Round up exercise 13

Ex. 13 p.50 1. Listen!The birds are singing in the garden. 2. I often buy food from the greengrocer’s. 3. My mother is drinking tea now. 4. Look at Tom and Jim! They are walking up the hill. 5. The man is laughing at the moment. 6. The cat is playing with a ball now. 7. We always wear warm clothes in winter. 8. He often eats a sandwich at lunchtime. 9. Be quiet! The girls are sleeping. 10. How often do you go to the cinema? 11.They never eat carrots. 12. They don’t like potatoes. 13. What are you doing now? 14. Can you see him? He is walking down the street.

Round up exercises 4,5,7

Ex. 4p. 139 1.Do they like fish? No,they don’t. 2. Do you want some juice? Yes,I do. 3. Is Fatimah sleeping? No, he isn’t. 4. Are they doing their homework? Yes, they are. 5. Do Pete and Sue like pizza? No, they don’t. 6. Does Carmen have her mother? No, she doesn’t.

Ex.5 p. 139 1. We usually … at home in the evening. A stay 2. She …lunch at the moment C is cooking 3.Why …. late? B are you alway. 4. They … to Spain on holiday. C often go 5. Listen!the birds A are singing

Ex.6p. 139 John usually goes to the park every Sunday. He meets his friends are there and say usually play football. Today john isn’t at the park. He is at home. He is helping his father. They are cooking dinner for all the family. It’s John’s mothers birthday and they are having a surprise birthday party.

տեստային աշխատանք

Ուշադի՛ր կարդա և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրուձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր, կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
Ուղտին այլ կերպ ի՞նչ են անվանում։Անապատի  նավ  
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։առաջացել է արաբերեն գեղեցկություն
Ինչո՞վ է սնվում ուղտը։   Սնվում է  փշոտ  բույսերով
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։բարոձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից
  • Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտին անվանում են անապատի նավ, քանի որ նրան օգտագործում են  որպես  փոխադրամիջոց ։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

  • Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտի վրա նստածը,

Ուղտը մոտիկ է արածում,

Ուղտի վրա նստածը,       ոչխարի հոտի մեջ չի կարող թաքնվել։

Ուղտը մոտիկ է արածում,բայց հեռուն է տեսնում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։     

                                             Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում:

5. Օգտվելով համացանցից, ուղտերի մասին մի հետաքրքիր տեղեկություն էլ ի՛նքդ գրիր։    

Արաբական Միացյալ Էմիրություններում ուղտերը գեղեցիկ կենդանիներ են համարվում: Ամեն տարի հազարավոր մարդիկ են ներկա գտնվում Ալ-Դաֆրային` ուղտերի փառատոնին: Փառատոնի մեխը ուղտերի գեղեցկության մրցույթն է: Մրցույթին մասնակցում է մոտ 25,000 ուղտ: Այս մրցույթը գրավում է տարածաշրջանի արքաների և շեյխերի ուշադրությունը: Հաղթած ուղտերը վաճառվում են միլիոնավոր դոլարներով:

                                    

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։

   Երկու       երեք     հինգհարյուր 

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։

Շիկացած -վառված    գեղեցիկ -չքնախ  հարվածել -խփելք  

տապ—շատ շոք   արև  բարկություն-ջղայնություն

3. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
      ՈւղտՄիասապատ   անտարբեր
       ԲուրդՈւղտափուշ         փշոտ
   ԱվազԵրկսապատբարձրություն
            Տհաճ միջազգային
  • Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

գեղեցիկ բուրդ

բարի կենդանի

գեղեցիկ ուղտ

վատ եղանակ

  • Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։

Հաստ- բարակ
ցուրտ -շոք

Կոշտ-փափուկ

Հեշտ-դժվար

Երկար-հաստ

  • Բացատրի՛ր <<հոգու հետ խաղալ—-  կատակել >> և <<ձեռք առնել                        ծաղրել>>դարձվածքները։ <<Հոգի  հանել>> կամ <<ձեռք  մեկնել>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։
  • Տեքստից առանձնացրո՛ւ հոգնակի թվով գործածված երեք գոյական։

             Ուղտեր, փշեր, կոշտուկներ

  • Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։

       Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից

Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել:

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
    Հողում հանդիպում են բակտերիաներ, սնկեր;
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
    Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է, իսկ հումուսը՝ տարբեր կենդանիների և բույսերի մնացորդներից ստացված նյութն է։
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
    Երբ հողում շատ է լինում հումուստ դրա վերին շերտը մուգ է լինում;
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
    Հողում պարունակվում են տարբեր կենդանի օրգանիզմներ։
  5. Ի՞նչ են պարարտանյութերը:
    Պարարտանյութերը լրացուցիչ սնունդ են բույսի համար:
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
    Հողի արհեստական ոռոգումը կատարում են, որպեսզի բույսի ջրի պակասը լրացն են, իսկ փխրեցումը կատարում են, երբ բույսի մեջ թթվածինը քիչ է։

Բնագիտություն «Բակտերիաներ»

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: 

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:Մանրէների մի մեծ մասը  բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը  շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են: Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է: Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ): Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակը մեծ է:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը: Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:                                                 Նրանք շատ մանր օրգանիզմներ են:
  2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:    Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը խոշորացույց ստեղծելով բացահայտեց մանրէները:
  3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի  անբենպաստ գործոններից:      Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձեւը պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից։
  4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:Բակտերիաների մեծ մասն անգույն է: Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:  Բակտերիաների մի մասը նպաստում է երկրագնդում հոսքների եւ փոփոխություններին, դրանք լավ բակտերիաներ են, իսկ կան նաեւ վտանգավոր բակտերիաներ, որոնք  վնասում ենմարդկանց ու առաջացնում հիվադություններ։

Русский

Н.вр. П.вр. Б.вр.

Я-читаю, читала, буду читать.
Ты-читаешь, читал, будешь читать.
Он-читает, читал, будет читать.
Она-читает, читала, будет читать.
Мы-читаем, читали, будем читать.
Вы-читаете, читали, будете читать.

Н.вр. П.вр. Б.вр.
Я-рисую, рисовала, буду рисовать.
Ты-рисуешь, рисовал, будешь рисовать.
Он-рисует, рисовал, будет рисовать.
Она-рисует, рисовала, будет рисовать.
Мы-рисуем, рисовали, будем рисовать.
Вы-рисиуете, рисовали, будете рисовать.

Մաթեմատիկա 07.05.2021

Թեստ 2

  1. Գտիր այն հնգանիշ թիվը, որի հարյուրավորը 8 է, միավորը 4, մնացած կարգերում գրված է 9։
    1) 99498
    2) 99894
    3) 98994
    4) 94998
  2. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 3 թվանշանը։
    1) 3-ով
    2) 30-ով
    3) 300-ով
    4) 3000-ով
  3. Ընտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 6-ի հնգապատիկից մեծ է 10-ով։
    1) 21
    2) 40
    3) 56
    4) 60
  4. Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն կստանաս անհավասարություն։
    6 կմ 50մ > 6կմ *3 մ
    1) 4
    2) 5
    3) 6
    4) 7
  5. Ընտրի՛ր այն շարքը. որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով։
    1) 3466, 5153, 78427, 62436
    2) 3466, 5153, 62436, 78427
    3) 78427, 62436, 3466, 5153
    4) 78427, 62436, 5153, 3466
  6. Գայանեն գնեց 800գ ալյուր։ Նա տորթի համար օգտագործեց այդ ալյուրի 1/5 մասը։ Քանի՞ գրամ ալյուր նա օգտագործեց։
    1) 160գ
    2) 320գ
    3) 480գ
    4) 640գ
  7. Ընտի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 3 կգ 8գ-ը գրամներով։
    1) 308 գ
    2) 3800 գ
    3) 3080 գ
    4) 3008 գ
  8. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժ 24 ր-ն րոպեներով։
    1) 524 ր
    2) 274 ր
    3) 324 ր
    4) 144 ր
  9. Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է 30 սմ։ Գտի՛ր քառակուսու պարագիծը։
    1) 15 սմ
    2) 60 սմ
    3) 120 սմ
    4) 225 սմ
  10. Ո՞ր գծապատկերում է 1/8 մասը ներկված։

2)

11. Հաշվիր բեկյալի երկարությունը, եթե նրա կոմերի երկարությունները 12 սմ, 23 սմ, 28 սմ, 47 սմ են։
110 սմ։

12. Հաշվի՛ր բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 2 է։
12+22+32+42+52+62+72+82+92=468

13. Դի՛ր փակագծեր այնպես, որ ստացվի հավասարություն։
4800։60+20.8=800

Մաթեմատիկա 04.05.2021

630. Հաշվի՛ր արտահայտության արժեքը։
բ) 320000։(3012+6988)+(4580-3012)=1600
3012+6988=10000
320000։10000=32
4580-3012=1568
32+1568=1600

554. Կատարի՛ր բաժանումը, ապա ստուգի՛ր՝ արդյոք ճիշշտ ես կատարել։

բ) 3։3=1, 1.3=3
4։3=1 (1 մն.), 1.3+1=4
5։3=1 (2 մն.), 1.3+2=5
6։4=1 (2 մն.), 1.4+2=6
7։3=2 (1 մն.), 2.3+1=7
8։3=2 (2 մն.), 2.3+2=8

557. Կատարի՛ր գործողությունները։

բ) 24տ 300կգ-6տ 450կգ=23տ 1300կգ-6տ 450կգ=17տ 850կգ

12ց 36կգ-8ց 46կգ=11ց 136կգ-8ց 46կգ=3ց 90կգ

513. Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

բ) (90231-321.14)-(2425+915։5)=73495
321.14=4494
90231-4494=75737
915։5=183
2425-183=2242
75737-2242=73495

608. Կատարի՛ր գործողությոնները։

ա) 3կգ 250գ+3կգ 750գ=կգ
8կգ 420գ+3կգ 950գ=12կգ 370գ

բ) 8կգ 650գ+6կգ 350գ=15կգ
5կգ 870գ+7կգ 430գ=13կգ 300գ

609. Կատարի՛ր գործողությունը։
ա) 14կգ 250գ-3կգ 750գ=13կգ 1250գ-3կգ 750գ=10կգ 500գ
28ց 32կգ- 4ց 90կգ=27ց 132կգ-4ց 90կգ=13ց 42կգ
22տ 200կգ-640կգ=21տ 1200կգ-640=21տ 560կգ

բ) 18կմ 650մ-16կմ 350մ=2կմ 300մ
15մ 25սմ-7մ 40սմ=14մ 125սմ-7մ 40սմ=7մ 75սմ
16դմ 7սմ-8սմ=15դմ 17սմ-8սմ=15դմ 9սմ

682. Կատարի՛ր գործողությունը։

ա) 34կմ 85մ+2կմ 35մ=36կմ 120մ
42դմ 7սմ+5դմ 8սմ=48դմ 5սմ

բ) 12կգ 650գ+6կգ 450գ=19կգ 100գ
22տ 210կգ+2տ 880կգ=25տ 90կգ

գ) 2օր 16ժ+3օր 9ժ=6օր 1ժ
12ժ 20ր+2ժ 40ր=15ժ

Մաթեմատիկա 30.04.2021

1040.
ա) 2012 թվականին լրանում է հայերեն առաջին տպագիր գրքի հրատարակման 1500-ամյակը։ Ո՞ր թվականին է հրատարակվել հայերեն առաջին տպագիր գիրքը։

Լուծում
2012-1500=512
Պատ՝. 512 թվականին
բ) 2025 թվականին լրանում է հայ նշանավոր գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը։ Ո՞ր թվականին է ծնվել Ավետիք Իսահակյանը։ Այժմ նրա ծննդյան ո՞ր ամյակն է։
Լուծում
2025-150=1875
2025-2021=4
150-4=146
Պատ՝. Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. Ավետիք Իսահակյանը հիմա 146 տարեկան է։

1041. Խանութում կար կարմիր և կանաչ ժապավեն՝ ընդամենը 450մ։ Երբ վաճառվեց 53մ կարմիր և 35մ կանաչ ժապավեն, ապա նրանց քանակները հավասարվեցին։ Յուրաքնչյուր գույնից քանի՞ մետր ժապավեն կար խանութում։
Լուծում
53+35=88
450-88=362
362։2=181
181+53=234
181+35=216
Պատ՝. կարմիր-234մ, կանաչ-216

1034. Արտահայտի՛ր նշված միավորներով։

բ) 500մմ=5դմ
540սմ=5մ 40սմ
706դմ=70մ 60սմ
4006մ=4կմ 6000մմ

գ) 5000մլ=5լ
2050մլ=2լ 50մլ
5006մլ-5լ 6մլ
3204=3լ 204մլ