День: 19 ноября 2023
Թեմա. 3
ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ.
§7. Մեխանիկական շարժում: Շարժման հարաբերականությունը:
§8. Նյութական կետ: Շարժման հետագիծ: Ճանապարհ: (էջ 21-28)
Առաջադրվող հարցեր՝
1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում:
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:
2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ:
Ճյուղի շարժվելը, ավտոմեքենայի շարժվելը, ճոճանակի տատանվելը, ժամացույցի սլաքները պտտվելը,
3.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին:
4.Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված է գիրք: Որ մարմինների նկատմամբ է գիրքը՝
Ա՝ շրջապատի նկատմամբ գիրքը շարքվում է։
Բ՝սեղանի նկատմամբ գիրքը չի շարջվում։
5. Ինչն են անվանում նյութական կետ:
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
6. Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, որ դեպքում՝ ոչ: Բերել օրինակներ:
Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ:
Նյութական կետը, ֆիզիկական մարմին է, օժտված որոշակի հատկություններով, իսկ երկրաչափական կետը զուրկ է դրանից:
7.Հետևյալ որ դեպքերում ուսումնասիրվող մարմինը կարելի է համարել նյութական կետ.
գ) դիտարկվում է Լուսնի պտույտը Երկրի շուրջը;
8. Կարելի է երկրագունդը համարել նյութական կետ:Այո։
9. Ինչն են անվանում շարժման հետագիծ:
1. Մարմնի շարժման ընթացքում անցած ճանապարհը, կոչվում է՝ շարժման հետագիծ:
2. Շարժման հետագիծ են անվանում այն գիծը, որով շարժվում է այդ մարմինը։
10. Բերել ուղղագիծ և կորոգիծ շարժումների օրինակներ:
Կորագիծ՝ գնդակի օդային հարված
Ուղղագիծ՝ գնդակի գետնային հարված
11. Դիտարկել սեղանի վրա գլորվող և գետին ընկնող գնդիկի շարժումը: Գծել նրա շարժման հետագիծը:
12. Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ:
Մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:
13. Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:
14. Կհանդիպեն արդյոք երկու նյութական կետեր, եթե հայտնի է, որ դրանց հետագծերը հատվում են:
Այո՛․
https://www.youtube.com/watch?v=Z1qcyNVvRN8