաստան, Նիգերիա, Ավստրալիա, Կամերուն։

Գերխոշոր-Ռուսաստան, Իրան, Մոնղոլիա, Արգենտինա, Ավստրալիա

խոշոր-Ֆրանսիա, Պակիստան, Գերմանիա, Ուկրաինա, Նիգերիա, Կամերուն

միջին-Նիդերլանդներ, Հայաստան, Իսրայել

Փոքր-Անդորա, Մոնակո

2 Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ բնակչության թվի նվազման

Բրազիլիա, Նիգերիա, Մեքսիկա, Ճապոնիա, Եգիպտոս, Իտալիա, Սիրիա, Բելգիա, Լիբանան, Ուրուգվայ, Ալբանիա, Կիպրոս

Լրացուցիչ առաջադրանք՝

1.Որն է բնական գիտություն՝

 1.հասարակագիտությունը     2.ֆիզիկան

 3.պատմությունը                     4.հոգեբանությունը

2.ֆիզիկան

2.Որն է ֆիզիկական մեծություն

 1.վայրկյանը  2.ատոմը

 3.թռիչքը  4.սնդիկը

 3.թռիչքը 

3. Որն է ջերմային երևույթը

1.կապարի հալվելը 2.որոտը

3.գնդի գլորվելը 4.աղավնու թռիչքը

1.կապարի հալվելը 

4.Որն է  մեխանիկական երևույթը

 1.ջրի եռալը   2.որոտը

 3. կայծակը   4.ճոճանակի տատանվելը

2.որոտը

 5.Որն է  ձայնային  երևույթը

  1.լամպի թելիկի շկացումը   2.մարմնի անկումը

  3.տերևների սոսափյունը       4.մոլորակի շարժումը

3.տերևների

6.Որն է էլեկտրական երևույթը

  1.արձագանքը   2.էլեկտրոսալիկի տաքանալը

  3.նետի թռիչքը 4.մարմնի լողալը

2.էլեկտրոսալիկի տաքանալը

7.Որն է լուսային երևույթը

   1.ամպերի շարժվելը          2.որոտը

  3.աստղերի առկայծումը     4.արտույտի երգելը

3.աստղերի

§1. Բնությունը և ֆիզիկան: Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան: Ֆիզիկական երևույթներ:

§2. Ֆիզիկոսների մասին: Հայ ֆիզիկոսներ:

  1. Բնությանն այն ամենի ամբողջությունն  ինչը  շրջապատում է մարդուն ջուրը, օդը, հողը, ծառերը, մարդը նույնպես բնության  մասն է ։
    2. Ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով:
    Բնության մեջ  կատարվող փոփոխություններն  անվանում են բնության երևույթներ ։
    3.Ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը:
    ֆիզիկա բառը առաջացել է հունարեն  “ֆյուզիս” բառից, որը նշանակում է  բնություն։
    4.Ինչ է ուսումնասիրում ֆիզիկան:
    Այն ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության  երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները, միմյանց կապող օրենքները, բացահայտում երևույթների կապերն ու պատճառները։
    5 Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ:

Քարի ընկնելը, ջրի հոսքը, սառույցի հալումը, ջրի գոլորշիացումը և այլն։
6.
Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները:
Դրանք են ջերմային, էլեկտրական, մագնիսական, մեխանիկական, լուսային, ձայնային։

7.Ինչ է ֆիզիկական մարմինը: Բերեք օրինակներ:

Մեզ շրջապատող բոլոր մարմինները կոչվում են ֆիզիկական մարմին, օրինակ` ծառը, տուն, փայտ, մեքենա, ռետինը,աթոռը, սեղանը
8.Ինչ է նյութը:Բերեք օրինակներ:

Այն ինչից բաղկացած են ֆիզիկական մարմինները կոչվում են նյութ: Օրինակ` Փայտը, Երկաթը, օդը , պողպատը, ոսկին, կաշին։
9.Ինչ է մատերիան:
Տիզերքում այն ինչ գոյություն ունի անվանում են ` մատերիա։
10.Մատերիայի ինչ տեսակներ գիտեք:
Դրանք են նյութը, ռադիոալիքները, լույսը։
11.
Որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը
Շրջակա աշխարհի երևույթները ուսումնասիրելն է։
Օրինակ՝ տետրի ընկնելը, ջրի հոսքը և այլն: