ՀԱՐՑԵՐ ԵՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Քիմիական տարրերի ո՞ր հատկանիշն է վերցրել Դ.Ի.Մենդելեևը որպես տարրերի համակարգման հիմք:
Մենդելեևը համակարգային հիմք ընդունեց տարրի ատոմային կշիռը որպես ճշգրիտ չափելի ու կասկած չհարուցող հիմնարար քանակական հատկանիշ։ - Ինչո՞ւ է Մենդելեևի կողմից հայտնագործված օրենքն անվանվում պարբերական, ի՞նչ իմաստ է դրված այդ անվանման մեջ:
Մենդելեևը բացահայտեց, որ որոշակի թվով տարրերից հետո նկատվում է հատկությունների կրկնություն, այսինքն՝ ատոմային կշռի մեծացման հետ տարրերի շարքում հստակ դիտվում է հատկությունների պարբերույթուն։ - Ցեզիում քիմիական տարրն իր հատկություններով նման է նատրիում տարրին: Գրե՛ք ցեզիումի օքսիդի, հիդրօքսիդի, ֆտորիդի և քլորիդի բանաձևերը:
Ցեզիումի օքսիդ-Cs2O
Ցեզիումի հիդրօքսիդ-CsOH
Ցեզիումի ֆտորիդ-CsF
Ցեզիումի քլորիդ-CsCl - Յոդ քիմիական տարրը հալոգեն է: Գրե՛ք այդ տարրի առաջացրած պարզ նյութի և ջրածնային միացության բանաձևերը:
HI - Լրացրե՛ք բաց թողած բառակապակցությունը.
Քիմիական տարրերի առաջացրած պարզ նյութերի, ինչպես նաև միացությունների ձևերն ու հատկությունները պարբերական կախման մեջ են այդ տարրերի հարաբերական ատոմային զանգվածների մեծությունից:
