Ապրիլի 29-մայիսի 5

Նադեր Էբրահիմի` «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ» .կատարի՛ր առաջադրանքները։

Առաջադրանքներ՝

1․Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:

Վճռել-որոշել

Խճողում-խառնաշփոթ

Սնդուկ-գանձարկղ

Հևիհև-շնչակտուր

Պողոտա-լայն փողոց

2․Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:

Ա ․Սիրտս և ընտանիքիս անդամները

Բ ․Սիրտս և ամբողջ աշխարհը

3․Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:

4․Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:

Ես սովորեցի,որ սրտում պետք է պահել ամենահարազատ,ամենասիրելի և ամենաբարի մարդկանց։

5․Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը:

Դատարկ սիրտը նման է փուչիկի։Դատարկ սրտում պետք է արագ լցնել սիրելիներով,որ կյանքը հետաքրքիր լինի։

6․Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ:

Տղայի սրտում չէր տեղավորվում իր հոր հորեղբայրը,ով շատ հարուտ էր,ով առանց իր փողերի չէր ուզում մտնել տղայի սիրտը։

7․Ի՞նչ ես հասկանում «սիրտը նվիրել» ասելով:

<<Սիրտը նվիրել>> նշանակում է վստահել,սիրել,հարգել,ցանկանալ լավագույնը տվյալ մարդուն։

8․Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ:

Ես արդեն իմ սիրտը նվիրել եմ ծնողներիս,հարազատներիս,ուսուցչուհիներիս,բայց դեռ շատ ազատ տեղ կա իմ սրտում։

9․Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ:

Այո,հետաքրքիր էր։

10․Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով:

                                          Իմ սիրտը

Իմ սիրտը բաց է բոլոր այն մարդկանց համար,ովքեր բարի են,օգնում են միմյանց։

Ամենամեծ տեղը իմ սրտում ծնողներիս եմ հատկացրել։

Կան մարդիկ,ովքեր ինձ չեն ճանաչում,բայց ես լսել ու տեսել եմ նրանց բարի գործերը,նրանց ևս իմ սրտում տեղ եմ տվել։Նրանք,օրինակ,օգնել են ծերերին,որբ երեխաներին,աշխարհի համար են բարի գործեր կատարել։

Իմ սրտում տեղ չկա այնպիսի մարդկանց համար,ովքեր նեղացնում են երեխաներին,չարչարում են կենդանիներին,գոռում են իրենց ծնողների վրա,աղտոտում են մեր մոլորակը։

Շփմանուժ

Շփման ուժ

1․ Ի՛նչ տեսակի շփման ուժ է առաջնում ա/ քայլելիս; բ/ փայտի կտորը գետնից վերցնելիս; գ/ սահնակով սարից սահելիս; դ/ անիվը գետնին գլորելիս;
Քայլելիս առաջանում է դադարի շփման ուժ
Փայտի կտորը գետնից վերցնելիս առաջանում է դադարի շփման ուժ
Սահնակով սարից սահելիս առաջանում է սահքի շփման ուժ
Անիվը գետնին գլորելիս առաջանում է գլորման շփման ուժ։

2. Բլուրից դահուկներով իջնելիս ո՞ր դեպքում եք ավելի հեռու սահում՝ երբ բլուրի ձյունը լավ է «հարթեցված, ամրացված, կպցրած է բլուրին», թե՞ երբ այն ծածկված է նոր տեղացած չամրացված ձյունով: Ինչո՞ւ։ Հարթեցված ձյան վրա սահքի շփման ուժը ավելի փոքր է և ավելի լավ կսահես։

3 Լեռան վրայից դահուկներով ցած իջնելուց հետո ո՞ր դեպքում ավելի արագ կանգ կառնի լեռնադահուկորդը՝ անցնելով փափուկ ձյան միջով, թե սառցապատ, սառցակալած ճանապարհով: Ավելի հեշտ կկանգնի փափուկ ձյունի միջով։

4 Եթե ​​պտուտակին օճառ քսենք, այն ավելի հեշտությամբ կարելի է մտցնել, պտուտակել փայտի մեջ։ Ինչո՞ւ։ Օճառը հարթեցնում է պտուտակի մակերևույթը և սահքի շփման ուժը փոքրանում է։ 

5 Որտե՞ղ է գետի հոսքն ավելի արագ՝ մակերևութի՞ն, թե՞ հատակին:Գետի ափամերձ վայրերում, թե՞ մեջտեղում։ Բացատրություն տվեք։ Գետի հոսքն ավելի արագ է մակերևույթին և մեջտեղում որովհետև շփման ուժը ավելի փոքր է։

6 Սեղանի վրա հորիզոնական ուղղությամբ 10Ն ուժ ազդելիս այն տեղից չի շարժվում։ Որքան է այդ դեպքում սեղանի և հատակի միջև շփման ուժը։ 10Ն ուժից ավել։

7 Ինչու կավիճը գրատախտակին հետք է թողնում։ Սահման շփման ուժի շնորհիվ։

8 Ինչ ամենափոքր ուժ պետք է գործադրել 1կգ զանգվածով փայտե չորսուն հորիզոնական սեղանի վրայով շարժելու համար, եթե դադարի շփման ուժի առավելագույն արժեքը չորսուի կշռի 0,5 մասն է։ 0,5Ն ուժից ավել ուժ։

Հարցեր

  1. Բերել շման ուժի առկայությունը հաստատող փաստեր:  
    Շփման ուժի շնորհիվ, մենք կարողանում ենք բռնել ինչ որ մի բան և այլն։
  2. Ինչով է պայմանավորված շփումը
    Հպվող պինդ մարմինների մակերևույթի միջև առաջանում են ուժեր, որոնք ուղղված են հպման մակերևույթին զուգահեռ։ Այդ ուժերը կոչվում են շփման ուժ։
  3. Թվարկել  շփման տեսակները և բերել օրինակներ:
    գլորման շփման ուժ։
  4. Օինակներով ցույց տվեք, որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:
    Եթե ավտոմեքենայի անիվը գլորենք, ապա ավելի հեշտ է լինելու այն, քան այդ անիվը, դնենք հատակին հակառակ ձևով (պարկեցնել) և փորձել սահեցնելով տանել առաջ:
  5. Բերել շփման դրսևորման օգտակար և վնասակար օրինակներ:
    Եթե շփումը չլիներ ոչ մարդիկ, ոչ էլ թոխադրամիջոցները չէին կարող շարժվել, օրինակ՝ եթե ձմռանը ճանապարհներին ավազ չլցնեն և վարորդները ձմեռային անիվներ չկրեին, շատ վատ հետևանքներ կլիներ:
  6. Ինչպես կարելի է մեծացնել , փոքրացնել շփումը:
     Շփման ուժը մեծացնելու համար կարելի է մակերևույթը դարձնել անհավասար:
    Շփման ուժը փոքրեցնելու համար կարելի է մակերևույթը առավելագույն հարդեցնել:
  7. Ինչու հաճախ սառցակալած ճանապարհին ավազ են շաղ տալիս:
    Դա կատարվում է շփման ուժի մեծացման համար, այդպիսով սառցակալած մակերևույթն էլ ավելի կանհարթանա և նրա վրայով անցնելը հեշտ կլինի, որպեսզի մարդիկ չսայթաքեն:
  8. Բերել օրինակներ, երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ:
    Երբ փորձում ենք իրեր տեղափոխել, այդ իրի վրա ազդում է ծանրության ուժը, ձգողության ուժը, և շփման ուժը:
  9. Որ ուժն է կոչվում համազոր ուժ:
    Այն ուժը, որը մարմնի վրա թողում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժեր միասին ազդելիս, կոչվում է համազոր ուժ: