Месяц: Ноябрь 2023
Գոյական
Վարժություններ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնա-
հնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերա-
կանգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։
Կողմ, մաս, սերմ
Կողմ- կողմնացույց
Մաս-մասնակից
Սերմ-սերմնացան
Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախա-
դասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան
Եզակի
Ձյուն, արև, վիշտ, ցավ, գարուն, աղբյուր,առու,թև,կակաչ,ծաղիկ,ժայռ, քար, ձյուն
Հոգնակի
Դարեր, ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր
1. Սարի գագաթին նստած էր թռչունը: 2. Այս ձմեռվա ձյունը շատ գեղեցիկ է: 3. Այսօրվա արևը շատ ուժեղ է շողում:
Հոգնակի
1. Սարերի գագաթներին դեռ ձյուն կար: 2. Բարձրանալիս սարսափում էի անդունդներից: 3. Դարերի ընթացքում մշակույթը փոխվում է:
Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմ-
վում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ
Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ
Թեմա 2
Ֆիզիկական մեծություններ:Ֆիզիկական մեծությունների չափումը:Չափման սխալ:
Քննարկվող հարցեր՝
1.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին
Բնության երեւույթների մասին գիտելիք ենք ձեռք բերում փորձերի եւ դիտումների միջոցով:
2.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:
Ի տարբերություն դիտումների՝ փորձով կարելի է մի քանի անգամ ուսումնասիրել երեւույթն ու տարբեր չափումներ կատարել:
4.Ինչ է վարկածը
Վարկածը ուսումնասիրվող երեւույթի մասին արված ենթադրությունն է:
5.Ինչ է օրենքը
Օրենքները բացահայտում են բնության տարբեր երեւույթների միջեւ կապերը, բացատրում դրանց պատճառները:
6.Ինչ է ֆիզիկական տես ությունը
Ֆիզիկական տեսությունը ոչ միան բացահայտում է հայտնի երեւույթները, այլեւ կանխատեսում է նոր, դեռեւս անհայտ երեւույթները եւ դրանց հետեւանքերը:
7.Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ
Յուրաքանչյուր գործ ձեռնարկելիս մենք կատարում ենք չափումներ: Եւ գիտականորեն որեւէ բան հիմնավորելիս չափումները եւս անհրաժեշտ են:
8..Ինչ է նշանակում չափելոորևէ ֆիզիկական մեծություն:
Չափել ֆիզիկական մեծություն, նշանակում է այն համեմմատել նույնատիպ մեծության հետ:
9.Երկարության հիմնական և այլ միավորները:Չափման գործիք
Աշխարհում հաստատել են Միավորների միջազգային համակարգը: Օրինակ, երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝ 1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:
Այն սարքը, որով չափում ենք ֆիզիկական մեծությունը եւ ստանում թվային արժեքը , կոչվում է չափման գործիք:
10.Ինչ չափիչ սարքեր եք ճանաչում: Թվարկեք
Չափփիչ սարքեն են քանոնը, չափերիզը, գլանը, ջերմաչափը, վայրկնաչափը:
11.Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում
Այդ սարքերը չափում են երկարությունը, զանգվածը, ժամանակը:
12.Ինչ է չափիչ սարքի սանդղակ
Բաժանումների գծիկները եւ որոշ գծիկների մոտ գրված թվերը միասին կոչվում են սանդղակ:
13.Որն է չափիչ սարքի չափման սահմանը
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:
14.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք
Երկու հարեւան գծիկների միջեւ եղած հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:
15.Ինչից է կախված չափման սխալը
Չափման սխալը կախված է սանդղակի բաժանման արժեքից եւ հավասար է բաժանման արժեքի կեսին:
16.Որն է կոչվում ուղղակի և որը ՝անուղղակի չափում
Որեւէ սարքի օգնությամբ ֆիզիկական մեծության չափումը կոչվում է ուղղակի:
Իսկ երբ մեծությունը այլ մեծությունների ուղղակի չափմամբ, կոչվում է անուղղակի չափում:
Լրացուցիչ առաջադրանք`
- Բերեք ֆիզիկական մեծությունների օրինակներ:
Ֆիզիկական մեծություններ են բարձրությունը ,երկարությունը ջանգվածը ,արագությունը անկման ժամանակը ։
2. Ինչ չափիչ սարք են օգտագործում հեղուկի ծավալը որոշելու համար.
Չափագլան
3.Ինչպես կարող եք միլիմետրական բաժանումներով քանոնով չափել ֆիզիկայի
դասագրքի (կամ որևէ գրքի) թերթի հաստությունը: Չափաաքանոնի միջոցով մենք կարող ենք չափել ֆիզիկայի դասագրքի կամ որևէ գրքի հաստությունը։
4. Որքան է նկարում պատկերված քանոնի բաժանման արժեքը:
5,Ինչ երկարություն ունի նկարում պատկերված չորսուն:
3.4 սանտինետր
6.Որքան է նկարում պատկերված չափագլանում պարունակվող հեղուկի ծավալը:
7. Որքան է նկարում պատկերված չափագլանի չափման սահմանը:
8.Որքան է նկարում պատկերված չափագլանի սանդղակի բաժանման արժեքը: